Без рубрики

Արեգակնային համակարգ

Earth-icon             Mars-icon (1)
Իհարկ է բոլորս էլ գիտենք Արեգակնային համակարգի մասին բայց երբև է չեն խորացել այսօր մեն կպարզենք Արեգակնային համակարգը:
Բոլորս էլ գիտենք Արեգակնային համակարգի գլխավոր օբյեկտը Արևն է :Լույսից բացի Արևը արձակում է նաև լիցքավորված մասնիկների անդադար հոսք /պլազմա/ , որը հայտնի է արևային քամի անունով:Մասնիկների այդ հոսքը տարածվում է մոտավորապես 1,5 միլիոն կմ/ժ արագությամբ ՝ ստեղծելով մոլորակների մթնոլորտի պես մի բան ՝ հելիոսֆերա , որը ձգվում է Արևից մինչև 100 ա.մ.

Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը , որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները, նրանց 167 բնական արբանյակները,հինգ գաճաճ մոլորակները (Սերես, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիսև նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերիգոտու մարմիններից, գիսաստղերից,  աստղաքարերից
և տիեզերական փոշուց։: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ:
Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: 10 մոլորակներն են Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուռնը (Երևակ), Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և 10-րդը:Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը 
և Մարսը նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ, հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը/ ամենամեծ մոլորակի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը:/, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը նաև կոչվում են գազային հսկաներ կամ պարզապես հսկա մոլորակներ։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակներ Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, արտաքին ավելի փոքր Ուրանն ու Նեպտուն, ջրածնից և հելիումից բացի պարունակում են նաև մեթան և շմոլ գազ։ Այդպիսի մոլորակները մտնում են առանձին դասի՝ «սառցային հսկաների» մեջ։ Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը:Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային 
 ամպի կոլապսի ճանապարհով։
Մոլորակների մեծ մասը պտտվում է իր առանցքի շուրջը՝ Արեգակի շուրջ պտտվելուն զուգահեռ։ Բացառություններ են կազմում Վեներան և Ուրանը, ընդ որում, Ուրանը պտտվում է գրեթե «կողքի վրա պառկած» (առանցքի թեքությունը գրեթե կազմում է 90°)։Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի:Տիեզերական ձգողության ուժն այնպես է գործում, որ որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակն Արեգակի շուրջը լրիվ պտույտ կատարի: Երկիրն այդ պտույտը կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուռնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն (Ահ) ու Դեյմոսը (Սարսափ): Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: Ամենայն հավանականությամբ, դրանք հիմնականում նման են ամբողջապես խառնարաններով պատված, կարտոֆիլանման Գասպրա և Իդա աստղակերպներին, որոնց պատկերները ստացվել են «Գալիլեյ» տիեզերական սարքից 1991 և 1993 թթ-ին:

Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի («1991BA») տրամագիծն ընդամենը 9 մ է:

Արեգակնային համակարգի մասին զարմանահրաշ փաստ էր ՝

1.Յուպիտերը կլանում է տիեզերական աղբը

Յուպիտեր  մոլորակի վրա ավելի հետաքրքիր բաներ էլ կան, սակայն, գիտնականների պնդմամբ, «մեծ կարմիր հետքը» կարևոր է, քանի որ այն մեր ապահովության հարցում կարևոր դեր է խաղում: Պատճառն այն է, որ Յուպիտերի հսկայական չափսերը և ձգողականության ուժը պաշտպանիչ դեր ունեն Երկրի համար, քանի որ վահանի դեր կատարելով և ծածկելով Երկիրը` այն կլանում է տիեզերական բեկորները, աղբը և այլ վտանգավոր օբյեկտները` իր ուղեծիր քաշելով, մինչև դրանք կկարողանային հասնել Երկիր: Պիեռե-Սիմոն Լապլասե անունով ֆրանսիացի մաթեմատիկոս-աստղագետը Երկրին մոտեցող գիսատղ էր հայտնաբերել, որը սակայն կլանվել էր Յուպիտերի ձգողական դաշտի կողմից և փաստորեն ամբողջապես դուրս մղվել Արեգակնային համակարգից:

2.Վեներան ամենատաք մոլորակն է

Շատերի կարծիքով Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակը Մերկուրին է, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, սակայն իրականում պարզվում է, որ Վեներան ավելի տաք է, քան Մերկուրին, չնայած այն բավականին հեռու է գտնվում: Սա այն պատճառով է, որ Արեգակին մոտ գտնվելով Մերկուրին չունի մթնոլորտ, որը կպահեր արեգակնային տաքությունը: Սրան հակառակ` Վեներան բավականին խիտ մթնոլորտ ունի, որը պահպանում է արեգակնային տաքությունը: Հետաքրքիր է նաև այն, որ Վեներան տարբերվում է մնացած մոլորակներից նրանով, որ այն հակառակ ուղղությամբ է պտտվում:

3.Ուրանի վրա եղանակները քսան տարի են տևում

Planet Uranus

Ուրանը ունի 82 աստիճանով ուղեծրի թեքվածություն, որը նշանակում է, որ այն կողքի վրա է թեքված: Սրա արդյունքում Ուրանի վրա եղանակը տևում է մոտավորապես 20 երկրային տարի և հանգեցնում տարօրինակ եղանակային երևույթների: Վերջերս Ուրանի վրա երկարատև ձմեռային փոթորիկներ էին, որին կհաջորդի գրեթե տասնամյակ տևողությամբ գարուն: Պետք է նշել, որ Ուրանի վրա գարունը ամենևին նման չէ Երկրի գարուններին. այստեղ ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է, որն ուղեկցվում է բավականին խիստ փոթորիկներով: Այս և մոլորակի այլ երևույթներ միջավայրը դարձնում են անհավանական դաժան:

4.Դուք ավելի ցածր քաշ կունենաք Լուսնի վրա

Screen Shot 2013-04-27 At 6.01.00 Pm

Լուսնի փոքր զանգվածի պատճառով դրա ձգողականության ուժը շատ փոքր է` համեմատած Երկրի հետ: Համեմատության համար նշենք, որ Երկրի ձգողական ուժը 6 անգամ ավելի մեծ է: Սա նշանակում է, որ Լուսնի վրա դուք կարող եք 6 անգամ ավել բարձր թռչել, քան Երկրի վրա:

Նյութի աղբյուրները ՝

http://blognews.am/arm/news/71046/aregaknayin-hamakargi-masin-10-zarmanahrash-past.html

http://www.erida.org/2012/05/1.html

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3

http://www.encyclopedia.am/pages.php?hId=79

 

Оставьте комментарий