ԱՌԱՍՊԵԼՆԵՐ

Առասպել երեք ոսկե խնձորների մասին

Հայաստանը համարել են թանգարան՝ բաց երկնքի տակ: Գեղանկարչական կտավների մի հանդես, որն արտացոլում է բնության ու հոգու հանդիսավորությունը: Թանկարժեք մի արկղ, որտեղ հնագույն տաճարները, խաչքարերը, զանազան գեղազարդերով գորգերն ու մագաղաթյա ձեռագրերը խորհրդավորությամբ թաքցնում են խորին կենսական բարոյախոսությունների իմաստը: Եվ այդ թանգարանում կարևոր տեղ են գրավում ոչ միայն նյութական, այլև հոգևոր ու բարոյական արժեքներ: Հայաստանը բարգավաճ այգի է բաց երկնքի տակ, իր մրգերով ու ծաղիկներով, որոնք ներծծել են իրենց մեջ արևահամ ճառագայթները: Հենց այդ մասին հայ ժողովուրդը շատ առասպելներ է ստեղծել: Դրանցից շատ հայտնի է դարձել երեք ոսկե խնձորների առասպելը, որտեղ պատմվում է բարության, տաղանդի և գեղեցկության մասին: Եվ այդ երեք խնձորները գտնվում են հայոց մագաղաթյա ձեռագիր գրքերում, որոնք գիտելիքի և իմաստնության հրաշալի ժողովածուներ են՝ զարմանալիորեն թանկ ու հարազատ բոլոր հայերի համար: Այդ մագաղաթյա մատյանները զարդարված են մանրանկարչությամբ, որտեղ նույնպես չխամրող գույների, ապշեցնող զարդանախշերի մեջ կան դրանք՝ բարությունը, տաղանդը և գեղեցկությունը:

Հայոց հողի այդ երեք պարգևները կան, անշուշտ, նախշաքար ժանյակ դարձած խաչքարերի զարմանահրաշ դրվագներում ու խորհրդանիշերում: Այդ երեք ոսկե խնձորները կան նաև մեր հոյակապ վանքերի ու տաճարների կամարասյան վրա ընդելուզված քարի մեջ: Չնայած ծանր ու դաժան պատմություն է ունեցել, անընդհատ օտար նվաճողների դեմ կյանքի ու մահվան կռիվ է տարել, այնուամենայնիվ, հայն իր ձեռքերում ամուր է պահել այդ երեք խնձորները: Հայաստանը գոյատևել է ոչ միայն հերոսամարտերով, այլև բարությամբ, տաղանդով ու գեղեցկության հանդեպ տածած սիրով:

Առասպել Փառանձեմի աղբյուրի մասին

Դա մի ժամանակ էր, երբ հայերը ծանր ու անձնազոհ պատերազմ էին վարում պարսիկների դեմ, երբ պարսկական զորքերը ներս էին խուժել Հայոց աշխարհը: Միայն Արշակ Երրորդ թագավորը, լքված իշխանների կողմից, պաշտպանում էր Հայաստանը: Բայց բանակցությունների ժամանակ նա դաժանորեն բռնակալվեց ու բանտարկվեց: Եվ պարսիկները սկսեցին գրավել Հայոց հողերը: Մնացել էին մի քանի անսասան կանգնած ամրոցներ: Դրանց պաշտպանությունն իր վրա վերցրեց Արշակի կինը՝ Փառանձեմը:

Արշակ Երրորդի կինը հայտնի էր իր գեղեցկությամբ, ողջախոհությամբ ու հպարտությամբ: Երբ Արշակը բանտարկված էր Պարսկաստանի Անհուշ բերդում, Փառանձեմը կազմակերպում էր Հայաստանի պաշտպանության գործը՝ իր շուրջը համախմբելով երկրի հայրենասերներին: Ասում են՝ պարսից Շապուհ արքան զարմացել է գերի ընկած հայոց թագուհու համարձակությունից ու հպարտությունից:

Փառանձեմ թագուհու հայրական ամրոցը Բաղաբերդն է, որի արևմտյան պարիսպների մոտ մինչև այսօր էլ «հոսում է» մի զով աղբյուր՝ «Փառանձեմի աղբյուրը»: Ասում են, օրիորդ ժամանակ Փառանձեմը սիրել է զբոսնել այդ վայրերում և խմել այդ աղբյուրի ջուրը: Ասում են նաև, որ հայ մայրերն իրենց աղջիկներին հաճախ տարել են, խմեցրել այդ աղբյուրի ջրից, լվացել երեսները, որպեսզի նրանք էլ Փառանձեմի նման գեղեցիկ, խելացի և տոկուն դառնան: Երկար դարեր է աղբյուրը դեպի իրեն ձգել հայ աղջիկներին, բայց օրերից մի օր աղբյուրի կարկաչումը դադարում է: Թեպետ ջրերը ցամաքել են, բայց աղբյուրի տեղը մինչև օրս էլ կա: Այն մի գողտրիկ վայր է, ուր հաճախ կարելի է տեսնել տեղաբնակների, որոնք սիրով ու երկյուղածությամբ շոշափում են մաշված քարերը: Թվում է՝ զորություն են ուզում ստանալ դարեր տեսած այդ փոքրիկ կոթողից:

Առասպել հայոց լեռների ուժի մասին

Մի անգամ Ասորեստանի թագավոր Նինոսը՝ հանրահայտ Շամիրամի ամուսինը, նամակ է գրում հայոց թագավոր Արամին՝ Արա Գեղեցիկի հորը. «Գրում եմ քեզ, Հալդի երկրի թագավոր (այդպես էին անվանում Հայաստանը ասորիները) և այս նամակով ես ուզում եմ քեզ փրկել վերահաս վտանգից: Մեր երկրի իմաստուններն ասում են, որ շուտով երկնքից մի հսկա դյուցազն կիջնի, ողջ Հայքը կառնի իր մեծ թիկնոցի տակ, որի պատճառով արեգակը կփակվի, և թանձր խավարը կպատի քո տիրությունը: Քո երկրի ողջ հպատակները կդատապարտվեն մահվան, քանի որ արևի լույսը չեն տեսնի: Եվ այդպիսով քո երկիրը կկործանվի: Քանի արհավիրքը չի պատահել, արի ինձ մոտ, Ասորեստան, ես քեզ օթևան կտամ: Այդպես են ասում աստվածները, ոչ ես»:

Անցնում է ինչ-որ ժամանակ, և սուրհանդակը վերջապես պատասխան է բերում Արամ արքայից. «Թող Աստված օրհնի Ասորեստանի թագավորին ու նրա վեզիրներին: Այդ մասին, Ասորեստանի թագավոր, մեր աստվածները գիտեին դեռևս բյուրավոր դարեր առաջ: Դրա համար էլ հազար ու մի բարձրիկ լեռներ են արարել: Այնպես որ, ինչ թիկնոց էլ գցեն Հայքի վրա, կպատռվի ամեն կողմից, այդ բյուրավոր ճեղքերից արևի ճառագայթները կհասնեն մեզ, և ոչ մի հայ մթության մեջ չի ընկնի: Այդպես են ասում աստվածները, ոչ ես»:

Ասորեստանի արքան կարդաց պատասխանն ու քմծիծաղով ասաց.

— Արամը խելագարվել է և չի հասկանում, թե ինչ է խոսում:

Նինոսը ամբարտավանորեն խոսում էր Հայաստանի կործանման մասին, մինչդեռ պատմությունը ցույց տվեց, որ այնքան էլ իմաստուն չէին Նինոսի աստղագուշակները՝ նման գուշակություն անելով, քանի որ կործանումից պետք էր փրկել ոչ թե Հայոց աշխարհը, այլ՝ Ասորեստանը։

Առասպել սուրբ լեռան մասին

Հայոց աշխարհը հարուստ է լեռներով: Ամենուր լեռնաշղթաներ են, լեռներ կամ բլուրներ՝ զմրուխտ լանջերով, սառնորակ աղբյուրներով: Ասում են, որ Աստված այդ լեռներն ստեղծել է, որ դրանք փակեն Հայաստան եկող թշնամիների ճանապարհը: Հայաստանում «պահապան» լեռներից բացի, կան նաև սրբազան լեռներ, որոնցից մեկը Բարձր Հայքում գտնվող Սեպուհ լեռն է:Ասում են՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող արքան՝ Տրդատ Մեծը, հետևելով Գրիգոր Լուսավորչին (որի խորհրդով էր Տրդատը քրիստոնյա դարձել, և որը հայոց առաջին կաթողիկոսն էր) ապաշխարել, ճգնել ու աղոթել է Սեպուհ լեռան լանջին:Բայց երիտասարդ ժամանակ նա ուրիկ է եղել: Տրդատը Հռոմում իր ուսումն ու դաստիարակությունը ստանում է Լիկիանես անունով մի կոմսի մոտ։ Մանկությունից իսկ սիրում էր ձի հեծնել և հետագայում դառնում է կորովի ձիավար։ Նա այստեղ ռազմական արվեստ է սովորում, զենքերի գործածության մեջ դառնում քաջահմուտ։ Տրդատն օժտված էր ֆիզիկական վիթխարի ուժով ու ճարպկությամբ։ Իր այս բարեմասնությունների պատճաոով նա մասնակցում էր կրկեսային մրցումներին և միշտ դուրս էր գալիս հաղթանակող։ Մի անգամ մեծ կրկեսում Տրդատի մրցակիցն էր արգիացի Կերասոսը։ Վերջինս մենամարտելով վայրի ցուլի հետ, ճարպկորեն բռնում է ցլի ետևի ոտքը և կճղակը պոկում։ Իսկ Տրդատը մենամարտում է երկու վայրի ցուլերի հետ։ Նրան հաջողվում է մեկ ձեռքով բռնել զույգ ցուլերի եղջյուրներից, մեկի եղջյուրը պոկել, իսկ մյուսի վիզը ոլորելով՝ ջախջախել։ Մի անգամ էլ, դարձյալ մեծ կրկեսում, Տրդատը մասնակցում է ձիարշավի մրցումներին։ Մրցման ժամանակ, երբ Տրդատը կամենում է կառքը քշել, հակառակորդի ճարպկությունից՝ կառքից վայր է ընկնում։ Նա իսկույն ձեռքը գցում է կառքից, կանգնեցնում հզոր ձիեր լծած կառքը, արժանանալով հանդիսականների հիացմունքին։Իսկ հիմա նա ապաշխարում էր ու աղոթում՝ խնդրելով աստծոն՝ ներում շնորել իր գործած մեծ մեղքերի՝ Հռոմեական կույսերին սպանելու, Գրիգորին Խոր Վիրապում բանտարկելու և տանջելու համար: Խորը գիշերներով նրա հեկեկանքները ցնցում էին այս բլուրների լռությունը վաթսունհինգ օրվա ընթացքում երբ նա աղոթում էր ու պաս պահում: Այստեղից էր նա վար գլորում սև քարի բեկորները, որոնցից կառուցվեց սուրբ Հռիփսիմե տաճարի մուտքը: Իսկ ջարդոտած քարակտորները իրենց հագուստների փեշերի մեջ դնելով բերել են նրա կինն ու աղջիկը:Մի օր, երբ Տրդատ Մեծը արդեն ծերացել էր, և մահը մոտ էր, Տրդատը մեջքից հանում է իր դյուցազնական թուրը և հանձնում Գրիգոր Լուսավորչին: Հայոց հայրապետն այն նետում է ներքև, բայց ինչ-որ աներևույթ զորությամբ թուրը մնում է օդում կախված ու սկսում է շողարձակել: Ժողովուրդն ասում է, որ լուսատու այդ կանթեղը այսօր էլ կա Սեպուհ լեռան վրա, և այն տեսանելի է միայն արժանավոր մարդկանց:Կյանքում արժանավոր մարդիկ ավելի լավ են տեսնում:

Առասպել որդան կարմիրի մասինՀայաստանի բնությունը հարուստ է իր բազմաթիվ անզուգական բարիքներով: Դրանցից շատերը գտնվում են Արարատ լեռան ստորոտում փռված Արարատյան դաշտում, որն էլ համարվում է տարատեսակ բարիքներով լի շտեմարան: Մի ժամանակ այդ բարիքներից ամենաթանկը և Հայաստանին համաշխարհային ճանաչում բերողը եղել է որդան կարմիրը՝ մի ներկ, որը հազարամյակների ընթացքում չի խամրում: Այն ստանում էին Արարատյան դաշտի սեզերի վրա աճող միջատներից: Ոչ մի կարմիր ներկ չէր կարող մրցել նրա հետ: Համաշխարհային շուկայում այն մեծ պահանջարկ ուներ, և ասում են՝ նույնիսկ ոսկուց թանկ արժեր: Որդան կարմիրով ներկում էին արևելյան թագավորների ու հռոմեական կայսրերի պարեգոտներն ու հայրապետական փիլոնները: Որդան կարմիրից սարքում էին մելան, որով գրում էին ու նկարազարդում թանկարժեք մագաղաթյա գրքերն ու ձեռագրերը: Իսկ վանքերում այդ ներկը օգտագործվում էր որմնանկարներ կատարելու ժամանակ, նաև դրանով ներկել են թելերի կաժերը, որոնք օգտագործվում էին գորգերն ու կարպետները հյուսելու համար: Հայոց աշխարհի հզորներն իրենց հրովարտակներն ու վավերագրերը ստորագրել են որդան կարմիրով: Հենց այդպես էլ հիմք է դրվել կարմիր թանաքով ստորագրությանը և ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր: Գիտնականները հավաստում են, որ հայկական որդան կարմիրն իր պայծառությունը պահում է հարյուր հիսուն հազար տարի: Մեծարգո հյուրին դիմավորելիս հայը նոր թխած հացի վրա որդան կարմիր է քսել՝ մատուցելով Հայաստան աշխարհի անզուգական բարիքները՝ հացը և որդան կարմիրը:

Առասպել Արագած սարի մասին

Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը:Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

Առասպել գիհու մասինՏասներորդ դարի հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մասին շատ լեգենդներ կան հյուսված, որոնցից մեկում ասվում է, որ բանաստեղծը յոթը տարի հոտաղ է եղել Զևիկ գյուղում: Ի տարբերություն մյուս հոտաղների՝ նա անասուններին երբեք չէր ծեծում: Տեսնելով նրա բարությունը՝ տերը՝ բիրտ ու անբարիշտ մի մարդ, ասաց.-Էլ ի՞նչ հոտաղ, որ անասուններին չծեծի: Մի տո՛ւր էստեղ ճիպոտը:Եվ փորձելով խլել ճիպոտը՝ ընկնում է Նարեկացու հետևից: Եվ այդպես վազում էին նրանք իրար հետևից մինչև երեկո: Նարեկացին վախենում էր ոչ թե այդ բիրտ մարդու բռունցքներից, այլ չէր ուզում, որ մեծատունը ճիպոտը խլի, որովհետև այն խլելուց հետո անշուշտ պետք է ծեծեր անասուններին: Եվ այդ պահին կատարվում է հրաշք. Նարեկացին ձեռքի ճիպոտը խրում է հողի մեջ, և ինքն անհետանում: Տերը մնում է ափուբերան: Ուշքի գալով, հարուստը չարչարվում է, փորձում է ճիպոտը հանել հողից, բայց չի կարողանում, որովհետև այն անմիջապես արմատակալվում է, դառնում մշտականաչ ծառ՝ գիհի:Ասում են, գիհու ծառի փայտը չի փտում, այն ապրում է չորս հարյուր տարի: Բայց, որքան էլ զարմանալի է, Զևիկում Գրիգոր Նարեկացու տնկած գիհին ո՛չ փտում է, ո՛չ էլ չորանում: Նա անընդհատ կանաչ է: Գրիգոր Նարեկացու հրաշագործության շնորհիվ այն այժմ հազար տարեկան է: Եվ դեռ քանի՜ տարի էլ այն կապրի և դալար կմնա:

Առասպել թթենու մասին

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկյանապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական դշխոյի անարդար վարմունքից, ընդվզում են, ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, ծվենները՝ երկնասլաց ընձյուղների, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով:Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում: Հավատացնում եմ նաև, որ շերամորդը ոչ թե հյուսում, այլ մոգական զգեստի թելերն է վերադարձնում:

Առասպել փշատենու մասինԱսում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնեց:Գիշերը նա երազում տեսավ պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ:Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա:Նա ապշեց, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսավ ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազեց դեպի հրաշալի ծառը և ծնկեց նրա առաջ:Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում գտավ Հայաստանում և սիրվեց բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:

Առասպել դեղձենու մասին
Հնում Հայաստան աշխարհում որքան մարդ կար, այնքան էլ դեղձենի էր աճում: Եթե որևէ տան մեջ մանուկ էր ծնվում, հայտնվում էր գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, և որպես աչքալույսի նշան՝ դեղձի մի կորիզ էր գցում նրանց դռան առջև: Դրանով նա շնորհավորում էր նորածին երեխայի ծնողներին ու բոլոր հարազատներին: Նորածնի հայրը կամ պապը տնկում էին այդ կորիզն իրենց այգում: Երբ կորիզն արմատակալում էր, դառնում շիվ, մանուկն էլ մեծանում էր, սկսում առաջին քայլերն անել: Հետո շիվն աճում էր, փթթում: Այդ նույն ժամանակ էլ մանուկն սկսում էր թոթովել առաջին բառերը: Որքան մանուկն էր թոթովանքով գեղեցկացնում ու կյանքով լցնում տունը, այնքան էլ վարդագույն ծաղիկներով ծաղկող դեղձենին էր իր գեղեցկությամբ զարդարում այգին՝ առանձնանալով մյուս ծաղկած ծառերից իր գեղեցկությամբ ու բույրով: Գեղեցիկ էին և՛ դեղձենին, և՛ մանուկը. Չէ որ գեղեցկության աստվածուհին էր կապ ստեղծել նրանց միջև: Մանկան խոսքը շնչավորում ու բուրում էր, տուն ու այգի լցվում էր դեղձենու բուրմունքով: Այդ է պատճառը, որ հնում բոլոր մարդիկ խոսում ու բարբառում էին շատ գեղեցիկ հայերենով, երգում ու հեքիաթ էին պատմում մեր ոսկեղենիկ արքայական լեզվով: Եթե մեկը մոռանում էր ու նորածնին բախտակից դեղձենի չէր տնկում իր այգում, Հայաստանում պակասում էր մի պճեղ բուրմունք մեր պերճ լեզվից էլ մի քաղցրահունչ բառ:

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին
Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա: Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները: Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց խմբապարը: Աստիճանաբար տոնակատարությունն ընդլայնվում էր, իսկ տրամադրությունները բարձրանում էին:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Առասպել Աղավնու տաճարի և բռնակալի ամենամեծ վախի մասին
Ծանր փորձության ժամանակներ էին եկել, երբ հողն էր տնքում բարբարոսների ու ավազակների ոհմակներից: Դաժան բռնակալը՝ արյունախում Լենկթեմուրը, իր հսկայական զորքով ներս խուժեց Հայաստան: Նրա վայրենի զինվորները ոտնատակ էին անում ու վառում տներն ու մարդկանց, կողոպտում էին վանքերի ունեցվածքը: Նրանք ոչնչացնում էին անգամ թանկարժեք մագաղաթյա ձեռագրերը, իսկ դրա հետ մեկտեղ և հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Թողնելով իր հետևում միայն ավերակներ՝ այդ անգութ չարչարիչը հասավ մինչև Մոկս քաղաքն ու հանկարծ ծանր հիվանդացավ: Լենկթեմուրը դարձավ մի վախկոտ ու մեղկալի արարած: Նա հասկացել էր (ինչպես և շատ ուրիշ բռնակալները ահավոր վախենում էին իմանալ), որ ինքն էլ է մահկանացու: Հիվանդ ժամանակ նա խոստում է տալիս, թե ով ուզում է լինի, եթե կկարողանա նրան բուժել, նա կպարգևի այդ բժիշկին ցանկացած ընծայով: Բայց ոչ ոք չէր հասկանում Լենկթեմուրի հիվանդության պատճառն, չէր կարող նրան օգնել և թեթևացնել հիվանդի վիճակը:Եվ այդ ժամանակ տեղի վանքի վանահայրը Առաքել անունով՝ հանձն առավ բուժել Լենկթեմուրի հիվանդությունը: Քայց երեք պայման դրեց. որ զավթիչները հետ տան բոլոր հափշտակած մագաղաթե ձեռագրերն ու գրքերը, ազատեն գերի վերցրած մարդկանց թվով այնքան, ինչքան կտեղավորվի Մոկսի վանքի տաճարում և, վերջապես, ընդմիշտ հեռանան Հայաստանից: Լենկթեմուրը համաձայնեց այդ պայմաններին:Առաքել Մոկացին միայն իրեն հայտնի սակավադեպ հանդիպող խոտերով, հմայական խոսքերով ու աղոթքներով բուժեց Լենկթեմուրին: Եվ նա, սիրտը պնդելով, վերադարձրեց գողացած ձեռագրերը: Մնացել էր վերադարձնել գերիներին՝ թվով այնքան, ինչքան կտեղավորվեն Մոկսի վանքի տաճարում: Եվ գերիները սկսեցին ներս մտնել տաճարի դռնից սկզբում մեկ առ մեկ, իսկ հետո տասնյակներով ու հարյուրներով: Մտնում էին, բայց հետ չէին դառնում:- Այս ի՞նչ է կատարվում, — Լենկթեմուրը չէր հավատում իր աչքերին: — Ինչպե՞ս կարող է այսքան փոքր տաճարը այդքան մարդ տեղավորել: Սա ի՞նչ հրաշք է: Սրանք ի՞նչ տեսակ մարդիկ են: Չէ, քանի չեն սկսվել ինչ-որ մի ուրիշ տեսակ հրաշքներ, պետք է շտապ-շտապ այստեղից հեռանալ: Դու՜րս այստեղից, դու՜րս:Յոթանասուն հազար գերի մտավ այդ մոգական տաճարը: Ասում են, թե վանահայր Առաքելը դարձնում էր նրանց փոքրիկ աղավնիներ ու բաց էր թողնում տաճարի նեղ պատուհանից: Այդ աղավնիները թռչում էին, գալիս իրենց հարազատ սարերը, իջնում էին իրենց տների մոտ ու նորից մարդ դառնում: Իսկ Հայաստանը ազատվեց Լենկթեմուրի ոհմակներից:

Առասպել վարպետ Մոմիկի մասին


Ասում են, որ եթե մարդ, թեկուզ մի անգամ, տեսնի Նորավանքը, նա այլևս չի կարողանա մոռանալ ճարտարապետության այդ հրաշքը: Վանքը գծագրել և կառուցել է վարպետ Մոմիկը, ու գտնվում է այն Վայոց Ձորի կիրճում: Այդ վանքի պատկերը տեսիլքի նման գալիս է մարդու աչքերի առաջ ուրախության ու հանգստի ժամանակ: Մինչև այսօր էլ մանրանկարները և խաչքարերը վանքի պատերի վրա ապշեցնում են իրենց վարպետությամբ ու հանդարտությամբ: Բանն այն է, որ մեծ քանդակագործի՝ Մոմիկի ձեռքերը յուրաքանչյուր նյութին, որոնց հետ աշխատում էր վարպետը, ասես թե լույս էին հաղորդում: Մարդկանց համար այդ երևույթը անկասկած էր և այն ժամանակ՝ յոթ հարյուր տարի առաջ, երբ կառուցվում էին վանքի պատերը ձորի բերանին, որտեղ հոսում էր ոլոր-մոլոր գետը, տաճարի հետևում վեր խոյացող կարմիր ժայռերի միջավայրում:Շատ հետաքրքիր դեպքեր են հիշում հսկա ժայռերը: Նրա մասին, օրինակ, որ բարի գործ կերտողին միշտ չեն ուղեկցում զվարճությունը և ուրախությունը: Վարպետ Մոմիկը սիրահարված էր Սյունիքի տիրակալ՝ իշխան Օրբելյանի գեղեցկուհի աղջկան: Օրիորդն էլ առանց Մոմիկի անգամ մեկ օր չէր կարող ապրել: Բայց երբ որ դրա մասին իմացավ աղջկա հայրը, նա կանչեց իր մոտ վարպետ Մոմիկին ու ասաց.- Աղջկաս կամուսնացնեմ քո հետ: Բայց այն պայմանով, որ դու երեք տարվա ընթացքում աննկարագրելի գեղեցկության մի տաճար կառուցես:Երիտասարդ ճարտարապետը անհապաղ սկսեց տաճարի անընդմեջ կառուցումը: Նա հսկա մեծաբեկորներ էր հայթայթում շրջակայքի ժայռերից, պատրաստում էր տաճարի համար շինանյութեր: Շինարարությունը հաջող առաջ էր գնում, արդեն մոտենում էր նրա ավարտը: Մոմիկը բարձրանում է համարյա ավարված գմբեթի վրա և ցնծում է իր հոգու մեջ՝ պատկերացնելով հանդիպումը սիրած աղջկա հետ: Բայց այդ ժամանակ տաճարին սրարշավ մոտենում է մի ձիավոր. նա իջնում է ձիուց, բարձրանում է մինչև վերջ, գմբեթի վրա ու այնտեղից վայր է գցում մեծ վարպետին: Այդպես էր հրամայել ծառային նրա տերը՝ Սյունիքի տիրակալ իշխանը: Եվ անբախտ Մոմիկը տեղն ու տեղը մահանում է՝ ձեռքերում բռնած գմբեթի վերջին քարը: Այդ քարը դարձավ մեծ ճարտարապետի շիրմաքարը:Բայց մնաց, չմեռավ Նորավանքի գեղեցկությունր: Դարերը նրա գեղեցկությունը դարձրեցին ավելի ապշեցուցիչ: Եվ արդեն յոթը դար անընդմեջ այդ գեղեցկությունը երգում են հավերժ կապույտ երկինքը, հավերժ ոսկե արևը, հավերժ կարմիր սարերը:

Առասպել Գեղարդ վանքի մասին


Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:
Առասպել անմատչելի իշխանուհու և Գնդևանք տաճարի մասին
Երիտասարդ իշխանը ոսկեմազ ձիու վրա նստած սրարշավ եկավ Սմբատի՝ հայկական մարզերից մեկի՝ Սյունիքի տիրակալի մոտ: Նա ներս մտավ գեղազարդ դահլիճն ու հայտարարեց, որ եկել է իշխանի դստեր՝ Սոփյայի ձեռքը խնդրելու, քանի որ լուրը նրա գեղեցկության փառքի մասին տարածվել է ողջ աշխարհով:- Կարող է, որ դու արժանի փեսա ես, բայց այդ հարցում ամեն ինչ որոշում է իմ դուստրը, — պատասխանեց երիտասարդին իշխանը:Այդ ժամանակ հայտնվեց ինքը՝ գեղեցկուհի Սոփյան՝ վաղ առավոտյան բացված ծաղիկի նման: Նա նայում էր երիտասարդ իշխանին՝ համարձակ ու հանդգնորեն: Հետո շփոթվեց, իջեցրեց հայացքը: Ուզում էր նորից երիտասարդ իշխանին նայել, բայց ոչ. ինքն իրեն սթափեցրեց ու նորից խիստ ձայնով ասաց.- Դու պետք է ջրանցք կառուցես Որոտան գետի սկզբից մինչև Վայոց Ձորը: Իսկ ես կսկսեմ մի տաճար կառուցել: Ով առաջինը կվերջացնի աշխատանքը, նա էլ կհամարվի հաղթող:Երիտասարդ իշխանն սկսեց փորել ջրանցքը: Նա աշխատում էր օր ու գիշեր, առանց քուն ու դադարի: Երբ ջրանցքի լրիվ պատրաստ լինելու ժամկետից մնացել էր ընդամենը երկու օր, իշխանը հասկացավ, որ աշխատանքը լրիվ կատարել չի հասցնում։ Նրան դեռ մնացել էր ջրանցքի մեկ երրորդը փորել: Իշխանը մեծ հուսահատության մեջ ընկավ և վազեց իր հոր մոտ օգնություն խնդրելու: Հայրը խորհուրդ տվեց ծածկել ջրանցքի չփորած մասը սպիտակ քաթանով: Կտորը քամու տակ կծածանվի ու ալիքների ձայներ կհանի: Ու բարձր ժայռից նայելու ժամանակ հնարավոր չէ տարբերել իսկությունը նմանակությունից:Իսկ ի՞նչ էր անում Սոփյան: Նա էլ մեծ դժվարությամբ կառուցում էր իր տաճարը: Սոփյան ծախսել էր տաճարի կառուցման համար իր ամբողջ կարողությունը: Եվ արդեն մնացել էր փորագրեր կատարել տաճարի պատին ու վճարել գմբեթի կառուցման աշխատանքները, որի համար նա պատրաստվել էր վաճառել իր սիրած թանկարժեք օղերը, բայց… Դրսից եկած սուրհանդակը լուր բերեց, որ ջրանցքի կառուցումը ավարտված է: Նա պատմեց, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես ջրանցքով հոսեցին Որոտանի ջրերը: Եվ հիմա արդեն Սոփյայն մի մեծ հուսահատություն ապրեց: Նա սկսեց բարձրանալ ժայռի վրա, բայց դեռ հեռվից լսեց, թե ինչպես է ջրի ձայն հանում դեպի վայր հոսող քամու տակ ծածանվող քաթանը: Անմատչելի և անհաղթ օրիորդը չկարողացավ տանել պարտությունը: Նա իրեն վայր նետեց դեպի խոր քարայրը:Բայց տաճարը, որը կառուցել էր գեղեցիկ իշխանուհին, մնաց մինչև այսօր: Իսկ Սոփյայի թանկարժեք օղերը հիշատակ մնացին վանքի անվան

մեջ՝Գնդևանք:

Առասպել Փոքր Մհերի մասին


Սասնո ամրոցի ու Քաղքիկ գյուղի արանքում մի ճանապարհ է անցնում, սալահատակված մանր քարերով: Ասում են, որ այդ ճանապարհը կառուցել է առասպելական հերոս՝ Փոքր Մհերը, Սասունցի Դավթի ու Խանդութ-Խաթունի զավակը: Հարյուրամյակներ շարունակ Հայաստանը պայքարել է իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար հարևան թագավորությունների դեմ: Ժողովրդական վիպասանության հսկաներն ու հերոսները բացահայտում են ազգի չհնազանդեցված հոգին: Բայց ոչ միայն հնամյա գրքերի էջերը՝ անգամ դժնդակ սարերն ու լեռնային արահետները պահպանել են նրանց զորավոր հետքերը:Փոքր Մհերը աշխարհ եկավ, երբ նրա հայրը Գյուրջիստանում էր, ուր գնացել էր մի շաբաթով, իսկ մնացել էր այնտեղ յոթը տարի: Մհերը հասունանում էր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ, և մի գեղեցիկ օր վերածվեց մի հսկա դյուցազնի, հեծնեց իր Ջալալի ձիուն ու հեռացավ տանից: Եվ ահա մի լեռնային ճանապարհի վրա նա հանդիպեց վիթխարի ասպետի: Մհերը նրան մենամարտի հրավիրեց, ու ասպետը ընդունեց նրա հրավերը: Դյուցազները գեղարդներն ու սուրերը մի կողմ նետեցին ու սկսեցին իրենց ձեռնակռիվը: Երկար ժամանակ էին նրանք կռվում, բայց իրար չէին զիջում: Եվ հանկարծ Մհերը ճարպկություն արեց, բարձրացրեց ասպետին ու այնպիսի ուժով գետին տապալեց, որ շրջակայքի լեռները ցնցվեցին: Եվ այստեղ տապալված ասպետը տեսավ Մհերի ձեռքին հագած ապարանջանը, հանեց գլխից սաղավարտն ու շշնջաց. «Այդ դու՞ ես: Փոքր Մհերը՝ Մեծ Մհերի թոռը»: «Հա՜յր իմ» — Մհերը արցունքները աչքերին ծնկաչոք եղավ: Բայց Սասունցի Դավիթը չկարողացավ տանել իր պարտությունը: Նա անիծեց իր զավակին նրա համար, որ նա հանդգնեց ձեռք բարձրացնել հոր վրա. «Եղիր անմահ ու անզավակ»:Փոքր Մհերը դրանից հետո շատ քաջագործություններ կատարեց, հաղթեց չար կախարդներին, բայց այդպես էլ չկարողացավ ազատել բոլոր թշվառներին: Վերջ ի վերջո նա այնքան գերացավ, որ անգամ գետինը չէր կարող տանել Փոքր Մհերի ծանրությունը՝ նա ու նրա ձին խորտակվում էին հողի մեջ: Եվ հենց այդ ժամանակ Փոքր Մհերը իրեն համար սևակուճ ու կայծակե մի գեղեցիկ ճանապարհ կառուցեց, որով քայլում էր, ինչպես փափուկ հողի վրայով: Իսկ երբ տեսավ, որ աստիճանաբար ուժասպառ է լինում, գնաց իր հոր ու մոր գերեզմանը, որ օգնություն ու խորհուրդ հարցնի: Եվ հայրը ներեց նրան: Այսպիսով Փոքր Մհերը ավարտեց իր երկար կյանքը, թեպետև անզավակ, բայց ներված ու հանգիստ:

Առասպել ազնիվ առյուծի մասին


Տարեգրողները վավերացնում են. «Մեր թագավորական Անի քաղաքը ազնվաբարո իշխանների կացարան է. նրանց ճշգրիտ քանակը հնարավոր չէ հաշվարկել. բանն այն է, որ եթե հաշվառման վերցնենք բոլոր իշխաններին, ազնվականներին և հասարակ մարդկանց, ապա կստացվի մի քանակություն, որը հաշվել կամ թվարկել հնարավոր չէ»:Այն ժամանակ մայրաքաղաքում բնակվում էր Աշոտ Երրորդը, Աշոտ Առաջինի ծոռը՝ Բագրատունիների հարստության ներկայացուցիչը: Նրա օրոք էին կառուցվում ամրոցի ներքին պատերը: Քաղաքը արագ ընդլայնվում էր ու բարգավաճում, իսկ մայրաքաղաքում ժողովվում էին երկրի բոլոր հայտնի մարդիկ:- Ինչու՞ է արքա Աշոտը՝ Բագրատունիների ցեղի ժառանգորդը, կառուցել այս փոքր շինությունն ամրոցի պատերի տակ՝ իր սեփական պալատի կողքին: Կարո՞ղ է արքան պահում է այնտեղ արտասովոր ռազմավարները, — բամբասում ու ենթադրում էին մարդիկ:Ու մի անգամ, լուսաբացին, մայրաքաղաքի պատերի տակ լսվեցին ձիերի խրխնջոցն ու վայրի ցեղերի բարբարոսական գոչյունները: Նրանք եկել էին, որ զավթեն այն, ինչ պահված էր փոքրիկ ամրոցում, մորեխների նման բոլոր կողմերից կպչել էին ամրոցի պատերին: Գեղարդներով ու նետերով նրանք փշուր-փշուր ջարդեցին փոքր ամրոցի դռները և արդեն պատրաստ էին ներս խուժել, երբ հանկարծ լսվեց հուժկու մռնչյու՜ն: Զավթիչների ճանապարհը կտրեց մի աժդահա գազան՝ կատաղած առյուծ: Նա այնքան սարսափելի էր, որ ավազակներն սկսեցին փախչել չորս կողմ՝ աղաչելով փրկել իրենց մահից: Իսկ Աշոտ արքան դուրս էր նայում ամրոցի հարևան աշտարակից ու բարձր ծիծաղում: Քաղաքի բոլոր բնակիչները և բոլոր հարգելի հյուրերը ցնծում էին նրա հետ: Այսպես պարզվեց, թե ինչ էր պահվում մուգ դարչնագույն քարից կառուցված փոքրիկ ամրոցի պատերի հետևում:Իսկ մի քանի տարի հետո, Աշոտ Երրորդի զավակը՝ Գագիկ արքան, հրամայեց փորագրել քաղաքի գլխավոր դարպասի վրա թշնամիներին պատառոտող առյուծի կերպարանքը: Ու վեհանձն կենդանին սկսեց պատկերվել Անի քաղաքի զինանիշի վրա:

Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին


Այդ դեպքը պատահեց համաշխարհային նոր թվարկության ամենասկզբում, երբ Հայաստանը մարդկային մանկության առասպելների երկրից փոխակերպվեց ու դարձավ քրիստոնեության առաջին երկիրը: Կերպարանափոխված Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ իրենց կործանումը գտան հանուն քրիստոնեության Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու:Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը: Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:

Առասպել Էրեբունի ամրոցի մասին

Վանի թագավորության տիրակալը՝ Արգիշտի Առաջինը, յոթ հարյուր ութսուներկու թվականին մեր թվարկությունից առաջ, որոշում է Կարմիր բլուրի վրա կառուցել Էրեբունի ամրոց-քաղաքը: Եվ հրամայում է փորագրել ամրոցի պատի վրա քաղաքի ծննդյան օրը և կառուցման պատմությունը, որպեսզի գալիք սերունդները հիշեն նրան ինչպես կերտող ու իմաստուն տիրակալ: «Հալդի աստծո վեհությամբ, Արգիշտին, Մենուայի զավակը, կերտեց այս ահեղ ամրոցը, հրամայեց անվանել այն Էրեբունի, և թող շատանա Բիայնայի երկրի հզորությունը, և թող սարսափեն թշնամի երկրները…»: Արքան կանգնած էր մի ամրաքար ժայռի վրա և հետևում էր, թե ինչպես է ներքևում ալեկոծվում մարդկային վտակը: Մի քանի հազար խեթեր, որոնց գերի էին վերցրել վաղեմի Ծոփք քաղաքում, քարշ էին տալիս ու գլորում ժայռաքարերը, որոնք պետք է հիմք դառնային ապագա հրաշագեղ պալատների և վեհափառ տաճարների համար: Իսկ կոթողի շուրջը, որի վրա քարտաշները փորագրում էին հավերժ խոսքերը նոր քաղաքի ծննդյան մասին, փչում էին փողերը և զարկում էին թմբուկները: Բայց եկավ այն օրը, երբ քարտաշները վերջացրեցին փորագրել բևեռագիր արձանագրությունը: Թմբուկները լռեցին ու բոլորը հառեցին իրենց հայացքները այնտեղ, ուր կանգնած էր արքան: Եվ հասկանալով, որ մարդիկ ուզում են նրանից լսել խոսքեր ոչ թե պատմության համար, այլ հենց իրենց, ներկա մարդկանց համար, Արգիշտին հանդիսավոր հայտարարեց.- Հայրենակիցնե՛ր, այս գեղեցիկ Արարատյան դաշտավայրում, այս բարձր բլուրից, Հալդի աստծո ուժով ու հզորությամբ, ես Էրեբունին հռչակում եմ քաղ՜աք: Աստվածները հավաստիացնում են ինձ, որ երբեք մեր անհնազանդ հոգին չի խոնարհվի ոչ դավաճան ու սնապարծ թշնամիների, ոչ արյունարբու ցեղերի առաջ, և հազարամյակներ հետո մարդիկ նորից կգան, որ հիանան այս քաղաքի փառքո՜վ:Դարեր անցան: Հնագետները պեղումների ժամանակ Երևանում հայտնաբերեցին բևեռագիր կոթողը և կարդացին Արգիշտիի արքայի պատմական վավերագիրը: Ու նորից համոզվեցին, որ ինչպես և այսօր, հազարամյակներ առաջ Էրեբունիում ապրում էին հպարտ ու անհնազանդ հոգով մարդիկ:

Առասպել Անահիտ գեղեցկուհու և հազար ու մեկեկեղեցու քաղաքի մասին

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ ակներևությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝. «Ան՛ի»: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»):Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա գեղեցկությունը կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային դրոշմը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլակաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիների օղակապատումները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիների սալապատ մակերեսը՝ քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հնագույն ճարտարապետության հանճար, մեծափառ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի երգ ու եկեղեցիների զանգերի հետ միասին համբարձվում էր դեպի երկինքը:Ամեն առավոտ քաղաքի բնակիչները դիմավորում էին այն զգացմունքով, որ հիմա հենց պետք է իրագործվի երկրային դրախտի իրականանալու մարդկության երազանքը: Բայց տեղի ունեցավ հակառակ մի երևույթ: Սարսափելի երկրաշարժը հողին հավասարեցրեց այդ ճարտարապետության, երաժշտության լուսափայլ հրաշք-քաղաքը: Անհայտացավ մեր աշխարհից Անահիտ աստվածուհու քարաստեղծ կնիքը: Բայց Անի քաղաքի գեղեցկությունը պահպանվեց հայ ժողովրդի հիշողության մեջ և վաղուց սառած փլատակ քարերի ճեղքերում:

Առասպել խիզախ աղեղնավորների մասին

Բռնակալ Բելի հետ վճռական ճակատամարտից առաջ Հայկի ղեկավարության տակ էին մնացել միայն խիզախ աղեղնավորները՝ որպես ոչ բազմաթիվ մի զորք: Երբ որ զորքը իջևանեց աղաջուր Վան լճի ափին, Հայկն այսպիսի խոսքերով դիմեց իր աղեղնավորներին.- Մենք պետք է ամեն գնով առաջ անցնենք, որ մոտենանք Բելի ռազմական ճամբարին, ուր գտնվում են ինքն ու իր շքախումբը: Այդ դեպքում մենք ցույց կտանք մեր նետերի դիպուկությունն ու մեծ, անմոռաց հաղթություն կտանենք: Հակառակ դեպքում մենք հնարավորություն կունենանք խիզախամահ լինել: Բայց այս դեպքում մեր ցեղի բոլոր կենդանի մնացած անդամներն ստրուկներ կդառնան: Արդյոք կա՞ այստեղ որևէ մեկը, ով չի հավատում, որ մենք հաղթությու՜ն կշահենք:Այս ամենը եղել է այնքան վաղ ժամանակներում, որ միայն սարերը կարող են վկայություն տալ. այնտեղ կանգնած Հայկի զինվորներից ոչ մեկը չերերաց ու ոչ մի ձայն չհանեց: Իսկ առավոտյան սկսվեց ճակատամարտը:Հայկն իր սակավաթիվ զորքն առաջ է տանում, հասնում բարձր լեռների արանքում գտնվող մի դաշտաձև տեղ և գետի հոսանքի աջ կողմում՝ բարձրավանդակի վրա, ամուր դիրք գրավում։ Այդտեղից պարզ երևում էր Բելի բազմամբոխ հրոսակը, որ սփռված բռնել էր շրջապատի ամրողջ տարածքը, և զինվորները ազատ ու համարձակ սուրում էին աջ ու ձախ։ Իսկ Բելը հանդարտ ու խաղաղ կանգնած էր բազմության մեջ՝ գետի ձախ ափին գտնվող բլրակի վրա՝ իբրև դիտանոցի։Սակավաթիվ հայկական զորքը ճեղքելով թշնամու շարքերը, ներխուժեց Բելի ռազմակետը, և Հայկն իր եռալար աղեղով խոցեց բռնակալին: Բելի զինված խմբերը, դեմ-դիմաց հանդիպելով մի փոքր զորքի այդ արտասովոր հերոսությանը, դիմեցին փախուստի՝ հենց ճակատամարտի դաշտում մի կողմ շպրտելով իրենց զենքն ու զրահը: Երբ լռեցին ռազմական փողերը, որ ազդարարում էին Բելի դեմ տարած հաղթանակը։ Հայկն ուշադիր զննեց ռազմադաշտի չորս կողմը և տեսավ, որ այդ տարածքն ամեն ինչով պիտանի է խաղաղ կյանքի համար: Նա այստեղ տուն կառուցեց ու բնակեցրեց նրա մեջ իր ցեղը: Այն հնագույն ժամանակներից մինչև հիմա սույն երկրամասն ու տարածքը անվանում են «Հայոց ձոր»: Իսկ մարդիկ, որ մարդաբնակ դարձրեցին Արարատ երկիրը, սկսեցին անվանվել «հայասներ»: Հենց նրանցից է սկսվում հայ ժողովրդի պատմությունը:

Առասպել սիրահարված աժդահայի մասին

Գեղեցկության և ջրի աստվածուհին՝ Աստղիկը, որի աչքերը փայլատակում էին, ինչպես աստղերը երկնքում, իսկ մազերը կայլակվում էին, ինչպես ալիքները ծովում, այնքան գեղեցիկ էր, որ նա ինքն էլ ժամանակ առ ժամանակ վախենում էր իր գեղեցկության ազդեցությունից: Իսկ եթե որևէ մեկը փորձում էր, անցնելով, մի պահ շրջվել ու հետ նայել նրան, այդ մեկը պատրաստ էր քայլել նրա հետևից ամենուր՝ իսկական շուքի նման:Մեկ անգամ էլ Աստղիկը գերեց մի անսասան աժդահայի սիրտը: Այդ օրվանից սկսած խեղճ աժդահան գիշերները քուն չուներ. սպասում էր, թե երբ առավոտվա լույսը կբացվի ու Մուշ դաշտավայրի այգում կհայտնվի Աստղիկ աստվածուհին՝ շրջապատված իր սպասուհիներով: Եվ օրերից մի օր, փաթաթված իր ծաղկազարդ թիկնոցով, Աստղիկը, մենակության մեջ մնալով , հաճոյանում էր վաղորդյան ցողով: Եվ հանկարծ նա տեսավ թփուտներում թաքնված աժդահային: Նրանց հայացքները հանդիպեցին միմյանց ու… Աստղիկը սկսեց փախչել՝ անչափ վախենալով այն զգացմունքներից, որոնք փայլատակում էին աժդահայի աչքերում: Նա սկսեց հետապնդել փախչող Աստղիկին ու ինչ¬որ ձորի մոտ համարյա թե հասել էր նրան: Եվ այն պահին, երբ աժդահան արդեն պատրաստ էր գրկախառնվել աստվածուհու հետ, Աստղիկին օգնության եկավ նրա ընկերուհին՝ Նանեն, որն առաքինության աստվածուհին էր:- Շտա՛պ գցիր վրայիցդ քո ծաղկազարդ թիկնոցը, — շշնջաց նա Աստղիկի ականջին, և աստվածուհին շտապեց ազատվել իր հագուստներից:Իսկ առաքինի Նանեն պատեց գետին ընկած թիկնոցը թանձր մառախուղով:Երբ մառախուղը ցրվեց, հենց այն տեղում, ուր Աստղիկի ուսերից ցած սողաց ու խոտերի մեջ ընկավ ծաղկազարդ թիկնոցը, հայտնվեց մի դաշտավայր, որտեղ ծաղկում էին հազար տեսակի խոտեր և ծաղիկներ:Մինչև այսօր էլ այդտեղ բացվում են ու ծաղկում հազարավոր ծաղիկներ և այլ բույսեր, իսկ դաշտավայրը անվանում են Ծաղկաձոր:

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլոր բանագնացներին, որոնց Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում, որը ամբողջ իր գեղեցկության էությամբ բացասում էր մահը: Մոտ երեկո Ասորեստանի զինվորները սկսեցին նեղել Հայաստանի զորքերը: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը որոշ միտումով վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին՝ նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն մահկանացու տղամարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի, սիրո գրկախառնություններին: Ռազմիկները բերում էին իրեն մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նաիր»: Թագուհին կանգնած էր քարացած, խոսքերը քամու նման աղմկում էին նրա ականջներում, ու ապաշավանքի ուշացած արցունքները հոսում էին գետի նման:Այժմ այդ դաշտավայրում, Արա սարի ստորոտում, հարմարակեցաբար հանգրվանել է Արզնի քաղաքը: Ու եթե մի գեղեցիկ գարնանային առավոտ կայցելեք այդ քաղաքը, հառելով հայացքը դեպի երկինք, կարելի է տեսնել, թե ինչպես ժրաշարժ թռչունների երամը նկարում է օդում երիտասարդ թագավորի գեղեցիկ կերպարանքը:

Առասպել առաջին քաղաքի մասին

Համաշխարհային ջրհեղեղի հենց առաջին պարզկա օրը Նոյ նահապետը դարձավ դեպի վաղորդյան ար—ը — տեսավ մի կայծկլտուն ձյունաշերտ: Այդ ձյունաշերտը Արարատ լեռան կատարն էր: Նոյն ուղղեց իր տապանը դեպի այդ տեղը, և նավը իր ուղևորների հետ միասին կառանվեց Արարատի գագաթին: Հարյուր հիսուն օր չորս կողմը ծավալվում էր միայն անծայրածիր օվկիանոսը: Վերջապես ջուրը սկսեց աստիճանաբար հետ քաշվել, — ներք—ում սկսեց բացվել ցամաքի մի մեծ տարածություն: Նոյի ուղևորներից մեկը բացականչեց.

— Երր—ա ՛անդ, — որը նշանակում է՝ — այնտ՛եղ է երևում:

Նոյը, իրեն ուղ—որներով հանդերձ, իջավ սարից և շարժվեց քարքարուտներով դեպի այն տեղը, որը «եր—՛ում էր այնտեղ»: Նրանց աչքերի առաջ բացվեց մի սքանչագեղ տեսարան՝ մի կանաչ դաշտավայր, որը մխրճված էր արևի ոսկեզօծ ճառագայթների մեջ: Նրա խոտերը ծածանվում էին մի նոր կյանք փափագելով: Ու Նոյի առաջին գործողությունն էր, որը նա կատարեց, իջնելով իր տապանից ցամաք՝ նա մի խաղողի ողկույզ տնկեց այդ հողի մեզ:

Դարեր թռան ու անցան, և այդ գեղատեսիլ դաշտավայրում, Արարատ լեռան ստորոտում, ընկած է աշխարհի ամենամոգական քաղաքներից մեկը՝ Երևանը: Մի քաղաք, որը այսօր էլ ծաղկում է ու բարգավաճում Արարատի պահապանության տակ:

Առասպել հրեշտակապետ Գաբրիելի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հզոր վիշապները հնուց վնասներ են բերում երկրի և երկնքի բնակիչներին: Այդ նրանք են, որ օձաձև սլանալով երկնքում, ամպրոպային փոթորիկներ ու թաթառներ են բերում: Այդ նրանք են, որ երբեմն ճարպկանում են ու կորցնում արևը, մթություն բերելով մեր երկիրը (ու այդ ժամանակ արևի խավարում է առաջանում):

Ոչ ոք աստվածներից չէր կարողանում նրանից գլուխ հանել, բացի Վահագնից: Միայն նա առանց հոգնելու հաղթում էր վիշապներին՝ մեկ մենամարտերում, մեկ խորամանկությամբ, իսկ պատահել է, որ՝ կրակով: Երբ որ ծերացավ Վահագնը, նրա տեղը գրավեց հրեշտակապետ Գաբրիելը: Եվ ժամանակին նա մեծ օգնություն ցույց տվեց արքա Արտավազդին:

Մեկ անգամ վիշապ Արգավանը, որ տեղադրվել էր Արարատի ստորոտում, հրավիրեց միասին ճաշելու հարևան Արտաշեսին: Ու թեպետև արքան մտադրված չէր չար ուժերի հետ ընկերություն անել, բայց հասարակ ճաշի հրավերքից հրաժարվել չեր կարող: Ճաշկերույթը անց էր կենում մռայլ ու խոնավ քարայրում: Վիշապ Արգավանր հաց էր ուտում օձերի հետ նույն ամանից: Իսկ նրա ծառաները չար ֆշշալով դուրս էին նայում բոլոր անկյուններից: Բայց դա չէր, որը ստիպեց Արտավազդին ունքերը կիտել. նրա առաջ դրված էր մի կտոր հոտած, տապակած միս, որը տեղադրված էր զմրուխտներով զարդարած պնակի մեջ: Խիստ վիրավորված՝ Արտավազդը սրընթաց վեր կացավ սեղանից ու դուրս եկավ հարևանի քարայրից: Բայց չգիտեր նա, որ բոլոր մենամարտները վիշապերի հետ կանխագուշակված են՝ ոչ ոք երկրի վրա չի կարող հանգցնել կատաղած դևի սրտի կրակը:

Եվ այդ ժամանակ Արտաշեսին օգնության եկավ հրեշտակապետ Գաբրիելը՝ ահեղ ու անվախ: Ճեղքելով շրջապատը իր հուր սրով՝ նա դուրս հանեց բոլոր մութ անկյուններից ու քարայրներից և՛ Արգավանին, և՛ նրա ծառաներին: Բացի այդ, նա ազատագրեց մութ բանտերից վիշապի կողմից գերի վերցրած բոլոր մարդկանց: Առաքինի մարդկանց ազատագրելու և չար ուժերի հետ պայքարելու արժանիքների համար այդ ժամանակներից հրեշտակապետ Գաբրիելը իրավունք վաստակեց միջնորդություն անել մարդկանց և Աստծո միջև:

Առասպել Հաղպատի վանքի մասին

Հաղպատի վանքը հայկական թագավորության ծաղկման ժամանակաշրջանի հուշարձաններից է: Հայկական հին զրույցը պատմում է, որ աբեղաները այստեղ ուսումնասիրում էին տարբեր գիտություններ, աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Պատմում են նույնպես, որ վանքի շինարարությանը շատ նպաստեց մրցողականության մթնոլորտը: Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկը բերանից բաց թողեց, թե.

— Եթե ես ճարտարապետը լինեի, ապա ավելի գեղեցիկ տաճար կկառուցեի…

Գլխավոր ճարտարապետը լսեց այդ քննադատական խոսքերն ու ասաց.

— Նրանց, ում խոսքերը նման են դատարկ զրնգոցի, ես խորհուրդ կտայի հեռանալ մեր ընկերությունից:

Ու դուրս արեց անզգույշ աշակերտին: Նա գնաց հարևան գյուղն ու շուտով սկսեց վանքի ու տաճարի կառուցումը: Մի ամիս հետո ուսուցիչը ուզեց գնալ այդ գյուղն ու տեսնել, թե ինչ է կառուցում իր նախկին աշակերտը, իսկ տեսնելուն պես՝ արտասվեց ու ներեց նրա հանդգնությունը: Շինությունը այնքան ազդեց նրա վրա, որ նա արդեն շարած պատերը անվանեց «թանկարժեք»: Այդ օրվանից հետո վանք անվանեցին Հաղպատ:

Ասում են նաև, որ երբ աշակերտը կառուցում էր վանքը, ամեն մի քար կանգնեցնում էր իրեն տեղը՝ Ավետարանի հերթական չափածոների համաչափությամբ: Դրա համար այդ սուրբ մենաստանը դարձավ հայկական թագավորության կենդանի պատմագիրը: Իսկ այդ վանք կառուցող աշակերտը հայտնի մարդ դառավ՝ պատմաբան Հովհաննես Իմաստացի: Նա հռչակվեց որպես անկրկնելի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ ու աստվածաբան, իսկ բացի դրանից՝ որպես հայկական օրացույցի բարենորոգիչ: Նրա կարդալու սերը այնքան ուժեղ էր, որ նա երկար օրեր էր անցկացնում մենաստանի առանձնանոցում զանազան ձեռագրերը կարդալով, չնկատելով ժամանակի տևումն ու սնունդ ստանալու անհրաժեշտությունը: Եթե անգամ այսօր դուք ձեր ձեռքն դնեք վանքի պատերին՝ ապա հնարավոր է դառնում լսել հին սաղմոսների ձայները:

Առասպել արքա Աշոտի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ արքա Աշոտը իր եղբայր Աբասի հետ միասին երդվեցին, որ դուրս կհանեն թշնամիներին Հայստանի տարածքից: Այդ ժամանակ արաբները արդեն գրավել էին Հայաստանի տարածքի մեծ մասը ու ավերում էին երկիրը: Աշոտը, որը ռազմական դաշտերում ցուցաբերած հերոսությունների համար ստացել էր «Երկաթ» մականունը, ազատագրեց Հայասանի ու Վրաստանի մայրաքաքները: Նա ստացավ նաև շահնշահի «թագավորների թագավորի» կոչումը, և մեծ հաղթանակ տարավ Սևանի ճակատամարտում, որից հետո թշնամին լրիվ ջախջախված էր: Թե ինչպես դա կատարվեց՝ պատմում են հին առասպելները:

Արքա Աշոտը պաշպանողական դիրք էր գրավել Սևանավանքում՝ Սևան լճի վրա գտնվող ամրոցում, ու նրա ղեկավարության տակ էր ոչ շատ մեծ մի ջոկատ, որին միացան տեղի ձկնորսներն ու աբեղաները: Մի քանի ամիս Աշոտը պաշտպանում էր ամրոցը արաբների պաշարումից, ու վերջապես մի մութ գիշեր նա փախուստի ենթարկեց արաբների ամբողջ բանակը:

Արքան մանրազնին պատրաստվում էր գլխավոր ճակատամարտը տալու արաբներին՝ իրենց հրամանատար Բեշիրի ղեկավարությամբ, բայց ուժերը չափազանց անհավասար էին: Հաղթելու համար կամ պետք է հրաշք կատարվեր, կամ որևէ ռազմական հնարք գտնվեր, որի շնորհիվ հայերը կկարողանային հաղթանակ տանել: Այդ մտածմուրքների մեջ Աշոտը ամբղջ գիշեր շրջում էր Սևանի ափին: Այստեղ նա մի ձկնորսի հանդիպեց, որի հետ ընդհանուր խոսակցություն սկսեց: Եվ ձկնորսը որոշ հետաքրքիր դրվագներ պատմեց, որոնք կապված էին եղանակի հետ: Եկավ առավոտը: Սևանի վրա խիտ մառախուղ նստեց: Եվ հանկարծ այդ մշուշի մեջ սկսեցին իրենց շարժումը հայկական լաստանավակները՝ վառվող ջահաբոցերով:

— Արագ, արա՜գ, հետևեք նրանց, — գոռացին արաբները և նավակների մեջ նստած՝ սկսեցին հետապնդել նրանց:

Բայց ամեն ինչ իզուր էր: Լաստանավակների վրա ոչ ոք չկար: Աշոտ արքան շրջանցեց արաբներին հետևի կողմից, իր փոքր ջոկատով հարձակվեց նրանց վրա ու ստիպեց փախուստի դիմել: Եվ ավելին: Արևի ճառագայթներն այդ առավոտ այնպիսի ուժով էին լուսարձակում արաբների աչքերը, որ նրանք չէին կարողանում ճիշտ նշան բռնել՝ հայերի նավակների վրա կրակելիս։ Այդ հաղթանակի պարագաներից մեկը նա էր, որ Աշոտ արքան երբեք չէր արհամարհում հասարակ զինվորների ու գյուղացիների խորհուրդները:

Առասպել հորած գրերի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:

Տիրակալ Լենկթեմուրը սրքազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:

Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:

Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

Առասպել կոխ ըմբշամարտի մասին

Դաժան հսկա Վիշապը թերևս աստված էր համարվում, բայց ուներ վատ տեսողություն: Նա տանել չէր կարող արևի լույսը և այդ պատճառով էլ չափազանց զայրանում էր, տեսնելով երիտասարդ Արիի չարությունները: Երկրային աստծո ամենասիրելի զվարճանքն էր հայելիով լույս արձակելը աստվածների աչքերին, երբ նրանք հանգստանում էին դրախտային այգիներում:

Մի անգամ Վիշապը ննջում էր մի մեծ սոսիի ծառի ստվերի տակ: Հանկարծ նա ցզաց, որ իր դեմքին արևի շողերն էն խաղում: Նա կռահեց, թե ով կարող էր այդ խաղը նրա հետ խաղալ, Վիշապր հարձակվեց ամբողջ ուժով Արիի վրա: Բայց Արին չուզեց զիջել իր վիրավորողին և նրանց միջև լուրջ կռիվ սկսվեց: Սակայն Վիշապը երկնքում անմահության տիրացած աստված էր, իսկ Արին՝ աստված էր երկրային, և այդ պատճառով նրա պարտությունը շատ հավանական էր: Մի խոսքով ուժերը հավասար չէին, ու Արին չէը կարող հաղթող լինել:

Հենց այդ ժամանակ կրակի աստված Վահագնը հեռավոր տիեզերական այգիներում թափառում էր գեղեցիկ Աստղիկի հետ: Լսելով Վիշապի ու Արիի կռիվը, նա արագ մոտեցավ նրանց ու ասաց.

— Վե՜րջ տուր, Վիշապ, չէ որ դու տարիքով ավելի մե՛ծ ես:

Սակայն Վիշապը կատաղած ֆշշացնելով՝ պատասխանեց.

— Ես ատելով ատ՜ում եմ երկրային աստծուն: Ի՞նչու է նա անմահների՜ հետ սեղան նստում: Անկատարելությու՜նը չի կարող կատարելության եղբա՜յրը լինել: Ես սպանելու՜ եմ նրան:

Այս անգամ չարացավ Վահագնը:

— Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ երկրային աստված է:

Այս անգամ մենամարտի դուրս եկան երկու անմահները: Նրանք ամուր բռնեցին իրար հագուստի գոտիներից ու ոտքերի տակ սկսեցին ցնցվել լեռները: Հենց Արարատ լեռան վրա տեղի ունեցավ այդ անզուգական հսկաների մենամարտը: Աստիճանաբար Վահագնը սկսեց հաղթել Վիշապին, որը շարունակ հետ էր նահանջում: Տեսնելով այս բոլոր հակառակությունները՝ գլխավոր ասված Արամազդը վերջ տվեց պատերազմին: Որպեսզի այդ աստվածները այլևս իրար որևէ անգամ չհանդիպեն, նա հրամայեց, որ Վահագնը դառնա լույսի տիրակալ, իսկ Վիշապը՝ մթության: Քայց գոտկային մենամարտը այնքան դուր եկավ աստվածներին, որ նրանք սկսեցին մրցել իրար հետ այդ մենամարտերում խնջույքների ժամանակ: Այդպես ծնվեց հայկական ազգային ըմբշամարտը՝ կոխը:

Առասպել վարդապետ Սարգսի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ կրոնավորներիի մեջ էլ են լինում խելոք ու ոչ այնքան խելոք մարդիկ: Մի վարդապետ է լինում՝ անունը Սարգիս: Այդ վարդապետը շատ է սիհում, որ ամեն ինչ ենթարկված լինի սրբազան կարգ ու կանոնի: Ամեն մարդու հետ նա կարողանում էր ընդհանուր լեզու գտնել: Միայն թե իր ծառայի հետ ոչ մի կերպ պայմանավորվել կամ լեզու գտնել չէր կարող: Եթե վարդապետը մի բան ուզեր, ապա ծառան ամեն ինչ հակառակն էր անում: Աբեղա գիտնականը փորձում էր աշխարհի ամենախելացի փաստարկներով բացատրել նրա վարքագծի սխալները՝ բայց կամակոր ծառան արտաքնապես համաձայնվում էր գիտուն վանականի հետ, բայց ամեն մի խնդրանք կատարում էր ըստ իրեն: Մո օր էլ վարդապետը ծառային խնդրեց.

— Սիրել՛իս, խոհանոցի համար ջու՛ր է պետք: Բե՛ր, արագ: Իսկ ավելը տար ու անկյունը դիր:

Ծառան ջրով դույլը տարավ ու դրեց մի մութ անկյուն: Իսկ ավելը բերեց, որ տա վարդապետին:

— Էս չեղա՛վ: Երևի ես պետք է շա՛տ ավելի խորամանկ լինեմ, — մտածեց վարդապետ Սարգիսը:

Առավոտյան շուտ վարդապետը բարձեց իր գույքը մի ջորու վրա ու իր ծառայի հետ ճանապարհ ընկավ հարևան գյուղը: Ահա հասան նրանք մի խորը գետի ափ: Ջորին, ծանր բեռը վրան, մտավ գետի ջրերը: Գետի մեջտեղում բեռը այնքան թեքվեց, որ քիչ էր մնում ընկներ ջրի մեջ: Վարդապետը գոռաց.

— Հե՜յ, սիրելիս, էլ ի՜նչ ես սպասում՝ ավելի՛ թեքիր բե՛ռը:

Նա համոզված էր, որ ծառան ամեն ինչ հակառակը կանի և այդպիսով կուղղի բեռը: Իսկ ծառան, լսելով վարդապետի ձայնը, մտավ ջուրը, թեքեց ավելի բեռը ու վարդապետի ունեցվածքը սուզվեց գետի ջրի մեջ:

— Վ՜այ, էս ի՞նչ արիր: Չ՜է որ ես խնդրու՛մ էի քե՛զ: Իսկ դու միշտ հակառակն էիր անում:

— Սուրբ հայր, — մեղավոր ձայնով ասաց ծառան, — դու ասացիր ինձ, որ թեքեմ բեռը: Ես էլ մտածեցի՝ ինչքան ժամանակ է, որ ես այս մարդու հացն եմ ուտում, գոնե մեկ անգամ կատարեմ նրա հրամանը այնպես, ինչպես որ ինքն է ասում: Ինչպես որ ասացիր, այնպես էլ արեցի:

Եվ վարդապետը ստիպված էր հերթական անգամ համաձայնվել այն մտքի հետ, որ մարդը հանելուկ է, իսկ բոլոր երկրային գործերը կատարվում են Աստծո ողորմածությամբ:

Առասպել Նավասարդի մասին

Հին հայերի պատկերացմամբ` իրենց աստվածներն ու աստվածուհիներն այդ օրերին Եփրատ և Արածանի գետերում լողանալուց հետո բարձրացել են ձնապատ լեռների կատարները և դիտել այդ խրախճալի տոնահանդեսները, հովանավորել ուխտավորներին: Նավասարդ տոնի հիմնադիրներից մեկը եղել է նահապետ Հայկը: Մի օր առավոտյան Հայկը, զինված կայծաեթուրով, կանգնում է հավերժ քաղաք Երևանի հրապարակում ու դիմում ժողովրդին.

— Հե՜յ, արիացիներ, աժդահա Բելը գալիս է իր զորքով, որ տիրանա մեզ: Ովքե՞ր կարող են իմ հետ միասին մեր հաղթանակի հաջողությունը կիսել:

Եվ գյուղացին թողեց իր դաշտը, քարտաշը թողեց իր մուրճը, դարբենը՝ իր արհեստանոցը: Հայկ նահապետը՝ հայերի անվանադին նախնին ընդիմացավ գոռոզ ու անճոռնի բռնակալին՝ Բելին, և իր զարմով հաստատվեց կանաչազարդ մի հարթության վրա: Հատկապես հրաշալի էր Գեղեցկության լիճը, որտեղ գոնե մեկ անգամ լողացել էին Հայկի որդիներն ու թոռները, բացի Տորքից, որն այդպես էլ տգեղ մնաց: Ասում են՝ Հայկ նահապետի ավագ դուստրը, որի անունը Նավասարդ էր, մեկ անգամ չէ, որ լողացել է դժվարամատչելի բարձունքում գտնվող Գեղեցկության լճի ջրում: Եվ այդ էր պատճառը, որ նա չնաշխարհիկ գեղեցկությամբ էր օժտված:

Նավասարդը հին հայոց տոմարի առաջին ամիսն էր, որ հաջորդել է տարվա վերջին` «Ավելյաց» կոչվող տոնական հինգ օրերին: Նավասարդի առաջին օրերին կատարվել են Համաշխարհային բազմամարդ տոնահանդեսներ: Ուխտավորները` ժողովուրդը, զորքը, արքունիքը, նախարարական գնդերը, քրմերը հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի և Նպատ լեռան շուրջ` Բագավանի տաճարում` տոնելու Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր և «Ամանորյա ամենաբեր դիցերի» նվիրական հիշատակը: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, զանազան մրցություններով, որսորդական զվարճություններով, գուշակություններով:

Երբ Բելը իր զորքով մոտեցավ քաղաքին, նրա ականջին հասան երաժշտության ձայներն ու թմբուկների հարվածների արձագանքները:

— Սա ի՞նչ բան է, — խիստ զարմացած հարցրեց նա իր մարդկանց:

— Այդ հայերը Նոր տարի են տոնում, — պատասխանեցին նրան:

«Եթե այս խելագառ ժողովուրդը չի վախենում իմ ահավոր զորքից, ուրեմն սրանց հետ չարժե պատերազմել»: Բելը շուռ տվեց ձին ու հեռազավ Հայք երկրից:

Առասպել Նոյան Տապանի մասունքի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ սարերը բավականին հիշատակներ են պահել այն նշանավոր օրվա մասին, երբ Նոյն իր զավակների հետ դուրս եկավ տապանից ու ճանապարհ բռնեց դեպի դաշտավայր: Մի օր առաջին քրիստոնյաներից մեկը որոշեց կրկնել իր նախահայրերի ճանապարհը ու բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որ գտնի սուրբ տապանը: Եվ ահա նշանակված օրը, լուսաբացին եպիսկոպոս Հակոբ Նասիբացին ձեռքը գավազան վերցրեց, խաչակնքեց ու ճանապարհ ընկավ Նոյի հետքերով: Քայց բարձրանալ սուրբ լեոան վրա, նա չկարողացավ: Հենց առաջին հանգստյան տեղում չափից դուրս հոգնած ու հյուծված Հակոբը պառկեց խոտերին, գլուխը դրեց տաքուկ քարին ու քնեց: Իսկ երբ արթնացավ, հայտնաբերեց, որ ինքը կանգնած է Արարատի ստորոտի սկզբում, գավազանը ու խուրջինն ձեռքին: Հակոբը խաչակնքվեց ու նորից սկսեց բարձրանալ դեպի Արարատի գագաթը: Երեք անգամ բարեպաշտ անապատականը փորձեց բարձրանալ խորհրդավոր գագաթի վրա, որ հայտնաբերի Նոյի Տապանը: Եվ ամեն անգամ ճանապարհին ուժասպառ էր լինում ու, չհասնելով գագաթին, քնում էր քարերի վրա: Եվ նորից արթնանում էր լեռան ստորոտի սկզբում, այնտեղ, որտեղից սկսում էր իր արշավը: Տեսնելուվ սուրբ Հակոբի անարդյունք ջանքերը՝ Աստված ուղարկեց նրա մոտ մի հրեշտակի, որը հայտնեց թե բարձրանալ սարը պետք չէ: Տապանը չես գտնի սարի վրա, իսկ որպես հավատի ու համբերության հատուցում՝ Աստված ուղարկում է Հակոբին տապանի մի կտորը:

Երբ որ սուրբ Հակոբը արթնացավ, նա իր գլխի տակ գտավ քարացած փայտի մի կտոր: Դա հոֆեր ծառի մի մասնիկն էր: Իսկ դեռ Սուրբ գրքից հայտնի է, որ նախահայր Նոյը հենց այդ ծառատեսակից է կառուցել իր տապանը: Տեսնելով այդ փայտի կտորը՝ Հակոբը որոշեց, որ պետք չէ գայթակղել նախատեսումը և վերադարձավ՝ իսկության անգին վկայությունր ձեռքին: Այդ օրվանից Արարատից բերած սրբությունը, ոսկե կապարի մեջ դրված, պահվում է Էջմիածնի մայր տաճարում:

Առասպել ծեր կավագործի մասին

Առասպել մարդու մասին, որը հաղթեց աստվածներին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հեթանոսական աստվածները շատ էին սիրում հետևել մարդկանց նիստուկացին, նրանց գործերին ու հարաբերություններին: Ու պատահում էր այնպես, որ աստվածները զարմանում էին մարդկանց արարքներից: Մի օր հեթանոս աստվածների հայրը՝ հզոր Արամազդը, կանչում է իր մատենադպիր Տիրին ու ասում.

— Տիր աստված, գն՛ա, մատյանդ բե՛ր, տեսնեմ, թե ինչ է կատարվում Հայոց աշխարհում:

Այդ մատյանում Տիրը (ի դեպ, նա ըստ հին հայերի գիտության, դպրության աստվածն էր) գրի էր առնում երկրում բնակվող բոլոր մարդկանց մասին ամեն բան:

Արամազդը ուշադիր թերթում է այդ մատյանը:

— Այս ի՞նչ ես գրել, Տի՛ր, — ասում է գերագույն աստվածը, — Արա անունով այս մարդն իր՞ոք երբեք չի հոգնում աշխատանքից:

— Այո, դա ճշմարտություն է, հայրդ աստվածների, — պատասխանում է Տիրը, — նա աշխատում է վաղ առավոտից մինչև ուշ իրիկուն:

— Հիմա կտեսնենք, թե դա ինցպես է լինում, որ նա աշխատանքից չի հոգնում: Ես այնպես կանեմ, որ նա աշխատանքից հոգնի, — ասում է աստվածների հայրը:

Եվ Արամազդը ցերեկը կարճացնում է, իսկ գիշերը երկարացնում:

Արա հողագործը շատ է զարմանում, որ լույսն ուշ է բացվում: Իր ժամին ստիպված հագնվում է ու սկսում է աշխատել:

Արամազդը նորից կանչում է Տիրին, որը նորից նույնն էր գրել Արա հողագործի մասին:

— Լսիր, մատենադպիր, — ասում է Տիրին Արամազդը, — քո մատյանում Արայի դիմաց ավելացրու, որ մարդն իր աշխատասիրությամբ կարող է հաղթել աստվածներին:

Առասպել ծիրանի մասին

Հայստանը հարուստ է իր բազմատեսակ մրգերով: Հայկական հին զրույցը պատմում է, որ Արարատյան դաշտում աճած մրգերն արևահամ են, քանի որ աճում են սուրբ լեռան՝ Արարատի փեշոն փռված դաշտում: Իսկ Արարատը նման է մի վիթխարի բուրգի, որը կլանում է արևի և տիեզերքի ճառագայթները և հետո իր առաջացրած դրական լիցքերով սնում շրջակայքը: Գուցե դրանից է, որ աշխարհի ամենաընտիր դեղձը հայկականն է՝ նարնջենին: Գուցե դրանից է, որ հենց Հայաստանում է աճում ամենաքաղցր խաղողը:

Դա, անշուշտ, այդպես է, բայց բոլորը գիտեն, որ հայկական ամենաընտիր միրգը՝ ծիրանն է, որն աճում է Արարատյան դաշտում: Այս միրգն աճում է նաև ուրիշ կողմերում: Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճածը դշխո է, մյուս կողմերում աճող ծիրանը՝ նաժիշտ: Հայկական ծիրանի անունով օտարները Հայաստանն անվանում են ծիրանի երկիր: Հայոց ծիրանն աճում է հունիս-օգոստոսին: Մեր նախնիներն ասում էին, թե ծիրան ուտելով՝ մարդ ազատվում է տասներկու այլազան հիվանդություններից:

Ասքն ասում է, որ ծիրանենին միակ մրգատու ծառն է, որ Նոյ նահապետը տեղավորել է իր տապանի մեջ և պահել ու հասցրել մարդկանց: Դրա համար էլ մրգերի մեջ այն ամենաընտիրն է:

Առասպել հայոց սոսիների պուրակի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ դեռևս վաղնջական ժամանակներից հայերը շատ են սիրել սոսի ծառը (ի դեպ, հայերն ընդանրապես ծառապաշտ են)՝ այն համարելով ծառերի նահապետը: Նույնիսկ սոսյաց անտառներ են տնկել և դրանք համարել մաքրության, վսեմության խորհրդանիշ: Սոսիների ամենագեղեցիկ պուրակը գտնվումէ Սյունիքում և տեղաբնակների կողմից համարվում սքանչելիք: Մի անգամ՝ Սյունիքով անցնելիս, պարսից Դաարեհ արքան, տեսնելով սոսյաց անտառները, հիանում է դրանց տեսքով ու մտածում, որ այդպիսի պուրակը կզարդարի իր պալատի շրջակայքը, նրան շքեղ տեսք կտա: Նույն օրը հրամայում է՝ հայոց սոսիներից ճյուղեր տանեն Պարսկաստան և իր ապարանքի մերձակայքում այդպիսի բանաստեղծական մի պուրակ տնկեն: Պարսիկ բարբարոսները գնում են, գալիս, բայց ոչինչ չի ստացվում. հայկական սոսին պարսկական հողի վրա չի արմատակալում:

— Այն, ինչ պարսից հողի վրա չի աճում, — զայրացած ասում է Դարեհը, — պետք է աշխարհի ոչ մի անկյունում էլ չաճի:

Եվ մարդիկ է ուղարկում ու կտրել տալիս հիասքանչ պուրակի բոլոր սոսիները: Անցնում է երկու տարի, և պուրակի ծառերը վերընձյուղվում են: Առեղծվածը վերծանելու համար Դարեհը հրավիրում է իր գիտուններին:

— Սա ի՞նչ բան է, ի՞նչ զորություն կա այդ սոսիների մեջ, որ արմատախիլ չեն լինում, — վրդովված հարցնում է Դարեհը:

— Այդ սոսկների տակ հայերը ցորեն են ցանել, — պատասխանում է գիտուններից մեկը: Իսկ ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի. ինչ էլ անես, մի տեղից կդալարի:

Ժողովուրդը ասում է, որ սոսիների վերընձյուղվող պուրակը նման է հայերին, որոնց որքան էլ կոտորել են, միևնույն է վերընձյուղվել են:

Առասպել Շամիրամի այգիների մասին

Ըստ հին հայկական զրույցի՝ Վան քաղաքի մերձակայքում, Վանա լճի ափին, եղել է մի կախովի այգի: Ասում են՝ այն հայոց արքա Արա Գեղեցիկն էր կառուցել իր կնոջ՝ Նուարդի համար՝ որպես անսահման սիրո և հարգանքի արտահայտություն: Այգին նման էր իրար վրա հենված տասներկու դարավանդի, որոնցից յուրաքանչյուրը վերևինի համեմատ ավելի լայն էր: Այդ ջրարբի ու փարթամ այգիներում աճում էին ցորենի խարտյաշ ու ոսկեգույն արտեր, բազմապիսի պտղատու ծառեր,երփնագույն ու նրբաբույր ծաղիկներ ուհուռթի թփեր: Այգին խնամվաում էր մեծ հոգատանությամբ և աչք էր շլացնում իր զգլխիչ գեղեցկությամբ: Աշնանը կախովի այգին դառնում էր մի գունագեղ ու հիասքանչ զամբյուղ՝ դրված Վանա լճի դիմաց: Հայ մարդու ձեռքով ատեղծված այս կախարդող այգին տեսել է Ասորեստանի Շամիրամ թագուհին և հենց այդ այգու կողքին էլ կառուցել է իր դաստակերտը:

Ավանդությունը պատմում է, որ Արայի մահվանից հետո Շամիրամը մի քանի օր դադար է առնում Արարատյան դաշտում, ապա մեկնում է Հարավային Հայաստան՝ Ասորեստան գնալու։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Այդ գեղատեսիլ բնությունը հրապուրում է նրան, և նա բավական ժամանակ մնում է այդտեղ։ Քաղաքի համար միաժամանակ կառուցում է մի հոյակապ ջրանցք, որն անցնելով Հայոց ձորով և Խոշաբ գետի վրայով, Վան քաղաքին ջուր է տալիս և ոռոգում է Արտամետի այգիները, բուրաստաններն ու ծաղկանոցները։ Այդ ջրանցքը մինչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը Շամիրամի առու է անվանում։

Հայրենիք վերադառնալուց հետո Շամիրամն ուզում է ճիշտ այդպիսի մի պարտեզ ստեղծել: Բայց դա այդպես էլ նրան չի հաջողվում: Բաբելոնում կախովի այգիներ հաջողվում է կառուցել Նաբուքոդոնոսոր թագավորին: Նա այգին կառուցել ու նվիրել էր իր կնոջը՝ հետեվելով Արա Գեղեցիկին: Քայց այդպիսի այգի կառուցելու միտքը ոչ թե Նաբուքոդոնոսորին, այլ Շամիրամին էր պատկանում. պարտեզը անվանվեց «Շամիրամի կախովի այգիներ»:

Առասպել Աղավնատան մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ մեծահարուստ մի իշխան, որին հիացնում է Լոռու անձեռակերտ բնությունը, որոշում է անտառի՝ նախշազարդ ափսե հիշեցնող բացատում, խոխոջուն գետակի կողքին, ամառանոց կառուցել: Հմուտ վարպետներ է վանձում, որոնք անմիջապես սկսում են շինարարությունը: Երկու օրից իշխանը գալիս է, որ տեսնի՝ ինչպես են ընթանում աշխատանքները: Գոհ մնալով արդյունքից՝ կարգադրում է, որ համեղ ճաշ պատրաստեն վարպետների համար: Ժայռախոռոչից, ուր օձերի վտառներն րին բնակվում, նրանց թագավորը տեսնում է, որ իր տերության սահմանները խախտել են: Ֆշշոցով հրամայում է՝ գնան, թունավորեն բոլորին: Օձերը խորհրդակցում են, թե իրենցից որ մեկն է ի կատար ածելու արքայի հրամանը:

Որոշում են, որ պետք է ոչ թե մարդկանց թունավորել, այլ ամենաուժեղ թույնը ներս տան դրսում պատրաստվող ճաշի մեջ: Ու հենց այդպես էլ անում են:

Դեղնազօծ մաշկով մի օձ, որը հեղինակություն էր վայելում օձերի աշխարհում, որովհետև խիստ թունավոր էր, աներկյուղ սողում է թփուտները, ուր ապուրով կաթսան էր: Տաք գոլորշուց շշմելով՝ օձն ընկնում է եռացող ջրի մեջ: Երբ խոհարարը կավե պնակով ճաշն ուզում է բաժանել, նոր ափսե է վերցնում, աղավնին աղիողորմ ծղրտոցով նետվում է տաք կաթսայի մեջ: Ճաշը որ թափվում է, ամեն ինչ պարզ է դառնում:

Աղավնուն շուքով թաղում են, և այնտեղ, ուր անձնազոհ թռչունը փրկել էր մարդկանց, մատուռ են կառուցում,անունը դնում «Աղավնատուն»:

Առասպել հայ գեղանկարիչների մասին

Հայկական հին զրույցը պատմում է, թե հայոց թագավորը լսում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից հայրենիք վերադառնալիս մտադիր է այցելել Հայաստանը: Ի պատիվ Մակեդոնացու՝ նա որոշում է մի գեղեցիկ կամուրջ կառուցել Արաքս գետի վրա, որպեսզի Մակեդոնացին ուղիղ մտնի Ջուղա: Այդպես էլ անում է:

Ալեքսանդր Մակեդոնացին նոր կառուցված կամրջով մտնում է Ջուղա: Հայոց թագավորը մեծ հանդեսով դիմավորում է նրան և ճոխ խնջույք տալիս նրա պատվին: Աշխարհակալ կայսրը բաժակ է բարձրացնում՝ Հայաստանի կենացը խմելով և ցանկություն է հայտնում վայելել նրա գովաբանած գինին, խաղողն ու ծիրանը: Հայոց թագավորը հրամայում է սեղանին դնել մի սկուտեղ լիքը խաղող, ծիրան և ուրիշ պտուղներ: Սպասավորները անմիջապես կատարում են թագավորի հրամանը: Մակեդոնացին մեկնում է ձեռքը, որ վերցնի պտուղները, բայց պարզվում է, որ սրանք լոկ նկարներ են՝ վարպետորեն նախշված սկուտեղի վրա։ Գարուն էր, և հնարավոր չէր թարմ պտուղներ դնել սեղանի վրա: Նա քահ-քահ ծիծաղում է և ասում:

— Ես ուզում էի փորձված այգեպաններ տանել Հայաստանից, որ իմ երկրում խաղող ու ծիրան աճեցնեն. Հիմա ուզում եմ, որ դուք ինձ տաք նաև վարպետներ, որոնք այդքան հմուտ նկարել գիտեն:

Եվ Մակեդոնացին Հայաստանից փորձված այգեպանների հետ տանում է նաև լավ նկարիչներին:

Առասպել Թմկաբերդի մասին

Առասպել գամված Արտավազդի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

Առասպել փայտե ամանի մասին

Հայկական հին զրույց պատմում է, որ Հայաստանի գյուղերից մեկում մի ծեր մարդ էր ապրում: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա չարաչար աշխատանքի շնորհիվ տուն ու տեղ էր դրել, պահել էր երեխաներին, մարդ դարձրել, ու դեռ կարողանում էր թոռներին պահելու ընթացքում համաչափ օգնություն հասցնել: Քայց մի քանի տարի առաջ մահանում է նրա հավատարիմ կինը, ու նա իր տան մեջ մնում է ապրելու տղայի, հարսի ու թոռան հետ: Ծերությունը անում էր իր չար գործը: Աչքերը նրա արդեն վատ էին տեսնում, լսողությունը թուլացել էր, ծնկները դողում էին: Նա արդեն չէր կարողանում գդալր ձեռքում բռնել, ճաշելու ժամանակ հաճախ հացը ձեռքից գցում էր կամ էլ ապուրը սփռոցին թափում: Տղան ու հարսը նայում էին նրան կշտամբությամբ ու դժգոհությամբ: Իսկ հետո տեղադրեցին ծերուկին վառարանի հետևի անկյունում, որ նա հանկարծ իրենց, կամ հյուրերի աչքին չերևա, չանհանգստացնի: Խեղճ ծերուկը նստում էր իր անկյունում, տխուր աչքերով նայում էր, թե ինչպես են ուրիշները զվարճանում, ու կամացուկ, որ ոչ ոք չտեսնի, լաց էր լինում: Մի օր էլ նրա ձեռքերը չկարողացան բռնել ափերի մեջ ուտելիքով պնակը ու նա վայր ընկավ, ջարդվեց: Երիտասարդ տիրուհին ձեռքերը թափահարելով սկսեց նախատել ծերունուն.

— Էս ի՞նչ արեցիր: Ի՜մ տան ամբողջ ամանեղենը կոտրատեցի՜ր: Դու մեզ աղքա՜տ մուրացկան ես դարձնելու՜:

Ու նա դեռ երկան կոծ էր անում: Ծերունին ոչ մի բառ չասաց նրան, միայն շատ ծանր ա՛խ քաշեց: Իսկ հարսը գցեց նրա ոտքերի տակ մի փայտե աման ու ասաց, որ նա այսուհետև պիտի այդ ամանից հաց ուտի:

Մի օր էլ, երբ ծերունու տղան ու հարսը նստած էին սեղանի շուրջը, սենյակ ներս մնավ նրանց երեք տարեկան զավակը: Նրա ձեռքին մի փայտի կտոր կար, որ նա ուզում էր քարով հարթեցնել:

— Այդ ի՞նչ ես սարքում, տղաս: Տնա՛կ ես պատրաստու՞մ, — հարցրեց հայրը:

— Ո՛չ, հայրիկ: Ես ուզում եմ փայտե կերակրաման սարքեմ, — պատասխանում է փոքրիկ տղան:

— Բայց ինչի՞ համար, — զարմանում է մայրը:

— Երբ որ կպառավեք, ձեր համար արդեն փայտե կերակրամանը պատրաստ կլինի:

Ոչինչ չասացին երեխայի ծնողները: Միայն աչքերը ցած իջեցրեցին ու չէին կարող վեր բարձրացնել, որ կարողանան իրար երես նայեն, իրենց զավակին նայեն, հորը ու իրենց անգութ սրտերի արածին նայեն:

Առասպել մոխրով ամանի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ այս դեպքը պատահեց շատ ծանր տարիներին, երբ Հայոց աշխարհը պատերազմում էր պարսիկների հետ անկախությունը պահպանելու համար: Մեկ անգամ հայոց թագավոր Հանդովքը իր ջոկատը ուղևորեց դեպի Թիզբոն, որի կայազորը սակավաթիվ էր: Օգտվելով այդ առիթից Հանդովքը ջաիւջախեց կայազորը ու քարուքանդ արեց քաղաքը: Թիզբոնը այն աստիճանի էր ավիրված, որ տիրող պարսիկ կայսրը՝ Շապուհը հրամայեց դարպասի առաջ մի աման դնել՝ մոխիրը մեջը, որպեսզի անցնող մարդիկ անիծեն Հանդովքին ու նրա տոհմին: Անցավ մի քանի տարի: Շապուհը արդեն տիրում էր ամենուրեք: Նա գերել և գլխատել էր հայոց փառաբանված իշխաններից շատերին, այդ թվում նաև՝ Հանդովքին: Իսկ մնացածները պետք է կատարեին նրա կամքը: Ինչ-որ ժամանակ Շապուհը այնքան էր ինքնավստահ դարձել, որ հավատալով իր գերբնական ուժերին՝ ճանապարհ էր ընկնում առանց որևէ ջոկատային թիկնապահների: Օրերից մի օր նա գնաց Թիզբոն հանգսոանալու ու մոռանալու բոլոր պետական գործերը: Հանկարծ լուր եկավ, որ դեպի քաղաք է սլանում մի զորաջոկատ, որն ամբողջությամբ կազմված է հայ մարտիկներից: Այդ արդեն շատ հայտնի դարձած ջոկատը ղեկավարում է կտրիճ Բաբիկը, նախկինում գլխատված թագավոր Հանդովքի զավակը: Բանը հասել է նրան որ ջոկատը շրջապատում է քաղաքը…

Սարսափահար Շապուհը աղերսեց խնայել իրեն, երդվեց կատարել դյուցազնի յուրաքանչյուր ցանկությունը և նույնիսկ խոստասավ Թիզբոնում իշխանությունը հանձնել Բաբիկին: Մի քանի ժամից ստացավ նրանից անսպասելի պատասխան. «Ինձ հարկավոր չէ քո կյանքը: Ես ցանկանում եմ, որ մոխրով ամանը դարպասից վերացնես»: Ունքերը կիտեց Շապուհը, բայց չհամարձակվեց չկատարել Բաբիկի ցանկությունը: Իսկ Բաբիկը վերադարձավ Սյունիք, հիմնադրվեց հայրական կալվաներում ու սկսեց միանձնաբար ղեկավարել հարազատ երկիրը:

 

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չէմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Քայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Առասպել իշխան ձկան մասին

Հայկական հին զրույցը ասում է, որ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը հանդիսանում է իշխան ձուկը: Երբ որ հայերը թվարկում են իրենց բնության անկրկնելի երևույթները՝ անպայման տրվում է իշխան ձկի անունը: Գեղարքունյաց ծովակի (Սևանա լճի) ընտիր ձուկը սկզբում իր նախնու՝ կարմրախայտի անունով է կոչվել: Այն վորսում էին ծովակի բոլորեքյան ափերում ապրող մարդիկ: Բայց մի օր Գեղարքունյաց երկրի իշխանը արգելեց ամենքին ձուկ որսալ՝ ազդարարելով, թե ծովակի տերը ինքն է, հետևաբար նրա մեջ եղած ձուկը իրենն է: Այդպես, իշխանի ձուկ, իշխանի ձուկ ասելով, լճի ձուկը կոչվեց «իշխան»: Մեկ ուրիշ ավանդություն պատմում է, թե մի ճգնակայց՝ Իշխան անունով, փայտից մի ձուկ է պատրաստում և գցում Սևանի սառնորակ ու ականակիտ ալիքների մեջ: Այսպես Սևանա լճում հայտնվում է մի նոր հրաշալի ձուկ՝ ճգնավորի անունով կոչվելով «իշխան»:

Ձկնաբույծները կարծում են, որ իշխան ձուկն առաջացել է կարմրախայտից: Յուրօրինակ կենսապայմաններ ունեցող Սևանա լճում կարմրախայտները աստիճանաբար հեռացել են իրենց ցեղակիցներից, մեկուսացել և անցնելով ինքնուրույն զարգացման դարավոր ուղի՝ սկիզբ են դրել իշխան ձկանը։ Իշխանը գեղեցիկ ձուկ է՝ շքեղ արքայական հանդերձներով: Այց, ազնվական համարվող, ձուկն ունի արծաթափաէլ գլանաձև կամ իլիկաձև մարմին՝ ամբողջությամբ պատված կամ սև, կամ նարնջագույն, կամ կարմիր պուտերով՝ խայտերով: Չնայած իշխանն առաջացել է կարմրախայտից, բայց տարբերվում է նրանից: Ունի համեղ, վարդագույն, գրեթե անփուշ միս: Միջին մեծության ձուկ է: Երեքից-հինգ տարեկան հասակում նրա երկարությունը հասնում է քառասուն սանտիմետրի, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամի:

Առասպել Բախտի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ այդ ալեհեր մորուքով աստվածը մի ծերունի էր ու հայտնվում էր աշխարհում աշնան անձրևների հետ միասին: Ամեն երեկո նա նստած էր բարձր սարի գագաթին և հետևում էր մարդկանց կյանքին ներքևում, իսկ կեսգիշերին ցած սլացող ամպերի հետ միասին իջնում էր գյուղերը, անցնում էր փողոցներով, լուսամուտներից ներս նայում, անձայն մտնում տները: Ընդորում ծերուկը որևէ մեկին չարթնացրեց կամ չանհանգստացրեց: Ժամանակ առ ժամանակ խոնարհվում էր քնած մարդու գլխավերևում ու մատներով կպչում նրա ճակատին՝ թողնելով անտեսանելի մի հետք: Հետո վերադառնում էր սարի գագաթը՝, այս անգամ վեր սողացող ամպերի հետ միասին: Նստում էր սարի գլխին, բացում էր գիրքը և նշում մարդկանց նոր բախտը: Նրան հենց այդպես էլ կոչում էին՝ Բախտ:

Աստվածը հաճախ էր հյուրընկալվում տներում, չէ որ առանց գաղտնիքների, նրանց անցուդարձի սաստիկ ձանձրանում էր: Սիրում էր, երբ նրան շնորհակալությում էին հայտնում, հիշատակում, կենաց բարձրացնում իր պատվին: Եվ Բախտը ամենայն բարիքներ էր պարգևում նրանց, ով հավանում էր իրեն: Իսկ ով քշում էր տնից՝ նրանց անհջողություններ էր բերում: Եթե անհարգալից վերաբերմունք էր տեսնում, դուռը խփում էր ու հեռանում տնից, գնում էր սարերը: Մեծ ջանքեր էին պահանջվում նրան վերադարձնելու համար: Ամենագեղեցիկ աղջիկները սպիտակ հագուստներ հագած պետք է ծաղկանախշերով զարդարեին պատուհանները, իսկ իմաստուն պառավները դուրս գաին բակ ու ձեռնափայտերը խփելով գետնին՝ աղերսեին Բախտին վերադառնալ: Եվ Բախտը վերադառնում էր, բայց ոչ բոլորի մոտ:

Առասպել Բյուրակն լեռան մասին

Հայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի օր մի խարտիշահեր աղջիկ որոշել էր ուրց հավաքել այդ սարի լանջից: Երբ մի քիչ արդեն հավաքել էր, հոգնություն զգաց և նստեց առաջին պատահած աղբյուրի մոտ: Այդ ժամանակ աղբյուրին է մոտենում կուրծքը վիրավորաված մի կաքավ: Վիրավոր թռչունը խմում է աղբյուրի ջրից և իսկույն ապաքինվում: Ապշահար ու զարմացած աղջիկը ամենուր բոլորին պատմում էր իր տեսած հրաշքի մասին: Բայց մարդիկ թերահավատորեն էին լսում աղջկա պատմածը. նրանց թվում էր, թե աղջկա պատմածը մտացածին է: Բայց աղջիկն անվերջ պնդում էր իր ասածը: Եվ մարդիկ որոշում են փնտրել այդ աղբյուրը: Նրամք աղջկա հետ սկսում են շրջել սարալանջով, լեռան տարբեր կողմերն են անցնում, փնտրում են աղբյուրը լուսաբացից մինչև ճրագալույց, բայց ապարդյուն. աղջիկը բյուրավոր աղբյուրների մեջ՝ չէր կարողանում կողմնորոշվել, թե որն է այն հրաշք ակը:

Նա արդեն շատ էր հոգնել և հուսաբեկ նստեց մի քարի վրա ու ասաց.

— Բյուր՛ակն, հազ՛ար ակն, ես ինչպ՞ես գտնեմ, թե ո՛րն էր այն ակը:

Այդ օրվանից հետո լեռը կոչեցին «Բյուրակն»:

Առասպել վայրի աղավնու մասին

Հայկական մի հին զրույց կա:

Ասում են՝ մի անգամ մի վայրի աղավնի վիրավոր կրծքով ընկել էր աղբյուրի եզրին: Նա մենակ էր, անօգնական: Աղավնին թպրտում էր. արյունը շիթ-շիթ ծորում էր: Քնքուշ ոգին տեսավ աղավնուն, խղճաց նրան, կամացուկ մոտեցավ և ասաց.

— Աղավնի, տուր ինձ քեզ համար ամենաթանկը, և ես իսկույն կյանք կշնորհեմ:

Մեռնող աղավնին մտածեց, որ ամենաթանկն իր կյանքն է, ապա բարձրաձայն ասաց Անահիտ դիցուհւ նաժիշտին՝ Քնքուշ Ոգուն.

— Ի՞նչ կա կյանքից ավելի թանկ: Է՜հ, ինչ արած, Քնքու՛շ Ոգի, կյանք տուր ինձ ու հետ առ նորից:

Ոգին հանեց դեղի սրվակը, դեղ ոթեց մեռնող աղավնու վերքին, և աղավնին իսկույն կենդանացավ: Հետո Ոգին ասաց նրան.

— Ես քեզ կյանք տվեցի, երբ մահը մոտ էր, իսկ հիմա եկել է իմ պահանջելու հերթը:

— Ես էլ իմ խոսքերից հետ չէմ կանգնում: Ասա՛, էլ մի երկարացրու. ի՞նչ ես ուզում դու ինձնից:

Քնքուշ Ոգին մի պահ մտածեց ու ասաց.

— Տու՛ր ինձ քո թևերը:

Աղավնին սոսկաց, երբ լսեց այդ խոսքերը:

— Օ՜հ, երբե՛ք, երբե՛կ: Եթե ես իմ թևերը քեզ տամ, էլ ու՞մ է պետք իմ կյա՛նքը. ավելի լավ է միանգամից կյանքս վերցրու:

Քնքուշ Ոգին ժպտաց ու ասեց.

— Տեսնում եմ, որ դու ինչ-որ բան հասկացար: Դե՛հ, թռիր, սիրելիս, և պատմիր աշխարհին, թե ինչն է թանկը կյանքից ավելի, — բարբառեց Քնքուշ Ոգին:

Առասպել Ակն աղբյուրի մասին

Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիկս Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի թափառական նկարիչ, որ հրաշքով փրկվել էր թուրքական յաթաղանից, օտար ափերում իր հայրենիքը կտավի վրա պատկերել էր մի մեծ քարի ու ջրի կաթիլի տեսքով: Դա աղբյուր էր, որին նկարիչը Հայաստանի խորհրդանիշն էր դարձրել:

Ասում են` Հայաստանում ամեն աղբյուր իր պատմությունն ունի: Մի աղբյուր կա` Ակն աղբյուրը, որտեղ ամեն տարի` համբարձման տոնին, առավոտ վաղ հրեշտակները մի անմահական խնձոր են դնում այս ջրի մեջ: Ով լուսաբացին շուտ գա, նա կտեսնի այդ խնձորը, բայց հենց որ ձեռքը երկարի` վերցնելու, խնձորն իսկույն կանհետանա…

Քանդակագործության վեհապանծ վարպետները նկարիչների և բանաստեղծների օգնությամբ հոյակապ հուշարձան-աղբյուրներ են շինել ու դարերի ընթացքում պահպանել ազգային գեղեցիկ զարդանախշերը:

Հուշարձան աղբյուրը հնուց ի վեր մարմնավորել են քարի ու ջրի սրբազան կապը և դարձել են Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշ:

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

Առասպել Արաքս գետի մասին

Հայ թագավոր Արաքսը երկար և արյունաքամ պատերազմում էր պարսիկների հետ: Մի անգամ մա երազ տեսավ՝ իբր ինքը տանուլ է տալու վճռական ճակատամարտը: Առավոտյան Արաքսի կացարանում հայտնվեց մի անծանոթ մարդ, որը ներկայացավ իբրև աստղագուշակ: Նա ասաց թագավորին.

— Այն ժամանակ կհաղթանակես երբ երկու ամենագեղեցիկ կույսերին մատաղ կանես:

Արաքսը հրամայում է վռնդել աստղագուշակին: Սակայն ինքն ընկնում է հուսահատության մեջ: Նա ոչ մի ելք չէր գտնում, քանի որ ամենագեղեցիկ աղջիկները նրա դուստր երկվորյակներն էին: Ամբողջ գիշեր նա գազանի պես ոռնում էր, իրեն պատեպատ խփում: Իսկ առավոտյան թագավորը հրաման է արձակում մատաղ անել աղջիկ երկվորյակներին, քայց ոչ թե իր՝ թագավորի դուստրերին, այլ պալատականներից մեկի աղջիկներին: Այս անգամ մի ուրիշ հայր էր իրեն կոտորում, պատեպատ տալիս: Բայց ի վերջո այդ պալատականը կարողացավ սանձել իր զգացմունքներն ու հոգու խորը վիրավորանքը: Թշվառ աղջիկներին մատաղ արին՝ զրկելով կյանքից: Քիչ ժամանակ անց հայկական զորքը վճռական ճակատամարտում հաղթանակ տարավ պարսիկ զորքերի նկատմամբ: Անցավ ինչ-որ ժամանակ:

Սպանված աղջիկների հայրը ոչինչ չէր մոռացել: Նա հարմար վայրկյան գտավ, մի պահ մտավ Արաքս թագավորի դուստրերի ննջասենյակ, իսկ գիշերը, երբ նրանք քնեցին, մոտեցավ ու սպանեց նրանց: Հենո հեծավ ձին ու մեկընդմիշտ հեռացավ երկրից:

Արաքս թագավորը՝ իմանալով սպանության մասին, չդիմացավ սաստիկ վշտին, բարձր ժայռից նետեց իրեն Հալմոս գետի ջրերը: Այդ ժամանակից գետը կոչում են Արաքս՝ ի հիշատակ այդ տխուր պատմության՝ հայրական սիրո, դաժանության ու վրիժառության մասին:

Առասպել անարատ կույս Հռիփսիմեի մասին

Ժամանակին, Հռոմի կայսր Դիոկլետիանոսը՝ քրիստոնյաների դաժանագին հալածողը, ցանկացավ իրեն երկրորդ կին ընտրել: Այդ նպատակով նա ուղարկեց կայսրության գեղանկարիչներին երկրի չորս կողմը, որպեսզի ամենագեղեցիկ աղջիկների պատկերները հանեն: Շուտով նրան լուր հասավ, որ Հռոմից ոչ հեռու՝ կանացի կուսանոցներից մեկում, ապրում է մի երիտասարդ քրիստոնյա կույս Հռիփսիմե անունով, ու նրանից գեղեցիկը գտնել հնարավոր չէ: Տեսնելով նրա դիմանկարը՝ Դիոկլետիանոսը հրամայեց անհապաղ սկսել հարսանիքի պատրաստությունները: Բայց իմանալով այդ մասին, Հռիփսիմեն, որը իրեն Քրիստոսին էր ընծայել և հավերժ կուսության խոստում տվել, փախավ Հռոմից, ու նրա հետ միասին երեսունվեց կույս: Նրանք նավ նստեցին մինչև Ալեքսանդրիա, այնտեղից տաղափոխվեցին Իսրայել, իսկ արդեն Իսրայելից, Աստվածամոր կանչով, անցան Հայաստան՝ Արարատյան դաշտավայրր: Նրանք ժամանեցին Վաղարշապատ և բնակվեցին քաղաքամերձ այգիներում: Այդտեղ նրանք թել էին մանում, ուլունքներ շարում, ուրախացնում ամենին, ինչ-որ իրենց շրջապատում էր:

Սակայն Դիոկլետիանոսր չէր նահանջում: Նա նամակ է գրում Հայաստանի թագավոր Տրդատին, խնդրում է գտնել կույսերին, մահի դատապարտել բոլորին, բացի գեղեցկուհի Հռիփսիմեից, որին շտապ պետք է ուղարկել Հռոմ: Եվ ահա արքայական պահակախումբը շրջապատեց խեղճ կույսերի ապաստարանը: Ամբոխը, իշխանները, ամբողջ արքունիքը խառնվել էր տնակի մոտ: Բոլորը ուզում էին տեսնել այդ գեղեցկուհի հռոմեուհուն: Տրդատը ոսկեզօծ պատգարակ է մատուցում, բայց Հռիփսիմեն դուրս չի գալիս ու միայն ուժով է հաջողվում նրան տնից դուրս բերել: Տեսնելով գեղեցկուհուն՝ Տրդատը չկարողացավ իրեն զսպել և հարձակվեց նրա վրա, որպեսզի տիրանա նրան: Բայց Աստված ուժ և արիություն տվեց երիտասարդ աղջկան: Տեսքով տկար՝ նա կարողացավ դիմադրել այլալված թագավորի բոլոր հարձակումներին՝ ցած գցեց թագը, պատռեց թագավորական հագուստները, ուժասպառ հակառակորդին հողին փռեց: Իսկ ինքը անվախ անցավ քարացած արքունիքի միջով ու գնաց դեպի իր տնակը: Այս անգամ նրան պալատ բերելու գնացին զինվորները, դահիճները ու պահապանները: Հռիփսիմեին ու նրա երեսունվեց հոգևոր քույրերին մահի դատապարտեցին անհնազանդության ու քրիստոնեությանը հավատարիմ լինելու համար:

Անցավ մի քանի տարի: Տրդատը, որը տառապում էր անբուժելի տանջամահ հիվանդությամբ հրաշքով բուժվեց ու ինքը քրիստոնեություն ընդունեց: Այդ ժամանակ մի վեհասքանչ եկեղեցի բարձրացավ այն տեղում, ուր կործանվեց գեղեցկուհի կույսը: Նա կառուցվել է Տրդատ թագավորի հրամանով՝ մեղքերը քավելու և հավերժ հիշատակ գեղեցկուհի Հռիփսիմեի, որ չդավաճանեց իր հավատը ու իր կյանքը զոհեց հանուն քրիստոնեության:

 Առասպել Նոր Գետիկ վանքի մասին

Ժամանակին, երբ այս երկրի վրա տիրում էր անօրինությունը, վարդապետ Մխիթար Անմորուսը հայերի համար մաքրության և տոկունության օրինակ դարձավ: Ավելին՝ նա բազմակողմանի կրթված մարդ էր: Հայ իշխանները հյուր էին կանչում Մխիթարին, հասարակ ժողովուրդը մշտապես ձգտում տեսնել ու լսել նրան: Սակայն Աղվանքի կաթողիկիսը հալածում էր գիտակ վանականին, և Մխիթարը ստիպված էր տեղափոխվելու հինավուրց Գետիկ վանքը: Այդ ժամանակից հետո նոր Գետիկը բարգավաճեց՝ ծաղկեցին գիտությունները, զարգացան արհեստները: Վանքը դարձավ իսկական հոգևոր կենտրոն: Լուրը Մխիթարի գործերի մասին վանքի պատերից դուրս եկավ ու տարածվեց ամենուր: Չնայած նրան, որ պատերազմները չէին դադարում, վանքը այցելում էին օտարերկրացի աստվածաբաններ և փիլիսոփաներ: Ամեն օր Մխիթարը մի սխրանք էր գործում: Եվ ահա եկավ այն պահը, երբ գիտնական աստվածաբանը կարիք զգաց հանգստի անցնելու: Սակայն երազում նրան մի հրեշտակ ներկայացավ և ասաց.

— Լսի՛ր ինձ ուշադիր, Մխիթա՛ր: Յոթը տարի անընդմեջ դուք լավ բերք կհավաքեք: Հացի պաշարներ արեք, որովհետև մյուս յոթը տարին երաշտ է լինելու:

— Ճիշտ են ասում մարդիկ՝ ժամանակից շուտ մեռնել չի կարելի, — մտածեց Մխիթարը:

Յոթը տարի վանքը հացի պաշարներ էր անում: Իսկ երբ որ անձրևները դադարեցին և հացը պակասեց, Մխիթարը սարքեց մի քարղան ու նրանով հավասարաչափ ու արդարացի բաշխում էր մնացած հացը: Եվ նա հերիքեց մարդկանց էլի յոթր տարի:

Այդ կլոր քարղանի պատճառով էլ Մխիթարին Կանչեցին Գուշ, իսկ նոր Գետիկ վանքն ի պատիվ մխիթարի՝ Գոշավանք:

Առասպել Ախթամարի¡ մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, րայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում: Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Քայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

— Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Քայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:

Առասպել Խոր Վիրապ վանքի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն, այդ ամրոց-տաճարի տեղում գտնվում էր հին Արտաշատը՝ Հայաստանի նախկին մայրաքաղաքը: Բարձունքի վրա, այնտեղ, ուր հիմա կանգնած է գեղեցիկ եկեղեցին, գտնվում էր ստորերկրյա բանտը մահապատժի դատապարտված հանցագործների համար՝ Խոր Վիրապը: Այդ վայրի հետ է կապված ավանդույթը, որը պատմում է Հայաստանում քրիստոնեություն ընդունելու մասին: Թագավոր Տրդատը (որը հավատարին էր մնում հեթանոսական աստվածներին) այդ բանտն էր նետել, Գրիգոր Լուսավորիչին՝ նրա քրիստոնեական քարոզների ու համոզմունքների համար:

Այդպես անցավ տասնչորս տարի: Եվ մի անգամ, առավոտյան, քրիստոնյաներին արյունախում ու դաժան պատիժ տալուց հետո, թագավոր Տրդատին մի ծանր ցավ կպավ: Նա ընկավ մարտակառքից, սկսեց գազազել, կրծել սեփական մարմինը, իսկ հետո խոզի վերածվեց: Տրդատի քույրը գիշերը երազում հրեշտակ տեսավ, իսկ առավոտյան նա հայտարարեց ծառաներին.

— Թագավորի խելագարությունը երբեք չի դադարի, եթե դուք անմիջապես չազատեք Գրիգոր Լուսավորչին:

Սկզբում պալատականները չհավատացին նրան: Քայց երբ որ նույն երազը կրկնվեց հինգերորդ անգամ, որոշեցին համենայն դեպս Արտաշատ գնալ: Նրանք մոտեցան փոսին ու իջեցրեցին նրա մեջ հաստ պարանը.

— Գրիգո՜ր, եթե ողջ ես՝ բարձրացի՛ր:

Գրիգորը բռնեց պարանից, ու նրան դուրս քաշեցին լույս աշխարհ: Նրան լողացրեցին, հագցրեցին ու տարան թագավորի մոտ: Գրիգորը ծնկաչոք սկսեց աղոթել ու խնդրեց Աստծոն, որ Տրդատը վերադառնա մարդկային կերպարանքին: Մարդիկ նայում էին Գրիգորին ու զարմանում՝ ինչպիսի հոգի պետք է մարդ ունենա, որ առանց որևէ կասկածի ու վրեժխնդրության աղոթի Աստծո իր ոխերիմ թշնամու ապաքինվելու համար: Մի քանի օր անց Տրդատի մարդկային կերպարանքը լրիվ վերականգնվեց:

Այս դեպքերից հետո Տրդատը փոխեց իր աշխարհայացքը: Նա դարձավ քրիստոնեության ամենահավատարիմ ու ամենաեռանդուն պաշտպանը: Եվ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն: Դա տեղի ունեցավ երեք հարյուր մեկ թվականին: Իսկ բանտի փոս տեղը կառուցվեց Խոր Վիրապ վանք:

Առասպել առաքինի գյուղացու մասին 

Հայկական հին զրույցը պատմում է, որ մի գյուղացի իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մեկին ոչ մի վատ բան չէր արել և երբեք ուրիշի ունեցվածքին ձեռք չէր տվել: Մի օր նստած էր նա առվի մոտ ու հանկարծ տեսավ, որ առվի ջրի հոսանքը դեպի իր կողմը ոսկե խնձոր է բերում: Գյուղացին բռնեց այդ խնձորն ու միանգամից կերավ: Բայց հետո զղջաց իր արարքից, քանի որ խնձորի տիրոջից թույլտվություն չէր հարցրել: Գյուղացին վեր կացավ, գնաց առվի հոսանքով վեր, որ տեսնի, թե ուր է այն տեղը, որտեղից լողալով եկել էր խնձորը: Նա հասավ մի գյուղի, որի սկզբում ծաղկում էր մի հսկա այգի: Այդ այգում խնձորենիներից մեկի տակ աշխատում էր այգու տերը: Գյուղացին բարևեց նրան.

— Օ՜ֆ, չգիտեմ, թե ինչպես դա եղավ, քայց ես կերա այն խնձորը, որը ջուրը բերեց ինձ մոտ: Հիմա էլ հանգիստ չեմ ունենա, մինչև դու ինձ չներես: Հավատու՞մ ես՝ կյանքումս ուրիշի իր դեռ ձեռք չեմ տվել:

Այգու տերը ուշադիր նայեց գյուղացուն ու ասաց.

— Դե, լսիր իմ վճիռը: Այնտեղ, տան մեջ նստած է իմ դուստրը: Նա երբեք լույս չի տեսել: Նա ոչ ձեռքեր ունի, ոչ էլ ոտքեր: Բացի այդ՝ նա կույր է ու հիմար: Եթե դու նրա հետ կամուսնանաս, ես կներեմ քեզ:

Գյուղացին թևերը թափ տվեց, գլուխը պտտեցրեց ու … համաձայնվեց:

Նշանակված օրը նա կանգնած էր տան դարբասի առաջ՝ խնձորենու տակ: Նա հագել էր սպիտակ շապիկ, իսկ ձեռքին բռնել էր մի փունջ ծաղիկ: Ու տան տերը հարսին դուրս բերեց: Այդ աղջիկը չուներ ոչ մի թերություն: Ընդհակառակը՝ նա գեղեցիկ էր ու թարմ, ինչպես ամառվա առավոտը: Փեսան ուրախացավ, իսկ հարսի հայրը գրկեց նրան ու ասաց.

— Իր ամբողջ կյանքում իմ աղջիկը ոչ մի անարդար արարք չի կատարել: Դու էլ ես այդպիսին: Ես հասկացա, որ դուք արժանի եք իրար և դրա համար ուզում եմ, որ դուք ամուսնանաք:

Եվ այստեղ, հրաշալի խնձորենու տակ, նրանք հարսանիք արեցին: