ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Համո Սարյան

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:

download

ԿՈՄԻՏԱՍ

Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից»

Ախ, հրճվել եմ ամեն ինչով,
Վշտացել եմ ամեն ինչից,
Ներշնչվել եմ ամեն ինչով,
Կշտացել եմ ամեն ինչից:

Խափանվել եմ ամեն ինչից,
Կաշառվել եմ ամեն ինչով,
Պաշտպանվել եմ ամեն ինչից,
Պաշարվել եմ ամեն ինչով:

Ինձ խաբել են ամեն ինչում,
Խուսափել եմ ամեն ինչից,
Շտապել եմ ամեն ինչում,
Ուշացել եմ ամեն ինչից:

 

ԱՇՈՒՆ

Աշուն տատիկն է եկել

Շատ մրգեր է նա բերել:

Ուժակորույս արևից ամպերը չեն վախենում:

Նաներին արևը տաք նռան հատիկ է թվում: 

ԽՆՁՈՐ

Խնձորի պես անուշ աղջիկ եմ ,

Նուշի պես սիրուն աչքեր ունեմ ,

Ձյունի պես քնքուշ եմ ,

Ոսկի , հմուտ ձեռքեր ունեմ ,

Րոպեական ձեզ հմայում եմ:

ՁՄԵՌ

Ձմեռը եկել իմ դուռը է ծեծում

Ու չի էլ հարցնում՝ սպասու՞մ եմ թե՞ չէ,

Ներկում է մազերս թել-թել սպիտակ,

Ու չի էլ հարցնում՝ ուզում եմ, թե՞ չէ :

Ձմեռն է եկել ,իմ դուռն է ծեծում

Ու ես չգիտեմ ՝ ինչ ասեմ նրան,

Ասեմ՝ բարո՞վ ես եկել ,ի՛մ ձմեռ ,

Թե՞ շուտ ես եկել,չէի սպասում;

Ահա ձմեռը մտավ ներս ,

Իր հետ բերեց ձյունահողմ օրեր,

Բերեց նաև մի շարք տոներ ,

Ու բազուն այլ նվերներ:

Նա բերեց ձյունաթույր  մի ներկ,

Որով ներկից մի ամբողջ աշխար.

Որտեղի՞ց գտավ նա այդքան ներկեր ,

Որ բավարարեց մի արար աշխարհ:

ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԸ

Հայո՛ց տառեր,

Հրա՛շք տառեր,

Քեզանով ենք միշտ,

Կարդում,գրում

Շա՜տ-շատ գրքեր,

Դառնում գիտուն:

Оставьте комментарий