Վահան Տերյան

,,Կարդում ենք,, — Վահան Տերյան

teryan

 

 

 

 

  • Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:

օր առաջին -ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից

օր  երկրորդ —

Մի փրկություն կա միայն ,

Լոկ մի ճանապարհ.

Սիրել- այրվել հավիտյան

Խոցվել անդադար…

Կա միայն մի խնդություն

արժան ու հավերժ

լինել անզեն ու անտուն

չարչարվել անվերջ

օր երրորդ-

ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ
Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

օր չորորդ-

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

օր հինգերորդ-

Եթե սեր չկա – ինչի՞ համար

Պիտի չարչարվեմ չար աշխարհում.-

Կգնամ հողի գիրկը խավար,

Կլռեմ որպես քարն է լռում.

Եվ ինձ թող ծաղրե երկինքը ցուրտ,

Երկիրը տոնե խնջույք ագահ –

Եթե աստղերում չկա խորհուրդ,

Եթե աղոթքս լսող չկա:

  • Առանձնացնել հինգական քառատող, որոնք կառաջարկվեն անցորդներին կարդալ իրենց զույգի համար (պուրակային թափառումներ): Տերյանական բացիկներ պատրաստելու համար համագործակցել Անի Հովհաննիսյանի հետ:

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…
1906

  • Մտորումներ-հետազոտական աշխատանք՝ սիրահարներն իրար Տերյան նվիրու՞մ են. ինչու: Ո՞ր բանաստեղծությամբ սիրո խոստովանություն կանեիք (կամ կցանկանայիք՝ ուղղված լիներ ձեզ), հիմնավորեք ընտրությունը:

Երիտասարդների իրար Տերյան նվիրում են քանի որ Տերյանի բանաստեղծություններիի մեծ մասը սիրո մասին է որոնք ունեն նաև շատ խորը իմաստներ:Կցանկանայ այս բանաստեղծությունը ինձ նվիրեին  քանի որ շատ հնչեղ է իր ներքին ուժով բանաստեղծություն է :

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…
  • Արդյունքում՝ ստեղծել տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ:

Ֆիլմեր.

Վահան Տերյան. սիրո բանաստեղծ

Վահան Տերյան-125 Հոբելյանական ակնթարթներ

Հայից Հայ — Վահան Տերյան 125 (Օրենբուրգ)

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Վահան Տերյան — Գաղտնի թղթապանակ

Վահան Տերյան — Առաջին ալիք

Հայորդիներ/ Վահան Տերյան/ 28.06.16

Շարքը ենթակա է լրացման…

  • Ամենահուզիչ բանաստեղծությունները

    ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳԱրդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
    Հեքիաթի պես էր — երազի նման.
    Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
    Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
    Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
    Ժպտում էր սիրով հավիտենական.
    Գարունն էր երգում ձայնով դյութական,
    Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
    Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
    Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
    Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…    1905
  • Ամենապայծառ բանաստեղծությունները

    ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑԱստղերն են ժպտում լուսեղեն նազով,
    Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
    — Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
    Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
    Մոտեցած երկնից աստղերը պայծառ
    Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
    — Իմ լքված սրտի կարոտը անծայր
    Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…1905
  • Ամենաձանձրալի բանաստեղծությունները

    ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳԴու անհոգ նայեցիր իմ վրա
    Ու անցար քո խաղով կանացի.
    Ես քեզնից դաոնացած հեռացա,
    Ես քեզնից հեռացա ու լացի…
    Ւմ հոգին ծովերում անծանոթ —
    Մենավոր ու մոլոր մի նավակ,
    Մատնեցի փոթորկին աղմկոտ,
    Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
    Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
    Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
    Միայն հողմն է տխուր շառաչում,
    Անթափանց մեգ-մշուշ է միայն…1905
  • Ամենաթեթև բանաստեղծությունները

     ԱՇՆԱՆ ԵՐԳՑրտահա՜ր, հողմավա՚ր.
    Դողացին մեղմաբար
    Տերևները դե ղին,
    Պատեցին իմ ուղին…Ճաճանչները թոշնան…
    Կանաչներիս աշնան —
    Իմ խոհերը մոլար՝
    Ցրտահա՜ր, հողմավա՜ր…Կրակներըս անցան,
    Ցուրտ ու մեգ է միայն.
    Անուրջներըս երկնածին
    Գնացի՜ն, գնացի՜ն…1906
  • Ամենամռայլ բանաստեղծությունները

    * * *Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
    Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
    Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
    Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
    Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
    Թող շուրջըս փռվի անանց լռություն,
    Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
    Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
    Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
    Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…1904

     * * *

    Չարտասանված տխուր խոսքեր,
    Որ դողում եք անպատասխան,
    Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
    Ձեր թրթիռը կախարդական։

    Խենթ հուզումի անուշ խոսքեր,
    Պաղ մարդոցից խորը պահված,
    Անջատման պես տխուր խոսքեր,
    Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Կարոտիս պես սիրտըս մորմոք
    Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
    Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

    Չարտասանված տխուր խոսքեր,
    Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Որպես խայթը սեւ եղեռնի…1904

  • Ամենաքնքուշ բանաստեղծությունները

    ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑՈ՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
    Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
    Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
    Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
    Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
    Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
    Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
    Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
    Ւմ վերև թող արև չըխնդա.
    Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…1905
  • Ամենալացկան բանաստեղծությունը

    ՑՆՈՐՔՆա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
    Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
    Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
    Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
    Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
    Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
    Նա մոտենում էր որպես քաղցր քույր…Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
    Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
    Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
    Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…1904
  • Ամենախաղաղ բանաստեղծությունը

    ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆՈւնկնդիր եղա հողմի խենթ երգին,
    — Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
    Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
    — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
    — Ես մոռացել եմ արեւի ուղին.
    Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
    — Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
    — Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
    Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
    — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…1904
  • Ամենաերազկոտ բանաստեղծությունները

    ՀՐԱԺԵՇՏԴու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Լուռ ու տխուր,
    Հեզ գունատվող աստղի նըման։Ես գնում եմ տրտում-մենակ,
    Անժամանակ
    Ծաղկից ընկած թերթի նըման։Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Սրտակըտուր
    Լացըդ պահած իմ հայացքից։Ես գնում եմ լուռ անտրտում,
    Բայց իմ սրտում
    Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…1904
  • Ամենակրակոտ բանաստեղծությունները

    * * *Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
    Գիշերի պես խորհրդավոր.
    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
    Որպես թովիչ իրիկնամուտ։
    Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
    Որպես գարնան մթնշաղում։
    Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
    Արբեցումի ոսկե մշուշ։
    Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
    Քո աչքերը հոգի տանջող։
    Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
    Որպես գարնան իրիկնամուտ։1904-1905

     * * *

    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
    Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
    Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
    Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
    Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
    Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
    Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
    Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…1904-1905

  • Անենաանհույս բանաստեղծությունները

    ****

    Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
    Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
    Արդյոք կապրե՞ս…

    Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
    Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
    Արդյոք կըզգա՞ս…

 

Ընտանեկան Վահան Տերյան

Տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:

Image result for «Մթնշաղի անուրջներ»

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը:
Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: 
«Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն).
:

Շնորհավո՜ր ծնունդդ մեր սիրելի բանաստեղծ

1. Էլեգիա
2. Անծանոթ աղջկան
3. Երգ
4. «Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…»
5. Հրաժեշտ
6. Ցնորք
7. Վիհի եզերքին
8. «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք…»
9. «Չարտասանված տխուր խոսքեր…»
10. «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր…»
11. «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր…»
12. Մթնշաղ
13. Աղոթք
14. Շիրակի դաշտերից
15. «Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ…»
16. «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում…»
17. Կարոտ
18. Անջատման երգ
19. Տխուր զրույց
20. «Որպես ծաղիկն է անխոս գունատվում…»
21. «Կա խորհրդավոր մի հըրապուրանք…»
22. Հրաժեշտի խոսքերից
23. Սենտիմենտալ երգ
24. 14 տող
25. «Դժկամ նայում են ժայռերը խոժոռ…»
26. Սոնետ
27. «Սիրտըս ցավում է անցած գնացած…»
28. «Քո մազերի ցնորական փայլը պայծառ…»
29. «Տխուր մեռան կապուտաչյա…»
30. Էստոնական երգ
31. Fatum
32. Աշնան երգ
33. Աշնան մեղեդի
34. Լուսնոտ
35. Հրաշք-աղջիկ
36. Ցանկություն
37. «Օտար երկնքի կամարների տակ…»
38. Աշուն
39. «Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ…»
40. «Դու քնած ես քո տաքուկ անկողնում»
41. «Սև գիշերն իջավ իր անհայտ գահից…»
42. Իրիկնաժամ
43. «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում…»
44. «Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի…»
45. 14 տող
46. Աշնան տրտմություն
47. Հիվանդ
48. Թափառական
49. Ձմռան գիշեր
50. «Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին…»
51. Հուշերի երկրում
52. «Հեռավոր, անել լեռնագագաթներ…»
53. Տխրություն
54. «Սարի ետևում շողերը մեռան…»
55. «Բյուր մարդոց մեջ…»
56. «Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում…»
57. «Ես անջատված եմ հայրենի հողից…»
58. «Անանց կարոտն է իմ սիրտը տանջում…»
59. Երեկո
60. «Ես չըգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր…»
61. «Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար…»
62. Դարձ
63. «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ…»
64. Գարուն
65. «Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս…»
66. «Արծաթ-կարկաչուն…»
67. «Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ…»
68. «Մռայլ թաղումի ջահերի նըման…»
69. «Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան…»
70. «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…»
71. Կանչ
72. «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում…»
73. «Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր…»
74. Սիրահարվածը
75. Անանուն սեր
76. «Իմ խաղաղ երեկոն է հիմա…»
77. «Հեռու ես անհաս, իմ լուսե երազ…»
78. «Հեռու երկրի լուսե հովտում…»
79. Հին պարտիզում
80. «Կրկին հնչում է թունավոր լեզուդ…»
81. «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս…»
82. «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս…»
83. Գարնանամուտ

Ոսկի հեքիաթ

1. Հատված
2. «Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ»
3. «Արշալոլսեց իմ երկիրն աղոտ»
4. Գիշերամուտ
5. «Խոսքերըդ վճիտ են ու խորունկ»
6. Գարնան երեկո
7. «Այստեղ ամեն օր տխրությամբ երկար»
8. «Ոսկեցոլուն հայացքիդ»
9. «Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում»
10. «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին»
11. «Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր»
12. Անտրտնջություն
13. «Դու եկար սպիտակ շորերով»
14. Արշալույս
15. Ուրվական
16. «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ»
17. «Դու հասկացար տագնապները իմ հոգու»
18. «Գարնան լուսե ամպի նման»
19. «Դու խոսում ես, բայց կարծես»
20. Գարնան քաղաքում
21. «Դու չքացել ես»
22. «Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում»
23. Թափառումի սեր
24. Փողոցում
25. «Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ»
26. Երկու ուրվական
27. «Մռայլ գիշերն է լռում»
28. Սև շուշան
29. «Անդարձ աշխարհի վարդագույն միգում»
30. Հնազանդություն
31. «Չկա ոչինչ, որ այնքան»
32. «Կապույտ ծածկոցն իջավ ցած»
33. «Իրիկնաժամի կիսախավարում»
34. «Դու անուն չունես, քեզ ինչպե՞ս կանչեմ»
35. Ձմռան գիշեր
36. «Այս գիշեր նորից լալիս էր քամին»
37. «Եթե կողմերում հեռու հեռավոր»
38. «Ես նստում եմ մենակ, մեն-մենակ»
39. Հանդիպում
40. Դաշտերում
41. Խորհրդավոր սեր
42. «Դուրսը ցուրտ է հիմա»
43. «Երբ կյանքը սուր փշերով»
44. Իմ ցնորքին
45. Հայտնություն
46. Առավոտ
47. Կարուսել
48. Շշուկ ու շրշյուն
49. «Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես»
50. Արևածագ

Վերադարձ

Փշե պսակ

1. Աղբյուր
2. Կյանքի որբերը
3. «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան…»
4. «Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում…»
5. «Երանի՜ նրանց, որ մութ բանտերում…»
6. «Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով…»
7. «Լռել են արդեն երգերը հզոր…»
8. «Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում…»
9. Հոկտեմբերին
10. Քաղաք
11. Քաղաք
12. «Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր…»
13. «Արեգակը հուր ոսկի է մաղում…»
14. «Ես ձեզ բերի բարի լուր…»
15. «Գայլերն են ոռնում… քամին է շաչում…»
16. «Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին…»
17. Աքսորավայրում
18. «Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ…»
19. «Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց…»
20. «Արևելքը ալ քող նետեց ուսերին…»

Կատվի դրախտ

 

 

Оставьте комментарий