Без рубрики

Մեր հարթական ճամբարային ուրախալի օրը դպրոցում

20150603_132704_0

Այսօր մեր ուրախալի ճամբարային օրը սկսել ենք Մայր դպրոցից , որովհետև այսօր մենք մարմնակրթության պարապմունք ունեինք։ Ես ու երկու ընկերուհիներս մարզահագուստ չէինք բերել, այդ պատճառով էլ մեր ջոկատավարների ուղեկցությամբ գնացինք <<Տիգրան Հայրապետյան >> գրադարան, որտեղ մենք հետաքրքիր գրքեր կարդացինք։
Օրինակ՝ ես կարդացի Շեքսպիրի <<Փոթորիկ >> պատմվածքը ։ Այն մի քիչ վախենալու էր, բայց ոչինչ ․․․ Ընթերցանությունից հետո գնացինք երգելու Միջին դպրոցի երգի սրահում , որտեղ դաշնամուրի նվագակցությամբ երգեցինք Կոմիտասի երգերից մի քանիսը․
<<Սոնա յար>>, << Արև, արև ե’կ ե’կ>> ,<<Հայր մեր>> , << Հոյ Նազան>> երգերը :
Երգելուց հետո վերադարձանք Դպրոց – պարտեզ , բայց ճանապարհին մտածեցինք
<< Բախշյանի>> այգում մի քիչ խաղալ ։ Ովքեր անվաչմուշկներ ունեին, չմշկեցին, ովքեր չունեին՝ խաղացին , մարզվեցին, ճոճվեցին։ Երբ անձրև եկավ, մենք ծառերի տակ թաքնվեցին, իսկ երբ կտրվեց, դուրս եկանք և շարնուկեցինք մեր ուրախ խաղը։ Հետո եկանք դպրոց և գրավոր շարադրեցինք մեր պատումները մեր հետաքրքիր, ճամբարային օրվա մասին:  🙂 🙂 🙂 🙂