Ֆիզիկա

Ձիաուժ

Ձիաուժ, հզորությանարտահամակարգային հնացած միավոր։ Մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն)։ Նշանակվում է՝ ձ. ու., PS , CV, HP կամ hp ։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է էլեկտրատեխնիկայում հավասար է 745.699872 վատի։ Մի շարք երկրներում 1 ձ. ու. (IPS, 1CV)=75 կԳմ/վրկ=735, 499 վտ։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում 1 hp=550 ֆուտ․ֆուտ/վրկ=745,7 վտ։ Միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար։

Գազի ճնշում.

media-share-0-02-04-6f08965b3fd13108b3b17d7874e151bb48838369388085df11cde87d63466e56-7461006c-e1fe-470b-9e20-a6f6ba37a65f1

Նպատակը ՝մի քանի փորձերի միջոցով համոզվել, որ գազում ճնշում կա և ինչպես է կախված ճնշումը գազը բնութագրող մեծությունների ծավալից (V) զանգվածից (m ) ջերմաստիջան (t )։
Փորձ 1
Փորձով տեսնել գազում ճնշում կա ,թե ոչ և այն ինչով է պանմանավորված
Անհրաժեշտ պարագաներ ՝ ռետինե փուչիկ , թել , օդահան պոմպ և ապակե զանգ ։
Փորձի ընթացք .
Ռետինե բարակ թաղանթով փուչիկի բերանը կապում ենք թելով պինդ և այն դնում ենք օդահան պոմպի զանգի տակ և սկսում ենք օդահան պոպմի միջոցով հանել օդը։ Երբ գազի միջոցով հանեցինք օդը…

Տարբերակ 1՛

I. Մարմնի ուժի վրա ազդող արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը:

Պատ.՝ 1)

II. Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին:

Պատ.՝ 2)

III. Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այդքան փոքր է ճնշումը:

Պատ.՝ 2)

IV.  F=54կՆ           40000Պա:1000=40Պա

p-40000Պա         S=F/p=54կՆ/40Պա=1,35մ2

______________

S-?

Պատ.՝ 2)

 

Տարբերակ 2

I. F=60000Ն      p=F/S=60000Ն/1,5մ2=40000Պա

S=1,5մ2

_________

p-?

Պատ.՝ 4)

II. Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին: Գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է:

Պատ.՝ 1)

III.  Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի մեծացնեն ճնշումը, քանի որ ինչքան փոքր է հենման մակերեսը, այդքան մեծ է ճնշումը:

Պատ.՝ 3)

IV. F=480կգ        p=F/S=480կգ/960=0,5Պա

S=0,96մ=960

________

p-?

Պատ.՝ 5)

 

Տարբերակ 3

I. Ճնշումը չափում են 1Պա, 1հՊա, 1կՊա միավորներով:

Պատ.՝ 2)

II. Բանաձևերում ճնշումը նշանակում են p տառով, ուժը՝ F, մակերեսը՝ S:

Պատ.՝ 3)

III. Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի փոքրացնեն ճնշումը, քանի որ ինչքան մեծ է մակերեսը, այդքան փոքր է ճնշումը:

Պատ.՝ 2)

IV.  S=60մ2            F=pS=80Պա60մ2=4800Ն

p=80Պա

___________

F-?

Պատ.՝ 4)

 

Տարբերակ 4

I. F=14000Ն                 p=F/S=14000Ն/2մ2=7000Պա

S=2մ2

________________

p-?

Պատ.՝ 1)

II. Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1Ն ուժ 1մ2 վրա:

Պատ.՝ 1)

III. Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա՝ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելւ թույլ է տալիս փոքրացնել ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը մեծ է, իսկ ճնշումը փոքր է:

Պատ.՝ 5)

IV. F=0,96կՆ         p=F/S=0,96կՆ/0,2մ2=960/0,2=4800Պա

S=0,2մ2

_________

p-?

Պատ.՝ 4)

Գ. Մխիթարյան <<Գիտելիքների ստուգման առաջդրանքներ>> մաս I

16. Շփման ուժ, դադարի շփում, շփումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1

I. Սահնակը սարից սահում է ծանրության ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում շփման ուժի պատճառով:

Պատ.՝4)

II. Շփվող մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը փոքրանում է:

Պատ.՝3)

III. Շփման ուժի ուղղությունը ուղղված է արագության հակառակ ուղղությամբ:

Պատ.՝2)

IV. Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ մեծ է գլորման շփման ուժից:

Պատ.՝2)

V. Հողը վարելիս տրակտորը, հավսարաչափ շարժելով, զարգացրեց 15կՆ քարշի ուժը: Հողի դիմադրության ուժը 15 կՆ է:

Պատ.՝3)

 

Տարբերակ 2

I. Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար առաձգականության ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում շփման ուժի հաշվին:

Պատ.՝2)

II. Այն մեքենաներում, որտեղ օգտագործվում է փոկային փոխանցում, փոկի վրա բևեկնախեժ են քսում: Դրա հետևանքով մեծանում է փոկանիվի և փոկի միջև շփման ուժը:

Պատ.՝2)

III. Նշվածներից շփման ուժը երրորդն է:

Պատ.՝3)

IV. Չորսուի հավասարաչափ շարժման համար անհրաժեշտ է, որպեսզի մեկ ուժը հավասար լինի երրորդ ուժին:

Պատ.՝1)

V. Էլեկտրաքարշը, շարժվելով հավասարաչափ, 150կՆ ուժով քաշում է երկաթուղային շարժակազմը: Դիմադրության ուժը հավասար է 150կՆ:

Պատ.՝1)

 

Տարբերակ 3

I.  Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է ծանրության ուժի ազդեցությամբ, իսկ սարից իջնելուց հետո արագությունը սկսում է փոքրանալ ի հաշիվ շփման ուժի:

Պատ.՝4)

II. Սառույցով պատված մայթի վրա ավազ են ցանում, այդ դեպքում կոշիկի ներբանի և սառույցի միջև շփման ուժը մեծանում է:

Պատ.`2)

III.  Մարմինը կարող է գտնվել դադարի վիճակում կամ շարժվել հավասարաչափ և ուղղագիծ:

Պատ.՝2)

IV. Որքան մեծ է հորիզոնական մակերևույթով շարժվող մարմնի զանգվածը, այնքան մեծ է շփման ուժը:

Պատ.՝1)

V. Տրակտորը հավասարաչափ քաշում է կոբայնը՝ զարգացնելով 12կՆ քարշի ուժը: Դիմադրության ուժը հավասար է 12կՆ:

Պատ.՝3)

 

Տարբերակ 4

I. Ֆուտբոլի գնդակը հարվածի ժամանակ թռչում է առաձգականության ուժի ազդեցությամբ, իսկ գետնին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ շփման ուժի:

Պատ.՝2)

II. Պտուտակի վրա ներպտուտակումից առաջ օճառ են քսում: Այդ դեպքում շփման ուժը փոքրանում է:

Պատ.՝3)

III. Մակերևույթին զուգահեռ ուղղված չորսուի վրա կազդեն շփման ուժը և առաձգականության ուժը:

Պատ.՝3)

IV.  Շփման ուժի վրա կարող են ազդել հպվող մակերևույթների նյութերի տեսակները, հպվող մակերևույթների սեղմող ուժերը և հպվող մակերևույթների խորդուբորդությունները:

Պատ.՝1,2,3

V. Տրամվայի շարժիչը շարժման ժամանակ զարգացնում է 30կՆ քարշի ուժ: Շփման ուժը տրամվայի հավասարաչափ շարժման ժամանակ հավասար է 30կՆ:

Պատ.՝2)

Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի , Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը: Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը:

Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը: Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդային ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։

Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, ՖլորենցիայիՎինչի տարածաշրջանում: Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում: Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով: Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը:

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը: Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա:

Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է:Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել: Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին: Այս թիվն իր մեջ ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են: Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն:

Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար: Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք, և նավերի կառուցման կրկնակի կորպուս: Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն: Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ: Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում: Նա էական բացահայտումներ է կատարել անատոմիայի, քաղաքացիական ճարտարագիտության, երկրաբանության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում, բայց նա չի հրապարակել իր գյուտերը, ուստի դրանք անմիջական ազդեցություն չեն ունեցել հետագա գիտության վրա:

Լեոնարդոյի մանկության տունը Անկիանոյում: Լեոնարդոյի առաջին մեզ հայտնի նկարը՝ Առնոյի հովիտը(1473), Ուֆֆիցի Լեոնարդոն ծնվել է 1452թ. ապրիլի 15-ին (հուլյան օրացույցով) գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում: Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում: Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր: Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի: Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի: Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն:Հոդվածում որպես ապացույց նշվում է, որ միջինասիական ծագում ունեցող մարդկանց 60%-ը Լեոնարդոյի վերստեղծված մատնահետքի հետ ունի պտույտների ընդհանրություն: Հոդվածը նաև նշում է, որ ոմանք դեմ են այս պնդմանը, քանի որ նրանց կարծիքով այսպես հնարավոր չէ գուշակել մարդու ռասան, առավել ևս, երբ միայն մեկ մատի մատնահետքն է հաշվի առնվել:Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից: Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի: Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր:

Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի: Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457թ-ից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում: Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է 1465թ-ին՝ առանց երեխա ունենալու: Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է: Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի:

Ընդհանուր առմամբ, Լեոնարդոն ուներ 12 խորթ քույր ու եղբայր, ովքեր շատ ավելի երիտասարդ էին, քան նա (վերջինը ծնվեց, երբ Լեոնարդոն 40 տարեկան էր), և նրանց հետ գրեթե չէր շփվում, բայց հոր մահվանից հետո, նրանք դժվարություններ ստեղծեցին ժառանգության հարցում:

Լեոնարդոն ոչ պաշտոնապես սովորել է լատիներեն, երկրաչափություն և մաթեմատիկա: Հետագայում, Լեոնարդոն արձանագրել է իր մանկությունից միայն 2 միջադեպ: Առաջինը, որը նա նախանշան էր համարում, այն էր, երբ օդապարուկը երկնքից ընկավ և սավառնեց իր օրորոցի վրա, իսկ դրա փետուրները դիպան նրա դեմքին:Երկրորդը տեղի է ունեցել, երբ նա հետազոտում էր լեռները: Նա հայտնաբերեց մի քարանձավ և վախենում էր, որ հնարավոր է մի մեծ հրեշ թաքնված լիներ այնտեղ, և միևնույն ժամանակ նրան հետաքրքրում էր, թե ինչ կա այնտեղ:

Լեոնարդոյի մանկությունը պատմաբաններին ենթադրությունների տեղ է տվել:Վերածննդի նկարիչների 16-րդ դարի կենսագրագիր Վազարին պատմում է երիտասարդ Լեոնարդոյի մասին: Մի գյուղացի շրջանաձև վահան է պատրաստում ինքն իր համար և տալիս է Սեր Պիերոյին, որպեսզի ներկի: Լեոնարդոն նկարում է կրակ արտանետող հրեշի, որն այնքան սարսափազդու էր, որ Սեր Պիերոն այն վաճառում է մի ֆլորենտացի արտ դիլերի, ով այն վաճառում է Միլանի դուքսին: Միևնույն ժամանակ, շահույթ ստանալով, Սեր Պիերոն գնում է մի վահան, որին նկարված էր նետով խոցված սիրտ, և այն տալիս է գյուղացուն:

Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։

Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։

Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։

Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր՝

Aquote1.png Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի։ Aquote2.png
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանում

Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։

Կլո Լյուսե ամրոցը՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան վայրը։

Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։

Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)

Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։

Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։

1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։

Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։

Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։

Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։

Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։

1503 թ.-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։

Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։

Հավասարաչափ և անհավասարաչափ շարժում

Տարբերակ 1

I. Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում:

Պատ.՝ 3. Մեխանիկական շարժում

II. Հավասարաչափ շարժում են անվանում այն շարժումը, որը ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ

Պատ.՝ 2.

III. Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը գտնվում է դադարի վիճակում վագոնում նստած մյուս ուղևորների նկատմամբ:

Պատ.՝ 3. Վագոնում նստած մյուս ուղևորների

IV. Մարդատար գնացքը ցանկացած 0,5 ժ-ում անցնում է 60 կմ ճանապարհ, 15 չ-ում՝ 30 կմ, 1 ր-ում՝ 2 կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա:

Պատ.՝ 2. Հավասարաչափ շարժում

Տարբերակ 2

I. Այն գիծը, որի մարմինը գծում է իր շարժման ընթացքում անվանում էն հետագիծ:

Պատ.՝ 2. հետագիծ

II. Մարմնի անցած ճանապարհը կոչվում է մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը:

Պատ.՝ 1.

III. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղափոխվում է վագոնում քայլող ուղևորի նկատմամբ:

Պատ.՝ 1.

IV. Թվարկված շարժումներից, ո՞րն է հավասարաչափ:

Պատ.՝ 2. Ժամացույցի ճոճանակի շարժումը

Տարբերակ 3

 I. Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են անցած ճանապարհ:

Պատ.՝ 1. Անցած ճանապարհ

II. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Պատ.՝ 2. Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ:

III. Հեծանիվը իջնում է բլրից: Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ գտնվում շարժման մեջ:

Պատ.՝ 4. Շղթան ոտնակների պտտման դեպքում

IV. Ավտոմեքենան 0,5 ժ-ում անցավ 30 կմ հեռավորություն, ընդ որում՝ առաջին 15 ր-ում՝ 20 կմ, իսկ հաջորդների ընթացքում՝ 10 կմ: Ի՞նչ շարժում է դա:

Պատ.՝ 3. Ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ

Տարբերակ 4

I. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, անվանում են հավասարաչափ շարժում:

Պատ.՝ 2. Հավասարաչափ շարժում

II. Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում:

Պատ.՝ 1. Ուղիղ գիծ

III. Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի վիճակում Երկրի նկատմամբ:

Պատ.՝ 4. Շենքի հիմքը

IV. Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ:

Պատ.՝ 2. Ձեռքից ընկած գնդակի շարժումը

1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ։

Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

2. Ինչով է պայմանավորված շփումը

 Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4. Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5. Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6. Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7. Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8. Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9. Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ։

Օրինակ թուղթը, երբ պատուհանից գցենք ցած, ապա նրա վրա կազդեն և՝ ծանրության ուժը և՝ օդի դիմադրողականությունը:

10. Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11. Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12. Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13. ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Չի փոխվում նրա արագությունը։

Տնային առ.

1-Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմիննրեի նկադմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2-Օրինակ ՝ դպրոցի շենքը կամ դասասենյակը շարժվում է այո շարժվում է մոլորակի նկադմամբ:

3-Այն մարմին , որի նկադմամբ դիտարկվում է այլ մարմիններ շարժը կոչվում է հաշարկման մամին:

4-Գիրքը շարժվում է սեղանի նկադմամբ /ա.շարժվում/

5-Երկու կարգավիճակում էլ շարժվում են :

6-Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը:

7-հհ

9-Այն մարմինը , որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կեչվում է նյութական կետ:

10-Օրինակ՝Երևանից Ռուսաստան թռչող ինքնաթիռը համարվում է նյութական կետ:Բնության մեջ նյութական կետ չկա:

11-??

12-այո

13-Դիտարկվող մարմինները շարժվում են որոշակի գծով , որի անվանումն է շարժման հետագիծ:

14-

15-

kl

16-Հետագծի այն տեղամասի երկարությունը որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կեչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:

17-?

18-Այո

19-?

20-Պատ.՝ ա

21-?

22-մ/կ

23-t=s/v

24-?

25-ա.1կմ/ժ. , բ.2մ/վ. , գ.54կմ/վ.

26-Այն մեծությունը , որոնք բացի թվային արժեքից անեն նաև ուղղություն , կոչվում է վեկտոր:Նաև օգտագործվում են մեծություններ , որոնք չունեն ուղղություն և բնութագրվում են միայն թվային արժեքով ՝կոչվում է սկալյար:

27-?????

28-?

29-?

30-Այո

Տնային առ.

Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:

Բարձրություն, զանգված, արագություն, անկման ժամանակ:

Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:

Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:

ջերմաչափ, մոլոմետր, ճնշման ապարատ, ժամացույց և այլն

Ինչ է չափիչ սարքի սանդղակը:

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:

Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք

Որն է սարքի չափման սահմանը:

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

Ինչից է կախված չափման սխալը:

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:

Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով:

Հնարավոր է արդյոք սանտիմետրական  բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:

Այո, հնարավոր է

Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի դասագրքի թերթի հաստությունը

բանավոր

Տնային առ.

Գիտելիքների ստուգման առաջադրանքներ 

1.Որոշեք ձեր տան սենյակային և բժշկական ջերմաչափների բաժանման արժեքները և գրանցեք ցուցմունքները  

Սենյակային-22°

Բժշկական ջերաչափ-36.6°

2.Տանը չափաժապավենով չափեք ձեր ճաշասենյակի լայնությունն,երկարությունը և  հաշվեք սենյակի մակերեսը:

Երկարությունը նշանակեք  a -տառով,

Լայնությունը՝   b- տառով

մակերեսը ՝S -տառով

a=5

b=4

s=5x 42=202        

Լուծել նշված էջերի խնդիրները

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ29-ից մինչև էջ30-ը

 

 

Տնային առ.

Քննարկվող հարցեր՝

1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևութների մասին

Բնության մասին շատ գիտելիքներ կուտակվել են  հենց դիտումների համար:

2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ֆիզիկայում և մի քանի գիտություններում գիտելիքները ձեռք են բերվում փորձերից և դիտումնրից:Փորձերը դիտումներից տարբերվում  է նրանով , որ դրանք անցկացվում են որոշկի նպատակներով :

3.ինչու են փորձի ժամանակ չափումներ կատարում

Փորձի ընթացքում սովորաբար հատուկ չափումներ են կատարում :

4.Ինչ է վարկածը

?

5.Ինչ է օրենքը

Օրենքների հիման վրա են կազմվում որոշակի կանոններ:

6.Ինչ է  ֆիզիկական տեսությունը

?

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Մեծությունը չափելու հետևանքով ստանում ենք դրա թվային արժեքը ՝ արտահայտված ընդունված միավորներով:

8..Ինչ է նշանակում չափել`մեթոդը ,չափանմուշի ընտրություն

?

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Երկարությունը կարող ենք չափել  քանոնով և մետրով :

10.Ինչ չափիչ   սարքեր    եք ճանաչում թվարկեք

չափաերիզը , չափագլանը , չափաքանոնը , վարկյանաչափ և ջերմաչափ:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Ծավալը -չափաքանոնով

Ջերմաստիջան-ջերմաչափով

Ժամանակը — վարկյանաչափով

Զանգվածը-չափագլանով

Լրացուցիչ առաջադրանք                              

Նկարագրեք ձեզ ծանոթ որևէ ֆիզիկական երևութի դիտման ընացքը և արդյունքը:

Անանիա Շիրակացի

Ֆիզիկայի դասին ծանոթանալով ֆիզիկոսների պատմությանը, ինձ հետաքրքրեց Անանիա Շիրակացին :
605/610 թ., Շիրակի Անանեաք կամ Շիրակավան գյուղ
     685/690 թ.
 
Անանիա Շիրակացին վաղ միջնադարի մաթեմատիկոս էր, տոմարագետ, աստղագետ, աշխարհագետ, փիլիսոփա, օդերևութաբան: Նա առաջինն է կայուն հիմքերի վրա դրել ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:
Անանիա Շիրակացու արձանը Երևանի Մատենադարանի առջև
Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:
Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և  դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:
Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:
Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից:
Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը:
Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները:
Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար: 

Գալիլեյ Գալիլեո

Ֆիզիկայի դասին ծանոթանալով ֆիզիկոսների պատմությանը, ինձ հետաքրքրեց Գլիլեյ Գալիլեոն:
1564թ., ք. Պիզա, 
Իտալիա
1642թ., Արչենտրի, 
Ֆլորենցիայի մոտ
 
Գալիլեո Գալիլեյը ճշգրիտ բնագիտության հիմնադիրներից է:
Առաջարկել է շարժման հարաբերականության գաղափարը, հաստատել իներցիայի, ազատ անկման և թեք հարթությամբ մարմինների շարժման օրենքները:
Գալիլեյի աշխատանքները նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր:
Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները:
Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերացումների դեմ, հերքեց շարժման մասին Արիստոտելի ուսմունքն ու առաջարկեց ժամանակակից մեխանիկայի հիմունքները:
1609 թ-ին Գալիլեյն աստղադիտակ պատրաստեց ու սկսեց ուսումնասիրել աստղալից երկինքը: Եվ շուտով կատարեց կարևոր հայտնագործություններ. հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող 4 արբանյակները, խառնարաններ՝ Լուսնի վրա, Արեգակի բծերը և օղակներ` Սատուռնի շուրջը:
Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր:
Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ-ին կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:

Տնային  առաջադրանք

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևութը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևութը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային  երևութը

 1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

 3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

 1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

 3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևութը

  1.ամպերի շարժվելը          2.որոտը

 3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ 5-ից,մինչև էջ 10-ը

   Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից՝վարժություններ 1-ից 13-ը