Ճահիճ
Բնագիտություն ստուգողական
Բնագիտական փորձ
Բնագիտական փորձ Ռետինե ձու
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Այսօր մենք գնացինք սեյսմիկ կայան՝ մասնակցելու սեմինար պարապմունքին, թեման ,,Երկրաշարժ,, :
Սեմինարի ժամանակ տեղեկացանք, որ երկրաշարժի տարբեր երևութների մասին: Օրինակ` երբ է սպասվում երկրաշարժ .
Տնային կենդանիները իրենց սովորականից ավելի անհանգիստ են պահում:
Եթե մենք դրսում ենք, և մենք գտնվում ենք բազմաշենք միջավյրում ապա,պետք է 10 մետր հեռավորության վրա գտնվենք,որպեսզի մենք չվնասվենք իսկ տանը գտնվելու ժամանակ կարող ենք մտնել մահճակալի,սեղանի կամ սյունի տակ:
Մեր այսօրվա օրը շատ շատ հետաքրքիր անցավ և մենք սովորեցինք տարբեր միջոցներ երկրաշարժից պաշտպանվելու համար:
Արև և լուսին Լուսինե
Մայիլյան Լուսինե Մայիլյան Լուսին
Լուսինե Մայիլյան Լուսինն ու աստղերը
Հեքիաթ Արևի ու Լուսնի Մասի
Մարդն ու Լուսինը
Օդը տաքացնելիս ընդարձակվում է
Փաստեր տիեզերքի մասին
1. Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում:
2. Երկիրը Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:
3. Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների:
4. Բացի 9-ը մոլորակներից, որոնք պտտվում են երկրի շուրջը, գոյություն ունի նաև 10-րդ մոլորակը ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից:
5. ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո’ 1940-ականներին: 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտները նա նմանեցրեց ափսեների, և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը: Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին:
6. Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում:
7. Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ:
8. Հնարավոր է, որ շատ աստղեր նույնպես իրենց շուրջն ունեն մոլորակներ, և դրանցից մի քանիսի վրա կյանք լինի:
9. Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:
10. Վերջին տվյալների համաձայն’ գիտնականները ենթադրում են, որ Տիեզերքի գոյությունն սկսվել է 13,73 ՞ 0,12 մլրդ տարի առաջ՝ սկսած այն պահից, որն անվանում են Մեծ պայթյուն:
11. Այդ փուլում Տիեզերքի նյութը գրեթե ամբողջապես կազմված էր ջրածնի և հելիումի ատոմների միջուկներից: 300 հզ. տարի անց, երբ Տիեզերքի ջերմաստիճանն անհամեմատ իջել է, էլեկտրոնների շարժման արագությունը նվազել է, և միջուկներն սկսել են դրանք «բռնել»՝ առաջացնելով ջրածնի և հելիումի ատոմներ, որոնցից և հետագայում առաջացել է Տիեզերքի ամբողջ նյութը:
12. Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց գազի հսկա ամպերն սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և այդպիսի յուրաքանչյուր ամպ վերածվել է գալակտիկայի:
13. Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել, և գալակտիկաներն ավելի ու ավելի են հեռանում իրարից:
14. Մեծ պայթյունի հակառակ գործողությունը կոչվում է Մեծ ճայթյուն: Միլիարդավոր տարիներ հետո աստղերը կծախսեն իրենց ամբողջ միջուկային վառելանյութն ու ի վերջո կհանգչեն:
15. Կան նաև վարկածներ այն մասին, թե Տիեզերքն առաջացել է բոլորովին այլ կերպ, և Մեծ պայթյուն ընդհանրապես չի եղել:
Հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին
Արեգակը, չնայած` երբ նրան նայում ես Երկիր մոլորակից, խաղաղ տեսք ունի, սակայն արևի արտադրած էներգիան չափազանց հզոր է: Արևի միջուկն ամեն վայրկյան արտադրում է 100 միլիարդ միջուկային ռումբերի հավասար էներգիա:
Լույսի ճանապարհորդությունը
Մյուս անգամ, երբ դուք նայեք ամպերին, մտածեք այս մասին: Ամպերին նայելիս դուք ձեր հայացքն ուղղում եք պատմության խորքերը: Ինչո՞ւ: Բանն այն է, որ այն լույսը, որ դուք ներկա պահին վայելում եք, երկար ճանապարհ է կտրում հեռավոր աստղերից ու համաստեղություններից մեզ հասնելու համար: Հենց այս պատճառով էլ հարյուրավոր, հազարավոր և երբեմն էլ միլիոնավոր տարիներ են պահանջվում, որպեսզի այն հասնի մեզ:
Արտառոց եղանակ Մերկուրիում
Թեպետ Մերկուրին Արեգակին ամենից մոտ գտնվող մոլորակն է, նրա ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -173 աստիճանի: Պատճառն այն է, որ Մերկուրիում բացակայում է մթնոլորտային ճնշումը, որն անհրաժեշտ է ջերմությունը պահելու համար: Իսկ Վեներան հոծ մթնոլորտ ունի ջերմությունը պահպանելու համար և Մերկուրիից զգալիորեն ավելի շոգ է, թեպետ այն ավելի հեռու է Արեգակից:
Մշտական ոտնահետք լուսնի վրա
Եթե երբևէ բավականաչափ բախտավոր կամ հարուստ լինեք, որ կարողանաք ձեզ թույլ տալ ուղևորվել տիեզերք, ձեր ներկայությունն այնտեղ շատ ավելի երկար կզգացվի, քան կարելի էր կարծել: Քանի որ լուսնի վրա օդ կամ քամի չկա, ձեր ոտնահետքերը հավանաբար ընդմիշտ դրոշմված կմնան այնտեղ:
Ադամանդե աստղը
2004 թ.-ին աստղագետները հայտնաբերեցին մի աստղ, որն ամբողջովին ադամանդներից է ստեղծված: Այս աստղի երկարությունը 38.624 կմ է: Այն կազմված է 10 միլիարդ տրիլիոն տրիլիոն կարատից: Ի դժբախտություն գանձ որոնողների` այն 50 լուսնային տարով հեռու է Երկրից:
Բարձրահասակ դառնալու լավագույն եղանակը
Եթե նեղվում եք ցածր հասակից, մտածեք աստղագետ դառնալու մասին: Աստղագետ դառնալու ճանապարհը բարդ է ու երկար, սակայն քանի որ տիեզերքում ձգողականության բացակայության շնորհիվ մեջքը կարող է երկարել, դուք Ծիր Կաթինով անցնելիս 5 սմ-ով ավելի բարձրահասակ կդառնաք:
Կարդացեք տիեզերքում հայտնաբերված նաև ամենազարմանահրաշ օբյեկտների մասին:
15 հետաքրքիր ու անհավատալի փաստ տիեզերքի ու Երկիր մոլորակի մասին
Երկիր մոլորակը, որում մենք ապրում ենք, լի է խորհրդավոր իրողություններով, անհայտ արարածներով ու անվերջանալի պատմությամբ, որը մարդկությունն անդադար ուսումնասիրում է: Սակայն Երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններն ու դրա իրական հզորությունը հասկանալու համար անհրաժեշտ է չդադարեցնել ուսումնասիրություներն ու բացահայտումները:
Ինչքան էլ հսկա ու անծայրածիր թվա մեզ Երկիրը, այն շատ փոքր է արեգակնային համակարգի այլ մարմինների ու գալակտիկայի և վերջապես` ողջ տիեզերքի համեմատ: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր տիեզերքի ու մոլորակների մասին:
1. Նեյտրոնի աստղից վերցված մեկ գդալ նյութը միլիարդավոր տոննաներ է կշռում:
2. Մեկ օրը Վեներայի վրա (Արուսյակ) ավելի երկար է, քան մեկ տարին Երկրի վրա:
3. Մեկ ֆոտոնը (էլեկտրամագնիսական ճառագայթման տարրական մասնիկ) արևի միջուկից մինչև մակերես հասնում է 170 000 տարում:
4. Այդ նույն ֆոտոնը արևից մեր աչքերին հասնում է 8 րոպեում:
5. Մեզնից 33 լուսնային տարի հեռավորության վրա մի մոլորակ է գտնվում, որն ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:
6. Գնահատումների համաձայն` օրական 275 մլն աստղ է ծնվում:
7. Արծվի համաստեղությունում գազի ամպ կա, որն այնքան ալկոհոլ է պարունակում, որը կբավականացներ 400 տրիլիոն գավաթ գարեջուր պատրաստելու համար:
8. Voyager 1-ը մարդու ստեղծած ամենահեռու գտնվող սարքն է, որն ուղարկվել է տիեզերք:
9. Ծիր Կաթինը 4 պարուրվող թև ունի և ոչ թե երկու, ինչպես այն հաճախ պատկերվում է մշակույթում:
10. Ամեն տարի Լուսինը 3.8 սմ-ով հեռանում է Երկրից:
11. Տիեզերքում շուրջ 8000 կտոր տիեզերական թափոն կա, որը պտտվում է Երկրի շուրջը:
12. Ամեն հարյուրամյակը մեկ Երկրի պտույտը դանդաղում է 17 միլիվայրկյանով:
13. Olympus Mons-ը Մարսի ամենաբարձր լեռն է, որի համեմատ Էվերեստը թզուկ լեռ է թվում:
14. Արևը կազմում է արեգակնային համակարգի զանգվածի 99 տոկոսը:
15. Մեր գալակտիկայում ադամանդե մոլորակ կա, որը Երկրից մեծ է:
Տիեզերք
Մի անգամ քամին ծառի երկու միանման սերմ է քշում տափաստան: Երկուսն էլ սկսում են աճել: Բայց որոշ ժամանակ անց մի ծառը փարթամանում է ու այնպիսի գեղեցիկ տեսք է ստանում, որ նույնիսկ շատ հեռվից սկսում է գրավել մարդկանց: Անցորդները սկսում են հաճախ նրա տակ կանգ առնել, հանգստանալ: Ու ծառը սկսում է մյուս՝ ավելի անշուք ծառին հեգնել:
– Տեսնում ես՝ ինչպիսի գեղեցիկն եմ ես, – ասում է գեղեցիկ ծառը, – դու երևի չգիտես, թե ինչպես ճյուղերդ ու տերևներդ շատացնել: Եթե ուզես, ես քեզ կսովորեցնեմ ինչպես գեղեցիկ աճել:
Որոշ ժամանակ անց ուժեղ քամի է բարձրանում և գեղեցիկ ծառը, որը ինքնահմայքով արբած էր ապրում, շրջվում ու հենվում է մյուս` ոչ անշուք ծառին: Ու ասում է նրան.
– Ինչո՞ւ դու, որ այդքան անշուք ու անգեղ էիր, մնացիր կանգնած, իսկ ես, որ այդքան օգուտ էի տալիս մարդկանց, շրջվեցի:
– Որովհետև, քանի դեռ դու զբաղված էիր քո ճյուղերն ու տերևները շատացնելով ու ինքդ քեզանով հիանալով, ես իմ արմատներն էի խորացնում՝ պատրաստ լինելով քամուն, – պատասխանում է մյուս ծառը:
Առակն ի՞նչ կուսուցանե: Երբեմն մարդիկ այնքան են տարվում իրենց արտաքինով, որ ինքնազարգացմանը ժամանակ չեն տրամադրում ու կյանքի կտրուկ փոփոխությունները նրանց կանգնեցնում է լուրջ խոչընդոտների առջև: Ինքնազարգացում՝ և մենք բոլորս պատրաստ կլինենք դիմակայել ցանկացած քամու: