2017 — 2018ուս.տարի
Մանուշակ
Ալոկազիա
Ալոկազիաները պատկանում են նվիկազգիների ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է, ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, որոշ դեպքերում` փայտացած կոճղարմատով։Ալոկազիա նաև բուժարար բույս է նա բուժում է մի շարք հիվանդություններ , որոնցից մեկն է Հոդացավը. Աղացեք տերևը, տեղադրեք ցավոտ հատվածին, ամրացրեք։ Աղացեք տերևը կոթունի հետ միասին։ Խառնեք կարագի հետ (1։3)։ Քսուքը պահեք սառնարանում, 1 շաբաթից պատրաստեք նորը։
Ձարխոտ
Այս բույսը դրական ազդեցություն է գործում նյարդային համակարգի աշխատանքի վրա, օգնում է հաղթահարել սթրեսները:
Լիլիա
Գիրուկ
Գիրուկին կարելի է ոչ հաճախ ջրել, նաև այն անտարբեր է ջերմաստիճանային պայմանների և լուսավորության հանդեպ։
Օկսալիս
Հիվանդություններ
Հաճախ ենք լսում, որ մարդը իրեն զգում է վատ ,նա ջերմում է դա նշանակում է , որ բարձրացել է նրա մարմնի ջերմաստիջանը, դժվար է շնչում և նմանատիպ բողոքներ:Կան նաև իծնե այսինքն ժառանգական հիվանդություններ և կան ձեռքբերովի հիվանդություններ այսինքն կյանքի ընթացքում ձեռք են բեր տվյալ հիվանդությունը: Կան հիվանդություններ, որոնք մարդը վարակվու է կամ կենդանուց կամ էլ մեկ այլ մարդուց:Կա նաև հիվանդություններ որոնք ոչ թե վարակվում են մարդկանցից այլ բնությունից օրինակ ՝ արևահարումը , արյրվածքները և ցրտահարումը:Հիվանդություննրի պատճառը հաճախ լինում է մանրադիտակային սնկերը կամ էլ վիրուսները: Վարակիչ հիվանդություններ են գրիպը ,հերպեսը ,տիֆը, խոլերան և թոքախտ:Տարբեր բնույթի նյութեր կարող են առաջացներ թունավորում:Մակաբույծ հիվանդությունները լինում են վարակիչ:Ոչ վարակիչներն են որոնք պայմանավորված չեն մարդու օրգանիզմ թափանցած հետ այլ վիրուսներով օրինակ ՝ սրտային հիվանդությունները , գլխացավը , հոգեկան խանգարումները և քաղցկեղը:
Թարգմանություն
The Effects of Vitamins on Plant Growth
Overview
Plants may be found on land or in water, but their growth depends on the nutrient level of their environment, notes the Missouri Botanical Garden. Only a steady source of nutrition can keep plants growing. Interestingly, several of the same vitamins crucial to human development also affect plant health and growth.
Vitamin B12
Vitamin B12 helps microscopic plants grow underwater, states the Woods Hole Oceanographic Institution. Single-celled marine life can manufacture its own vitamin B12, unlike plants and animals, which must obtain it from outside sources. In 2005, researchers collected water samples in the Ross Sea, near Antarctica. They found that adding vitamin B12 led to a significant increase in the amount of plant life, including marine alg
Лимон
Лимон — растение, приятное во всех отношениях: во время цветения наполняет воздух цитрусовым ароматом, вытягивает из воздуха лишнюю влагу. Листья выделяют огромное количество целебных веществ, стерилизуя пространство вокруг себя. Дерево любит солнечные ванны, регулярный полив и сухую почву. Больше всего лимонов в течение года дает Павловский сорт.
Հայերեն թարգմանություն
Լիմոն-բույսը հաճելի է բոլոր առումներով :Ժամանակի ընթացքում ավելացնում է հոտին ցիտրուսային հոտ, և վերցնում օդից ավելնորդ խոնավությունը: Իր տերևները առանձնացնում են թվով դեղամիջոցնով, ստերիլիզացնելով իրենց շրջապատը: Ծառերը սիրում են արևային լոգանք, պարտադիր ջուր և չոր խոտ: Ամենա ծատը կիտրոնը տալիս է տարվա ընթացքում Պավլովսկիյ պտուղ.
Спатифиллум
Цветок женского счастья, или белый парус — существует поверье, что растение приносит в дом счастье и любовь. Спатифиллум не только поглощает лишнюю влагу, нормализуя климат в доме, но и уничтожает споры плесени. Растение прекрасно чувствует себя в ванной при температуре воздуха от +18 °C.
Հայերեն թարգմանություն
Կանանց երջանկության ծաղիկ կամ սպիտակ առագաստ-կա լեգենդ , որ ծաղիկը տուն է բերում երջանկություն և սեր.Սպատիգիլլումը ոչ միայն կլանում է ավելորդ խոնավությունը, նորմալացման մթնոլորտը տան, նաև ոչնչացնում է բորբոսը:Բույսը շատ լավ է զգում իրեն շոգեբաղնիքում քանի-որ նրա ջերմաստիճանը լինում է +18 °C:
Ծխելը վնասակար է առողջությանը
Առողջ ապրելակերպ և առողջ սնունդ
Առողջ ապրելակերպ ունենալու համար մարդը պետք է հետևի իրեն: Պետք է չծխի, շատ չխմի և ուտի էկոլոգիապես մաքուր մթերքներ : Առողջության ամրապնդման համար կարևոր է մարդու շարժողական բարձր ակտիվությունը: Առավոտյան ֆիզիկական վարժությունները : Ֆիզիկական աշխատանք կատարելը, սպորտով զբաղվելը շատ անհրաժեշտ են մարդուն:
Մեր առողջությունը և աշխատունակությունը մեծապես կախված են հենց մեզա —
նից
Առողջ ապրելակերպի պայմաններն են`
— Առողջ քուն (7-8 ժամ)
— Պարբերաբար սնվել
— Հրաժարվում լրացուցիչ սննդի ընդունումից
— Մարմնի զանգվածը չպետք է գերազանցի մարմնի օպտիմալ զանգվածի 10%ը
— Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարում
— Ալկոհոլի օգտագործման սահմանափակում
— Ծխախոտի օգտագործման բացառում
— Անձնական հիգիենայի պահպանում
— Աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում
Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար։ Այս գրքում զետեղվում են տարբեր սննդամթերքներ և նրանց վերաբերող առողջական կարևոր փաստեր։
- Ձուկը և սնդիկը — Ձկները լի են օմեգա-3 ճարպաթթուներով։ Սակայն նրանք նաև պարունակում են սնդիկ, որը վտանգավոր է մարմնի համար, հատկապես երեխաների ուղեղի աճման վրա։ Այս հոդվածը պարզաբանում է տարբեր ձկների սնդիկի մակարդակը, և որոնք են ավելի առողջ և որոնցից պիտի խուսափել, հատկապես՝ հղի և կերակրող կանանց և երեխաների համար:
- Նարինջը , խնձորը , վարունգը և կանաչեղեները օգտակար են :
Թութակների մասին
Ովքե՞ր են այս զարմանահրաշ թռչունները, ինչպիսի՞ բնավորություն ու սովորություններ ունեն նրանք…
Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են տարբեր-տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչև 1 մ: Նրանք այլ թռչուններից տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին և հազվադեպ` սև կամ մոխրագույն:
Թութակները, սովորաբար, ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր է լինում: Բայց օրեցօր մեծանում է և մեկ ամսից արդեն դուրս է գալիս բնից լրիվ կազմավորված թութակի ծնվելուց հետո մայրը մի ձայն է արձակում, ծլվլում է ու հենց այդ ծլվլոցը դառնում է ձագուկի անունը:
Իսկ ինչպիսի՞ կառուցվածք ունեն նրանք. կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր, կեռ կտուց և մարդու սրտից կրկնակի արագ աշխատող ու անչա՜փ բարի սիրտ: Իմիջայլոց, թութակների ոտքերի երկու մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին դառնում են իսկակական բռնիչներ: Բռնում են ճյուղերից, վանդակներից ու օգնում տիրոջը տեղաշարժվել: Իսկ թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Բայց կան նաև չթռչող թութակներ: Օրինակ, Նոր Զելանդիայում ապրող թութակի մի տեսակ միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բներում:
Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը:
Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել: 1974 թվականին այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ-թութակներից 50-ը գերազանց գնահատականներով է ավարտել դպրոցը, 20-ը՝ բավարար, իսկ ահա երեք թութակ մնացել է նույն դասարանում ոչ թե ծուլության, այլ վատ վարքի համար:
Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:
Բնական հասկացություններից
Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, մարգագետինը, լիճերը , քաղաքները և ավանները:
Էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներն են`արտադրողները, սպառողները և քայքայողները:Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմները:Քայքայողները մահացած օրգանիզմների մնացորդներիները քայքայում են: Դրա արդյունքում բարդ օրգանական նյութերը վերածվում են պարզ օրգանական նյութերի, որոնց բույսերը օգտագործում են :Երբ կենդանիները սատկում են , քայքայված օրգանիզմը դառնում է օգտակար նյութ (հումուս) բույսերի և ծառերի համար :
Ինքնաստուգում , Բնագիտություն
Քանի որ այս շաբաթը նախագծային շաբաթ էր մենք գնացինք ջերմոց-լաբարատորիա, որպեսզի մի քիչ բույսերի հետ աշխատեինք: Մենք այնտեղ լոբու սածիլների համար պատրաստեցինք կտրոններ: Հետո ջրեցինք, որպեսզի աճեն և ծիլեր տան : Սկզբում լոբիները դրեցինք ջրի մեջ, որպեսզի հետո արմատակալեն:
Մենք խնամում ենք մեր ջերմոց-լաբարատորիյան:
Անսեռ բազմացում
Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են), որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։
Սեռական բազմացում
Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։
ՆախագիծԹափվող բույսերի կտրոններ
ՆախագիծԻՄ տան և դպրոցի կանաչող անկյունները
Իմ գեղեցիկ բույսերը
Բույսի բազմացումը
Շնչառություն
Շնչառությունը գործընթացների ամբողջություն է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը ե նյութափոխանակության վերջնական արգասիք ածխածնի երկօքսիդի արտահանումը։ Թթվածինն օգտագործվում է օրգանական նյութերի օքսիդացման համար, որի ընթացքում առաջանում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական էներգիա։ Շնչառությունը մասնակցում է նան օրգանիզմի ներքին միջավայրի թթվահիմնային հավասարակշռության և մարմնի ջերմաստիճանի կայունության ապահովմանը։ Շնչառական ֆունկցիան ապահովում է նաև օրգանիզմ թափանցած գազանման նյութերի հեռացումը։ Շնչառության կանգը կարճ ժամանակամիջոցում առաջացնում է հյուսվածքների, մասնաորապես նյարդային հյուսվածքի, թթվածնաքաղցի, ծանր ու մահացու երևույթներ:
Մարդու և բարձրակարգ կենդանիների շնչառությունը բարդ բազմափուլ պրոցես է։ Այն ընթանում է հետևյալ էտապներով՝ 1. արտաքին շնչառություն կամ թոքերի օդափոխություն (օդի կոնվեկցիոն փոխադրում դեպի թոքաբշտեր), 2. գազափոխանակություն թոքերում (գազափոխանակություն թոքաբշտային օդի և փոքր շրջանառության թոքային մազաոթների միջե դիֆուզիայի ճանապարհով), 3. գազերի փոխադրումը արյան միջոցով (գազերի կոնվեկցիոն փոխադրում), 4. գազափոխանակություն արյան մեծ շրջանառության մազանոթների և հյուսվածքային հեղուկի միջև, 5. հյուսվածքային (բջջային) կամ ներքին շնչառություն, որը կենսաքիմիական ռեակցիաների մի բարդ համալիր է։
Սածիլ
Պատվաստված սածիլները բարձրացնում են բերքատվությունը
Պատվաստումը բույսերի բազմացման եղանակներից է, որը հնարավորություն է տալիս ստանալ միջավայրի անբարենպաստ պայմանների, հիվանդությունների ուվնասատուների նկատմամբ դիմացկուն (հատկապես` նեմատոդակայուն), հզոր արմատային համակարգով սածիլներ, որոնց մշակությունը նպաստում է բերքատվության բարձրացմանը, ռիսկայնության նվազեցմանը, բարձր շահութաբերության ապահովմանը: Ժամանակակից ջերմատներում հիմնականում մշակվում են լոլիկի և վարունգիպատվաստված սածիլներ:
Որպես պատվաստակալ` լոլիկի համար օգտագործվում է հոլանդական <<Սեմինիս>> ֆիրմայի Մաքսիֆորդ հիբրիդը: Իսկ վարունգի համար օդտագործվում են հզորարմատային համակարգ ունեցող դդումի սորտերը: Պատվաստակալի ևպատվաստացուի սածիլներն աճեցվում են` համաձայն սածիլների մշակությանընդունված տեխնոլոգիայի:
Նյութերի և էներգիայի փոխանակություն
Նյութափոխանակություն, մետաբոլիզմ բոլոր կենդանի էակների հիմնական հատկությունն է։ Այն անընդհատ և ներդաշնակ ընթացող ռեակցաների ամբողջություն է, որի ընթացքում միջավայրից օրգանիզմ ներթափանցած նյութերը վերափոխվում են բազմաթիվ միջանկյալ ու վերջնական բաղադրամասերի, և առաջանում է էներգիա։ Այդ էներգիայի շնորհիվ սինթեզվում են օրգանիզմին բնորոշ միացություններ, որոնք մտնում են բջջի կառուցվածքային տարրերի կազմության մեջ։ Էներգիան միաժամանակ օգտագործվում է բջիջների կենսագործունեության այլ գործընթացներում և աշխատանք կատարելու համար։ Այսպիսով, միջավայրի և օրգանիզմի միջև տեղի ունեցող նյութերի փոխանակությունն անհրաժեշտ պայման է կենդանի էակների գոյատևման համար։
Էներգետիկ փոխանակություն
Բջիջն էներգիայով ապահովելու համար օգտագործում են օրգանական նյութեր՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ։Բջիջների մեծ մասը որպես էներգիայի աղբյուր առաջին հերթին օգտագործում են ածխաջրերը։ Օրինակ՝ կաթնասուննների գլխուղեղի բջիջների համար էներգիայի աղբյուր է գլյուկոզը։ Պոլիսախարիդները ներգրավվում են կատաբոլիզմի ռեակցիաներում նախապես հիդրոլիզվելով մինչև մոնոսախարիդների։
Ճարպերը նախապես ճեղքվում են գլիցերինի և ճարպաթթուների և որպես էներգիայի աղբյուր սկսվում են օգտագործվել, գլխավորապես այն ժամանակ, երբ վերջանում են ածխաջրերը։ Սակայն կան բջիջներ, որոնք գերադասում են որպես էներգիայի աղբյուր օգտագործել ճարպաթթուները։
Սպիտակուցները նախապես ճեղքվում են ամինաթթուների և որպես էներգիայի աղբյուր օգտագործվում, եթե վերջացել են բջջում աշծաջրերը և ճարպերը, քանի որ սպիտակուցները բջջում իրականացնում են այլ շատ կարևոր ֆունկցիաներ։ Սպիտակուցները որպես էներգիայի աղբյուր կարող են օգտագործվել միայն երկար սովահարության պայմաններում։
Բջջում գլյուկոզի ճեղքումը (որի հետևանքով կատարվում է ԱԵՖ-ի սինթեզը) տեղի է ունենում իրար հաջորդող երկու փուլով։ Առաջինը կոչվում է գլիկոլիզ կամ անթթվածին ճեղքում։ Երկրորդ փուլն անվանում են շնչառություն կամ թթվածնային ճեղքում։
Արտազատություն
Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր` ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են: Սրանք, այսպես կոչված, «թափոններ» են, որոնցից յուրաքանչյուր օրգանիզմ ազատվում է յուրովի: Նյութափոխանակության արգասիքներից` խարամներից ազատվելու գործընթացը կոչվում է արտազատություն, որը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին:Բույսերն արտազատության մասնագիտացված օրգաններ չունեն, սակայն բոլոր դեպքերում նյութափոխանակության վերջնական արգասիքները՝ խարամները, հեռացնում են օրգանիզմից կամ կուտակում հատուկ պահեստարաններում ։ Այդ գործառույթն իրականացնում են գեղձային մազիկները, նեկտարանոցները և գեղձիկները, որոնք տեղակայված են օրգանների մակերեսին ։ Գեղձային մազիկներում կուտակվում և հեռացվում են բազմազան արտազատվող նյութեր (օրինակ՝ եթերայուղերը)` գազանման, հեղուկ և պինդ վիճակում ։ Նրանց ոչ պիտանի շատ նյութեր կուտակվում են բջիջներում, օրգաններում և պահպանվում են ողջ կյանքի ընթացքում:Այդ նյութերը հիմնականում կուտակվում են բույսի մահացած հյուսվածքներում (բնափայտ, խցան), այդ պատճառով բույսին չեն վնասում:
Տարբեր անողնաշարկենդանիների արտազատության օրգանները միմյանցից էապես տարբերվում են ։Միաբջիջ պարզագույն օրգանիզմները, աղեխորշավորները և սպունգները
խարամները հեռացնում են մարմնի մակերեսով ։ Նախակենդանիները ջրի ավելցուկը
հեռացնում են նաև կծկուն վակուոլների միջոցով: Սրանք ցիտոպլազմայում գտնվող փոքրիկ բշտիկներ են, որոնք, պարբերաբար կծկվելով,դուրս են նետում ջրի ավելցուկը:Արտազատության համակարգն
առաջինը ձևավորվել է տափակ որդերի մոտ և ներկայացված է բարակ, գալարուն խողովակիկներով: Օրգանիզմի համար ոչ պիտանի հեղուկն անցնում
է խողովակիկի մեջ և արտազատական անցքով հեռացվում ։Օղակավոր որդերի
մարմնի յուրաքանչյուր հատվածում կան մեկ զույգ գալարուն խողովակիկներ, որոնք սկսվում են ձագարաձև բջիջներից և հատուկ անցքերով բացվում են դուրս։ Միջատների արտազատության օրգանները մալպիգյան անոթներն են, որոնք կույր ծայրով սկսվում են մարմնի խոռոչից և բացվում են հետնաղու մեջ։ Միջատի մարմնի խոռոչը ողողող հեմոլիմֆայից նյութափոխանակության արգասիքները պատերով անցնում են խողովակների մեջ, այնուհետև լցվում աղիքի մեջ: Աղիքից ջուրը հետ է ներծծվում հեմոլիմֆայի մեջ, իսկ պինդ արգասիքները հեռացվում են:Որոշ անողնաշարների (օղակավոր որդեր, հոդվածոտանիներ) նյութափոխանակության արգասիքները կուտակվում են նաև մաշկի տակ, ապա մաշկափոխության ժամանակ դուրս նետվում օրգանիզմից ։ Ողնաշարավոր կենդանիների արտազատության հիմնական օրգանը երիկամներն են, որոնք արյան միջից հեռացնում են նյութափոխանակության հեղուկ արգասիքները: Երիկամներում ձևավորված մեզը միզածորաններով հոսում է միզապարկի մեջ, իսկ այնտեղից հատուկ անցքով դուրս է գալիս օրգանիզմից: Թռչունները չունեն միզապարկ,հետևաբար մեզը նրանց արտազատության օրգաններում չի կուտակվում և անմիջապես հեռացվում է։Շնչառության ժամանակ արտազատված ածխաթթու գազը կենդանիների օրգանիզմից հեռանում է թոքերի, խռիկների, մաշկի միջոցով, ջուրը`մաշկի (քրտինքի հետ) և թոքերի միջոցով: Հանքային աղերը, որոշ օրգանական նյութեր հեռացվում են մաշկի,
մարսողության համակարգի միջոցով:
Իմ Ծաղիկը
Ֆոտոսինթեզ
Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։
Ֆոտոսինթեզը սկսվում է՝ քլորոպլաստը տեսանելի լույսով լուսավորվելով։ Ֆոտոնը, ընկնելով քլորոֆիլի մոլեկուլի վրա, գրգռում է նրան.մոլեկուլի էլեկտրոններն անցնում են բարձր մակարդակի, այսինքն՝ միջուկից ավելի հեռու գտնվող ուղեծրի վրա։ Դրա շնորհիվ հեշտանում է էլեկտրոնների անջատումը մոլեկուլներից։ Գրգռված էլեկտրոններից մեկն անցնում է փոխադրիչ մոլեկուլի վրա, որը նրան տանում և տեղափոխում է թաղանթի մյուս կողմը։ Քլորոֆիլի մոլեկուլը վերականգնում է էլեկտրոնի կորուստը՝ այն վերցնելով ջրի մոլեկուլից։ Էլեկտրոնների կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլներն ենթարկվում են ֆոտոլիզի.Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։Ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ գումարային հավասարումով. 6CO2+6H2O→C6H12O6+6O2
Այս գործընթացում էներգիայով աղքատ նյութերից՝ ածխածնի (IV) օքսիդից և ջրից առաջանում է էներգիայով հարուստ ածխաջուր (գլյուկոզ,C6H12O6)
Իմ գեղեցիկ բույսերը
Պտուղ
Պտուղ , բուսաբուծությունում, ծածկասերմ բույսերի օրգան, առաջանում է ծաղկից և ծառայում որպես սերմերի ձևավորման տեղ և պաշտպանման ու տարածման միջոց։ Ձևավորվում է բեղմնավորումից հետո (բացառությամբ պարթենոկարպ պտուղ։
Կառուցվածք
Պտուղի արտաքին մասը կոչվում է պտղապատյան (պերիկարպիում)։ Բուսաբանության մեջ տարբերում են պտղի հետևյալ ձևերը՝ հատիկ, պատիճ, ունդ, տուփիկ, ընկույզ, կորիզապտուղ, հատապտուղ, արմատապտուղ, պտղաբանջար և այլն։
Պտուղները լինում են իսկական և կեղծ։
Կեղծ պտուղներ
Կեղծ Պտուղից են (ձևավորմանը, բացի վարսանդից, մասնակցում են նաև ծաղկի այլ օրգաններ) խնձորը, տանձը, սերկևիլը։ Սրանց պտուղը տարաճած պտղակալ է, որի ներքին մասը կոչվում է միջուկ։ Վերջինը սերմնաբների թերակղզում է իսկական պտուղը։ Այն պտուղները, որոնք առաջանում են իրար միաձուլված ծաղիկների խմբավորությունից, կոչվում են պտղաբույլեր, օրինակ, թուզը, թութը, ելակը։ Յուրաքանչյուր պտուղը պարունակում է մեկ կամ բազմաթիվ սերմեր։
Իսկական պտուղները ստորաբաժանվում են պարզի (ձևավորվում են մեկ վարսանդից) և բարդի (առաջանում են բազմաթիվ ապոկարպ գինեցեումներից)։ պտուղները ըստ պտղապատյանի կազմության լինում են չոր և հյութալի։ Չորերը (ցորեն, գարի, հաճար, ոսպ, սիսեռ, լոբի, ընկույզ, նուշ, պիստակ, տխիլ) կազմված են փայտեցած, իսկ հյութալիները (խաղող, ծիրան, սալոր, շլոր, կեռաս, բալ, խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, թուզ, պոմիդոր, սեխ, ձմերուկ, վարունգ և այլն)՝ մսալի հյուսվածքներից։ Բարդ պտւղները կոչվում են ըստ պարզ պտուղների անվանման՝ բարդ կորիզապտուղ, բարդ սերմնապտուղ և այլն։ Ըստ անատոմիական կազմության, յուրաքանչյուր պտուղ կազմված է 3 շերտից՝ արտաքին (էքսոկարպ), միջին (մեզոկարպ) և ներքին (էնդոկարպ)։ Ըստ ժամանակակից մորֆոգենետիկական դասակարգման, պտուղները բաժանում են ապոկարպների (առաջանում են չհամաճած վարսանդներից) և ցենոկարպների (առաջանում են սերտաճած պտղաթերթերով գինեցեումից)։
Սերմ
Բույսի կայքը սկսում է սերմից: Սերմը ծածկված է սերմնամաշկով, որի տակ գտնվում է սաղմը: Սաղմը կազմված է սաղմնային արմատիկից, բողբոջիկից և շաքիլներից:
Ծաղկավոր բույսերի օրգանները
Օրգանը մարմնի մաս է, որն օրգանիզմում ունի որոշակի կառուցվածք,ձև և տեղ ։ Ընդհանուր գործառույթներ կատարող օրգանների խումբը կազմում է համակարգ, որում
Բոլոր օրգանները փոխկապակցված են, աշխատում են համաձայնեցված՝ լրացնելով միմյանց։Արմատը բարձրակարգ բույսերի վեգետատիվ հիմնական օրգաններից մեկն է, որը նախ բույսն ամրացնում է հողին, ապա հողից կլանում է բույսի աճի համար անհրաժեշտ ջուրը, հանքային և օրգանական նյութերը: Որոշ բույսերի արմատները պահեստային նյութերի կուտակման տեղ են (արմատապտուղներ) կամ վեգետատիվ բազմացման օրգան (արմատածիլային բույսեր): Արմատը չի առաջացնում և իր վրա չի կրում տերևներ, սակայն ինքը կարող է առաջանալ բույսի բոլոր վեգետատիվ օրգանների՝ ցողունի, տերևների վրա: Արմատը սովորաբար լինում է գլանաձև կամ թելաձև, բայց կարող է ձևափոխվել և կատարել շնչառական ֆունկցիա: Արմատի ծայրը ծածկված է ծայրապատյանով, որը բջիջները պահպանում է մեխանիկական վնասվածքներից: Ջրի և այլ նյութերի կլանումը կատարվում է արմատամազիկներով, որոնք բույսի արմատային համակարգի մակերևույթը մեծացնում են մոտ 20 անգամ: Արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից և ուղղաձիգ աճում ներքև: Նրա վրա առաջանում են կողմնային ճյուղավորումներ: Շատ բույսեր ունեն նաև հավելյալ արմատներ, որոնք առաջանում են ոչ թե գլխավոր կամ կողմնային արմատից, այլ ցողունից ու տերևներից: Բույսի բոլոր արմատները միասին վերցրած կազմում են նրա արմատային համակարգը: Սաղմնային արմատն աճելով դառնում է «գլխավոր» և տարբերվում է մնացածներից. այն առաջացնում է առանցքային արմատային համակարգ: Վերջինս բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին: Հավելյալ արմատների գերակշռման դեպքում առաջանում է փնջաձև արմատային համակարգ, որը բնորոշ է միաշաքիլավորներին: Միամյա բույսերի արմատները հողի մեջ թափանցում են մինչև 2 մ, ծառերինը՝ 12 մ: Մակաբույծ բույսերը, միջատների թրթուրները, վնասատու մանրէները արմատի թշնամիներն են: Արմատն ունի նաև «օգնականներ»: Հողափոր անձրևաորդերը հաճախ են նրա համար ճանապարհ բացում: Կան նաև անտեսանելի «բարեկամներ». օրինակ՝ ընդավոր բույսերի արմատների վրա բնակվող ազոտ կապող պալարաբակտերիաների շնորհիվ ընդավորներն ազոտ են ստանում ոչ միայն հողից, ինչպես մյուս բույսերը, այլև օդից:
Ծաղկի կառուվածքը
Ծաղիկը կազմված է ,ծաղկաբաժակից,պսակից ,առէջներից և վարսանդներից:Ծաղիկ մեջտեղում գտնվում է վարսանդը :
Վարսանդ
Զանազան եղանակներով իրար հետ համաճելով՝ պտղաթերթերն առաջացնում են փակ վարսանդ, մի օրգան, որը հատուկ է միայն ծածկասերմ բույսերին։ Վարսանդը մեծ մասամբ կազմված է հիմնային ներքևի լայնացած մասից՝ սերմնարանից, որը վերևում խիստ նեղանում և սռնակ է տալիս, իսկ վերջինս գագաթին կազմում է զանազան ձևերի սպի։Վարսանդի ձևերը բազմազան են։ Սովորաբար նա կազմված է ներքևի, լայնացած մասից, որը սերմնարան է կոչվում։ Սա գագաթին հետզհետե կամ միանգամից բարակում և տալիս է սռնակ (մեկ կամ մի քանի), ծայրին վերջավորված լինելով սպիով։ Սռնակը կարող է չլինել, և այն ժամանակ սպին կլինի նստադիր, ինչպես կակաչինն է։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։
Առէջներից
Հասուն առէջը մեծ մասամբ կազմված է փոշանոթից, կապից և առէջաթելից։ Փոշանոթը հաճախ կազմված է երկու զույգ փոշեպարկերից։ Փոշանոթի ֆիզիոլոգիական ֆունկցիան այն է, որ նրա մեջ կատարվում է ծաղկափոշու զարգացումը և ձևավորումը։Առէջաթելն ունի վերնամաշկ կուտիկուլայով կամ առանց կուտիկուլայի։ Ծածկասերմերի և մերկասերմերի մոտ Հերձանցքներ նրա վրա սովորաբար չկան։ Արդեն բաժակաթերթերում հերձանցքներ քիչ կան, իսկ մեզոֆիլը դիֆերենցված չէ։
Զարգացում
Առէջն առաջանում է ծաղկակիր ընձյուղի աճման կոնի թմբիկից։ Առէջային մերիստեմատիկ սաղմնային թմբիկը սկզբում միանգամայն միատարր է, բայց նրա հետագա աճման ժամանակ դիֆերենցում է կատարվում։ Հանդես է գալիս պրոկամբիալ խուրձը, որը սկիգբ է տալիս կապի միջով անցնող խրձին։ Փոխադրող խուրձն ունի սպիրալային անոթներ և թույլ արտահայտված մաղանման խողովակներ։ Փոշանոթը կազմված է կապով միացած երկու փոշեպարկերից։ Զարգացման առաջին ստադիայում նա ծածկված է վերնամաշկով որի արտաքին պատերը կուտինիզացված են, նրա պարունակությունը կազմում է պարենքիմային մեզոֆիլը, իսկ կենտրոնում անցնում է փոխադրող խուրձը :Փոշեսկզբնակների ամբողջությունն անվանվում է փոշեհատիկ։
Բաժակ և Պսակաթերթեր
Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով , որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղիկ բաժակ :Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում մինչ ծաղկելը :
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը , որոնք կազմում են ծաղիկ պսակը :Դրանք ունեն վառ գունավորում , իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ նեկտար , որով գրավում են փոշոտող միջատներին :Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակա թերթերը քանակով տարբեր են .Կարող են լինել առանձին /բաժակաթերթ/ կամ միաձուլված /ձուլաթերթ/:
Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի)։
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ Էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին։
Ընձյուղ
Ընձյուղ տերևներ ու բողբոջներ կրող ճյուղավորված ցողուն։ Բարձրակարգ բույսերի հիմնական օրգաններից է։Մեկ վեգետացիայի շրջանում բողբոջից զարգացած ընձյուղ կոչվում է տարեկան։ Բազմամյա բույսերը տարեկան ընձյուղներից կազմված ամբողջական համակարգ են։ Միամյա բույսերի գլխավոր ցողունը և կողքային բողբոջներից առաջացած ճյուղերը դիտվում են որպես առանձին ընձյուղներ։Ընձյուղը մետամեր օրգան է, որտեղ միանման կառուցվածք ունեցող հանգույցները և միջհանգույցները հաջորդում են միմյանց։
Ընձյուղի մասեր
Ընձյուղի դասակարգումները.Ցողունի այն հատվածը, որից սկսվում է տերևը, կոչվում է հանգույց, իսկ երկու հանգույցների միջև ընկած ցողունի հատվածը՝ միջհանգույց։ Հանգույցի վերևում, տերևախոցում առաջանում է տերևածոցային բողբոջը։ Լավ արտահայտված միջհանգույցների դեպքում ընձյուղը կոչվում է երկարավուն։ Իսկ եթե հանգույցները մոտեցված են և չեն նկատվում կոչվում է կարճացած ընձյուղ :
Կարճացած ընձյուղ
-
- Կարճացած ընձյուղի միջհանգույցները համեմատաբար դանդաղ են աճում, տերևները մնում են թերզարգացած, սակայն առատ ծաղկում և պտղակալում են։ Այդպիսի ընձյուղներ ունեն տանձենին, բալենին, նշենին, սոճին և այլն։ Երբեմն միջհանգույցների կարճացումը կատարվում է բույսի հիմքի մասում, որն առաջ է բերում վարդակային ձևեր (Եզան լեզու, Ծտապաշար, Խատուտիկ և այլն)։
2016 — 2017
Հյուսվածք
Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
Շարակցական հյուսվածք
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
Նյարդային հյուսվածք
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։
Բջջիջի կառուցվածքը
Բջիջ , համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի, ֆունկցիայի և գենետիկական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։
Բջջի պատմություն
«Բջիջ» հասկացությունն առաջարկել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ նա նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով։ Դրանք նա անվանեց բջիջներ։ Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մարչելո Մալպիգին (1672) մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում։ 1680 թվականին հոլանդացի գիտնական Անտոն Վան Լևենհուկն իր պատրաստած տեսապակիների օգնությամբ, հայտնաբերեց բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ, ինչպես նաև էրիթրոցիտներ, մազանոթներ, սպերմատոզոիդներ։ 1825 թվականին չեխ գիտնական Պուրկինեն, ցույց տվեց, որ բջիջն ունի հեղուկ պարունակություն՝ պրոտոպլազմա և հայտնաբերեց բջջակորիզը։ 1826 թվականին Կարլ Բերը հայտնաբերեց կաթնասունների ձվաբջիջը։ Անգլիացի բուսաբան Ռ. Բրոունը խոլորձի բջիջներում նկարագրեց (1831) գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ։ 1839 թվականին գերմանացի բուսաբան Մատիաս Շլեյդեն և կենդանաբան Թեոդոր Շվանը սահմանեցին բջջային տեության դրույթները, նրանք նաև ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով, առաջացնում են հյուսվածքներ։
Բջջի կառուցվածք
Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից (պրոտոպլազմա) և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։ Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ են՝ բշտիկների կամ հատիկների ձևով։ Վերջիններս հարուստ են ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով, աղերով, որոնց քանակը փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։ Ցիտոպլազման հոմոգեն, թափանցիկ մածուցիկ հեղուկ է, որում տարբերում են՝ հիալոպլազմա, օրգանոիդներ և ներառուկներ[2] Ցիտոպլազման արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական բջջի պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Կենդանական բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված է 10-20 նմ հաստություն ունեցող գլիկոկալիքսով, որի հիմնական բաղադրամասերն են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։
Ականջ
Ականջ, լսողության և հավասարակշռության օրգան. դրա միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։
Լսողության նշանակությունը
Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։
Ականջի կառուցվածքը և ֆունկցիաները
Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։
Արտաքին ականջ
Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։
Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։
Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։
Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանըբացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։
Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։
Միջին ականջ
Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
Ներքին ականջ
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։
Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։ Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ։ Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը։ Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում։ Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին ականջի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում։
Ձայնի ընկալումը
Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում լսողական անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։
Լսողության հիգիենա
Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։
Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշինև մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։
Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։
Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։
Լսողություն
Բարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են։ Նման դեպքերում ասում են՝ ականջները «խցվում» են։ Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը։ Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով։ 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը։
Հայելի
Հայելի, ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) օպտիկական պատկերը։
Պատմություն
Մետաղե հայելիների (բրոնզից կամ արծաթից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակին։ Բրոնզի դարում հայելիները առավելապես հայտնի է եղել Հին Արևելքի երկրներում, իսկ երկաթի դարում ստացել է ավհլի լայն տարածում։ Անագի կամ կապարի տակդիրով ապակե հայելիները երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ. 1-ին դարում։
Միջին դարերի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտնվել միայն 13-րդ դարում։ 16-րդ դարում ստեղծվել է անագի ամալգամով երեսպատված ապակե հայելի։
17-րդ դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի հայելիներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա։
Կիրառում
իտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից հայելիները լինում են հարթ, գոգավոր և ուռուցիկ։ Հարթ հայելին օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է աբեռացիայից զուրկ կեղծ պատկեր։ Գոգավոր և ուռուցիկ հայելիները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային և այլն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից։ Հայելու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, աստղագիտական և սպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն լուսային ալիքի երկարության 1/10-ը։
Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի հայելիներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից։ Այդ հայելիներն ստացվում են հիմնականում ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ դիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով։ Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ։
Հայելիների և ոսպնյակների զուգակցումից ստացվում է հայելա–ոսպնյակային համակարգերի լայն խումբ։ Այդպիսի համակարգերը կիրառվում են աստղագիտական, լուսանկարչական սարքերում։
Ձայն
Ձայն, ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։
Օդի տատանումները տարածվելով հասնում են որևէ խոչընդոտի, բախվում նրան, ապա անդրադառնում են ու տարածվում հակառակ ուղղությամբ։ Այսպես առաջանում է արձագանք։
Այն վայրում որտեղ օդ չկա չեն կարող տարածվել ձայնային ալիքներ, օրինակ՝ Լուսնի վրա։ Օդում ձայնի արագությունը մեկ վայրկյանում 330 մետր է։ Սակայն ձայնային ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլ նաև ջրում, ընդ որում, գրեթե հինգ անգամ ավելի արագ։ Ձայնային ալիքներն էլ ավելի արագ տարածվում են պինդ մարմիններում, օրինակ պողպատե ձողում։ Ի դեպ Լուսնի վրա էլ կա պինդ մարմին՝ լուսնակեղևը։ Այդ պատճառով էլ, եթե նրա մակերևույթին հպենք ականջը կամ զգայուն որևէ սարք, պայթյունն, այնուամենայնիվ, կարել է «լսել»։
Ինչպես մյուս ալիքները, ձայնային ալիքները նույնպես ունեն որոշակի երկարություն։ Որքան կարճ են ալիքները, այնան ավելի հաճախ են հաջորդում միմյանց։ Այդ հաճախությունից է կախված ձայնի տոնը։ Մատներով բռնելով «երգող» լահասկանալի էրը, փորձեք կարճացնել այն։ Դուք կլսեք, որ լարի հնչողությունն ավելի է բարձրանում։ Այժմ հասկանալի է՞, թե ինչու մարդիկ տարբեր ձայներ ունեն։ Օդի ոչ բոլոր տատանումներն է, որ մենք կարող ենք լսել։ Մեր ականջի ընկալած ամենափոքր հաճախությունը կազմում է վայրկյանում 16 տատանում, ամենամեծ՝ մեկ վայրկյանում 20հզ. տատանում։ Եթե տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում 15-20 տատանումից փոքր է, այդ դեպքում ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ եթե մեկ վայրկյանում 15-20հզ. տատանոմից մեծ է, ապա դա ուլտրաձայն է։ Ուլտրաձայներն ու ինֆրաձայները լսելու համար հարկավոր են հատուկ սարքեր։
Ձայներն առաջանում են տատանումներից։ Դրանք մեր ականջներին հասնում են ալիքներով։ Ձայները լինում են բարձր ու ցածր, ուժգին ու թույլ։ 16 Հց-ից փոքր և 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայները մեր ականջը չի ընկալում։ Չափազանց ուժգին ձայները կարող են վնասել լսողությունը։ Եթե ձգենք կիթառի լարը, այն կսկսի թրթռալ, իսկ դրա հետ նրան շրջապատող օդը հաջորդաբար կսեղմվի ու կնոսրանա։ Արդյունքում այդպիսի բազմաթիվ սեղմումներն ու նոսրացումները ջրի մակերևույթին տարածվող ալիքների նման կտարածվեն օդում։ Այդպիսի ալիքները կոչվում են ձայնական ալիքներ։ Դրանք անտեսանելի են, սակայն, երբ հասնում են մեր ականջներին, նրանց ազդեցությամբ թմբկաթաղանթներն սկսում են տատանվել, և մենք լսում ենք ձայնը։ Ձայնական ալիքները թափանցում են պինդ մարմինների, հեղուկների և գազերի միջով, սակայն անօդ տարածության մեջ դրանք չեն տարածվում։
Ձայնի արագությունը
Ձայնական ալիքներն օդում տարածվում են 330 մ/վ արագությամբ, թեև, ջերմաստիճանից կախված, այս մեծությունը որոշակի չափով տատանվում է։ Ձայնը մոտավորապես միլիոն անգամ ավելի դանդաղ է տարածվում, քան լույսը, ուստի ամպրոպի ժամանակ նախ երևում է հեռավոր կայծակի փայլատակումը, ապա լսվում որոտը։ Գերձայնային ինքնաթիռները սլանում են ձայնից արագ։ Դրանց թռիչքների ժամանակ առաջանում են հարվածային ալիքներ, որոնք ինքնաթիռի կառուցվածքի ոչ ճիշտ հաշվարկման դեպքում կարող են քայքայել այն։ Ձայնական ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլև ջրում, ընդ որում՝ գրեթե հինգ անգամ ավելի արագ։ Նրանք է՜լ ավելի արագ են տարածվում պինդ մարմիններում, օրինակ՝ պողպատե ձողում։ 2 հզ. կմ տարածությունը ձայնն օդով անցնում է 1 ժամ 40 րոպեում, ջրով՝ 20 րոպեում, իսկ պողպատե ձողով՝ 7 րոպեում։ Երկաթգծին ականջը հպելով կարելի է արագ կողմնորոշվել և իմանալ գնացքի գալու մասին։
Արձագանք
Ձայնն անդրադառնում է պինդ մակերևույթներից. եթե մենք կանգնենք բարձր ժայռի առջև և ամբողջ ձայնով բղավենք, ապա քիչ անց կլսենք անդրադարձած ձայնը։ Դա էլ հենց արձագանքն է։ Օգտագործելով ստորջրյա արձագանքը՝ նավաստիները որոշում են մինչև ծովի հատակը (կամ մինչև ստորջրյա որևէ առարկա) եղած հեռավորությունը։ Ձայնի արձագանքով հեռավորություն որոշող սարքը կոչվում է ձայնային տեղորոշիչ։ Այս սարքն ուղարկում է ձայնային ալիքների իմպուլսներ և չափում է այն ժամանակը, որից հետո ձայներն անդրադառնալով վերադառնում են։ Որքան մեծ է այդ ժամանակը, այնքան մեծ է չափվող հեռավորությունը։
Ձայնի հաճախություն և բարձրություն
Ձայնը բնութագրվում է հաճախությամբ և բարձրությամբ։ Ձայնի հաճախությունը ձայնական ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափում են Հերցերով (Հց)։ Վայրկյանում 1000 տատանում կատարող լարն արձակում է 1000 Հց հաճախությամբ ձայն։ Որքան մեծ է ձայնի հաճախությունը, այնքան գործիքի ձայնածավալում բարձր է ձայնի նոտան, այսինքն՝ այնքան սուր ձայն են ընկալում մեր ականջները։ Եթե մատներով բռնելով կարճացնենք տատանվող՝ «երգող» լարը, ապա կլսենք, որ լարի արձակած ձայնի հնչողությունը (տոնը) ավելի է բարձրանում։ Այդպես հասկանալի է դառնում, թե ինչու են մարդկանց ձայները տարբեր. տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը։ Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ մի քանի ալիքներից՝ օբերտոններից (հնչերանգներից). օրինակ՝ լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում է ձայնային ալիքների խառնուրդներ։ Մարդու ականջները կարող են ընկալել մոտավորապես 20-20000 Հց հաճախությամբ ձայները։ Տարիքի հետ ընկալման վերին սահմանն աստիճանաբար իջնում է։ Մարդու ականջին ընկալելի ձայներից բարձր հաճախությամբ ձայները կոչվում են անդրաձայներ։ Դրանց մի մասը լսում են շները, կատուներն ու չղջիկները։
Ձայնի ուժգնություն և աղմուկ
Ձայնի ուժգնությունը կախված է ձայնային ճնշումից (կամ ձայնի ինտենսիվությունից), հաճախությունից և տատանման ձևից։ Չափից դուրս ուժգին կամ տհաճ ձայնը կոչվում է աղմուկ։ Աղմուկի մակարդակն անհրաժեշտ է վերահսկել, քանի որ այն վնասակար է. շատ բարձր աղմուկից ականջները կարող են վնասվել, գլուխը ցավել և այլն։
Մարդու ձայնը
Մարդու ձայնը ձայնային ապարատի միջոցով արտաբերվող տարբեր բարձրության, ուժգնության և գուներանգի (տեմբր) հնչյունների ամբողջություն է։ Առաջանում է կոկորդում. թոքերից արտաշնչվող օդի հոսքը, անցնելով ձայնալարերի միջով, տատանում է դրանք, ստացված թույլ ձայնը ուժեղանում է վերին ռեզոնատորով (բերանի, ըմպանի, քթի և հավելյալ ծոցերի խոռոչներով) և ձեռք է բերում անհատական ձայներանգ։ Կախված արտաշնչվող շիթի ճնշումից, ձայնալարերի դիմադրությունից և տատանումների ամպլիտուդից՝ ձայնը կարող է լինել ուժեղ կամ թույլ։ Ձայնական ալիքների երկարությունն ու հաճախությունը պայմանավորում են ձայնի բարձրությունը։ Ձայնը հաղորդակցման եզակի միջոց է, իսկ երգչի, դասախոսի, դերասանի և այլ մասնագիտության անձանց համար՝ հիմնական «աշխատանքի գործիք»։ Առողջ մարդու ձայնը հնչում է թեթև և ազատ։ Ձայնի փոփոխությունների պատճառ կարող են լինել ձայնային ապարատի մշտական գերլարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոկորդի, քթաըմպանի, քթի և այլ հիվանդություններ։
Կենդանիների ձայնը
Կենդանիներից ձայնը բնորոշ է բազմաթիվ միջատների, ձկների, անպոչ երկկենցաղների (գորտեր), որոշ սողունների (գեկոններ, քամելեոններ, կոկորդիլոսներ և այլն), գրեթե բոլոր թռչուններին ու կաթնասուններին։ Կենդանիների ձայներին են վերագրում բոլոր այն հնչյունային ռեակցիաները, որոնք արտաբերվում են ոչ միայն նրանց ձայնային ապարատի, այլև ուրիշ մասերի [օրինակ՝ ձկների լողափամփուշտի, լողակների, թռչունների պոչի, թևերի, կտուցի, որոշ միջատների (ծղրիդներ, ճռիկներ) ոտքերի ու թևերի՝ հատուկ ձայնային ապարատների, որովայնի հատվածի] կողմից։ Միջատների և երկկենցաղների հնչյունային ռեակցիան բազմացման ժամանակ ծառայում է իբրև տեսակի ճանաչման ազդանշան, ձկներինը՝ վտանգի և տագնապի, կապիկներինը և երգող թռչուններինը՝ վախի, վտանգի, և այլն։ Որոշ կենդանիներ և թռչուններ (դելֆիններ, չղջիկներ, մութ անձավներում բնադրող թռչուններ և այլն) սեփական ձայնի անդրադարձման ընկալումով կարողանում են որոշել առարկաների (որս, արգելք և այլն) տեղը տարածության մեջ։
Ձայնային ալիքներ
Ծովի ձայնը կարող է սպանել մարդկանց Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած՝ ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, կամ բացառձակ ոչ մեկ չի եղել նավի վրա և հապճեպ փախուստի վառ նշաններով։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։
1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան, տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր՝ մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորը իրենց տեղում։
1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։
Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջաննում է միայն բացահայտվել դրա պատճառը։
1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված Ծովի ձայնը գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ։
15-20 Հերց հաճախությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ 7 Հց-ի դեպքում և ավելի ցածր, որոշ պայմանների դեպքում մարդիկ մահանում են։ Նրանց սպանում է ձայնը։
Ծիածան
Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։
Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։
Առաջացումը
Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլներըլուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։
Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։
Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։
Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։
Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։
Ծիածանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ առաջնային ծիածանի ներսում երկինքն ավելի վառ է, քան նրա դրսի կողմինը։ Դա նրանից է, որ անձրևի կաթիլները գնդաձև են և նրանցից յուրաքանչյուրը լույսը ցրում է և ամբողջությամբ գունավորվում է երկնքում գտնվող սկավառակը, սակայն այդ սկավառակի միայն եզրային մասն է ստանում այն տեսքը, որին մենք ասում ենք ծիածան։
Գույները
Ընդունված է համարել, որ ծիածանն ունի յոթ գույն`
Կարմիր | Նարնջագույն | Դեղին | Կանաչ | Երկնագույն | Կապույտ | Մանուշակագույն |
Իրականում այդ գույներն առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ։
Առաջնային ծիածանի կարմիր գույնը շրջանի դրսի կողմից է, իսկ մանուշակագույնը՝ ներսի։ Երբեմն առաջինի շուրջը որոշ հեռավորության վրա կարելի է տեսնել երկրորդային ծիածան, որի գույներն ավելի աղոտ են և դասավորված են հակառակ կարգով, մանուշակագույնը դրսի կողմից է, կարմիրը՝ ներսի։
Լույս
Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:
Հետաքրքիր փաստեր աչքի մասին
Շատերի համար մարդու աչքը կարող է թվալ պարզ օրգան: Սակայն այն կատարում է 7 կարևոր գործառույթ ինֆորմացիան ուղեղ տեղափոխելու գործում: Մեր աչքի ֆունկցիան շատ բարդ է և միևնույն ժամանակ զարմանալի: Ահա որոշ հետաքրքիր փաստեր աչքերի մասին:
1. Աչքի մեկ թարթումը կազմում է վայրկյանի 1/10 մասը:
2. Աչքը շուտ վերականգնվող օրգան է: Այն կարող է պահանջել ընդամենը 48 ժամվա խնամք:
3. Տեսողությունն ամենօրվա կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն իրագործելու համար գործի է դրվում ուղեղի 1/2-ը:
4. Լաց լինելիս նորածինների աչքերից արցունք չի հոսում: 4-13 շաբաթականից հետո նոր սկսվում է արցունքի արտադրվելը:
5. Ըստ վերջերս անցկացված հետազոտությունների՝ ամբողջ աշխարհում 39 միլիոն մարդ կույր է համարվում:
6. Յուրաքանչյուր րոպեն մեկ մարդիկ թարթում են ամենաքիչը 12 անգամ:
7.Եթե նույնիսկ քո նախահայրերից որևէ մեկը կապուտաչյա է եղել, ապա այն ժառանգաբար կփոխանցվի հաջորդ սերունդներին:
8. Մարդու 2 աչքերը միաժամանակ նայում են մի կետի: Հնարավոր չէ, որ մեկը նայի մի կողմ, մյուսը՝ մեկ այլ:
9. Ամբողջ մարմնի մկանային համակարգից աչքը կառավարող մկաններն ամենաակտիվն են աշխատում օրվա ընթացքում:
10. Տեսողական խնդիրների մոտավորապես 80 տոկոսը բուժելի են:
11. Մարդկային աչքն ի զորու է զանազանել 10 միլիոն տարբեր գույներ:
12. Կապուտաչյա մարդիկ ավելի հանդուրժողական են ալկոհոլի նկատմամբ:
13.Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:
14. Օրվա 10 տոկոսը մենք անցկացնում ենք փակ աչքերով, այսինքն՝ թարթելով:
15. Ոսկե ձկնիկները չեն թարթում իրենց աչքերը, որովհետև կոպեր չունեն:
16. Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:
17. Բժշկության մեջ ապացուցված է, որ անհնար է աչքերը բաց փռշտալ:
18. Աչքը մարդու միակ օրգանն է, որ հանգստի կարիք չունի: Այն անընդմեջ կարող է «աշխատել»:
19.Մարդկային աչքը կարող է տարբերակել մոխրագույնի մետ 500 երանգ:
20. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:
21. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:
22. Մարդու աչքը կարող է ընկալել կարմիրը, կապույտը, կանաչը: Այլ գույները հանդիսանում են այս երեքի համադրությունը:
23. Մարդկային աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, դրանք կշռում են մոտ 8 գրամ:
24. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքը կարգավորող մկաններն են: Աչքի մեկանգամյա թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան, և մարդ կարող է 1 վայրկայնում աչքը թարթել 5 անգամ:
25Աչքերն ուղեղին յուրաքանչյուր ժամ ահռելի քանակությամբ ինֆորմացիա են ուղարկում:
26. Մեր աչքերը միաժամանակ կենտրոնանում են մոտավորապես 50 առարկաների վրա:
27. Մեր ուղեղ ուղարկված պատկերներն իրականում շրջված են:
19. Աչքերը ուղեղը ավելի շատ քան են ծանրաբեռնում աշխատանքով, քան մարմնի որևէ այլ հատված:
20. Յուրաքանչյուր թարթիչ ապրում է մոտ 4 ամիս:
21.Տիեզերագնացները պատմել են այն մասին, որ առկայծումներ և լույսի գծեր են տեսել, երբ փակել են աչքերը: Հետագայում պարզ դարձավ, որ դրանք առաջացել են տիեզերական ճառագայթման պատճառով, որն ազդել է աչքի ցանցաթաղանթի վրա:
22. Մենք «տեսնում» ենք ուղեղով, այլ ոչ թե աչքերով: Ոչ հստակ պատկերը աչքերի հիվանդության արդյունք է, և այն ուղեղի կողմից ընկալվում է արդեն իսկ խեղված տեսքով:
23.Կապույտաչյա կատուների 65-85%-ը խուլ են:
Աչքի կառուցվածք
Ամպրոպ և կայծակ
Ծաղիկներ և բույսեր
Մարմիների էլեկտրականություն
Մենք այսօր /07.11.2016/դասարանի հետ միասին կատարեցինք փորձ :Մեր դասարանի Դավիթը թղթերը մանրեցրեց և սանրով շփեց մազերը և դրանից հետո սանրը մոտեցրեց մանրեցրծ թղթերի կույտին: Այդտեղ տեղի ունեցավ էլեկտրականություն. օրինակներ ՝ փուչիկը եթե մոտեցնենք մազերին կամ հպենք հեռաստացույցի էկրանին , որից հետո փուչիկը կարող ենք կպցնել պատին, այն կմնա պատի վրա և այստեղ տեղի է ունենում էլեկտրականություն :
Մեխանիկական շարժում: Հաշվարկման մարմին: Շարժման և դադարի հարաբերականություն
Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
Տնային առ .
Մեխանիկական շարժում
Հեղուկի և գազի ազդեցությունն իրենց մեջ ընկղմված մարմինների վրա Արքիմեդի օրենքը: Մարմինների լողալու պայմանները
Երբ մարմինը խորասուզում ենք ջրի մեջ, բոլոր կողմերից նրա վրա սկսում են ազդել ջրի ճնշման ուժերը ։ Մարմնի մակերևույթի յուրաքանչյուր կետում ճնշման ուժն ուղղահայաց է մակերևույթին։
Եթե այդ ուժերը նույնը լինեին, ապա մարմինը բոլոր կողմերից կենթարկվեր միևնույն ճնշմանը և կճզմվեր ինչ որ չափով։ Տարբեր խորություններում հիդրոստատիկ ճնշումը տարբեր է. խորության մեծացման հետ հիդրոստատիկ ճնշումն աճում է։ Մարմնի ստորին մասերի վրա ազդող ճնշման ուժերը գերազանցում են մարմնի վերին մասերի վրա ազդող ճնշման ուժերին։
Ճնշման գերակշիռ ուժերն ազդում են ներքևից վերև։ Հենց դա էլ ստիպում է որոշ մարմինների ջրից դուրս լողալ։
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Նկարում այդ ուժը նշանակված է FԱ-ով։
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Նկարում այդ ուժը նշանակված է FԱ-ով։
Աղեր
Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնց մոլեկուլները կազմված են մետաղի ատոմներից և որևէ թթվային մնացորդից: Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են: Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»: Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով: Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում: Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլության, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատընտեսության մեջ, կենցաղում և այլուր:
Քարաղ
Տնային առ.
Թթուներ
Խոհանոցում գրեթե ամեն օր հանդիպում ենք թթնուների: Կենցաղում թթուներ շատ ենք հանդիպում:
- Կիտրոնաթթուն օգտագործում ենք աղցանների մեջ, որպեսզի համեղ լինի:
- Երբ գինին երկար մնում է դրսում թթվում է և դառնում քացախ:
- Մայրիկս քացախը օգտագործում է աղցաների մեջ:
Տնային առ.
Օքսիդներ
Օքսիդները, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։
Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը և ածխաթթու գազը
Տնային առ.
Երևույթներ,քիմիական և ֆիզիկական: /դաս 1.1-1.2/
Լրացուցիչ աշխատանք
Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթներ:
Քիմիական — աղ, ձեթ , ապիրտ, սոդա
Ֆիզիկական — լամպի այրումը , ջրի եռալը , գազօջաղի տաքանալը , սառնարանի սառելը
- Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
Սառուցի հալելը , կայծակի փայլը , արևի լուսավորելը
- Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
Երկաթի ժանգոտումը , կաթի թթվելը , այրուը , մածունի թթվելը
- Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.
ա) բենզինի այրվելը — քիմիական
բ) եղյամի առաջացումը — ֆիզիկական
գ) կաթի թթվելը — քիմիական
դ) ջրի եռալը — ֆիզիկական
ե) հայելու փշրվելը — ֆիզիկական
- Ո՞րն է ֆիզիկական երևույթ.
ա) մեթանի այրումը,
բ) բենզինի թորումը բնական նավթից,
գ) պողպատի ժանգոտումը խոնավ օդում:
- Ո՞րն է քիմիական երևույթ.
1) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից — քիմիական
2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,
3) բենզինի թորումը բնական նավթից — քիմիական
4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում — քիմիական