Без рубрики, Մայրենի

Զրույց Ռոբերտ Հովսեփյանի հետ

Это слайд-шоу требует JavaScript.

Փետրվարի 16 մենք հանդիպում ենք ունեցել Ռոբերտ Հովսեփյանի հետ, նա նաև մեր ՙՙԴպիրՙՙ ամսագրի թղթային տարբերակի հեղինակն է :Նա գրել է ,,Խաղադարան ,, գիրքը. նաև  թարգմանում է հեքիաթներ , որոնցից մեկն է ,,Օզի կաղարդը,, . կան մի քանի խաղադարաներ օրինակ ՝ դրանցից մեկն է «Խաղադարան: Հոգեբանական խաղեր»  ը :

Նա սկսել է աշխատել 1989թ.

Մեր կողմից տրված հարցերին և նա պատասխանեց սիրով .

Ես Ռոբերտ Հովսեփյանի ուղղեցի մի հարց
-Իսկ դուք գրել եք այնպիսի խաղ , որ ձեզ դուր չի եկել . և նա պատասխանեց
— Այո կան այդպիսի խաղ էր բայց ես ինքս ինձ մեջ հարցեր էի տալիս ինձ դուր չի գալի բայց կարող է երեխաների համար հետաքրքիր լինել :

Ռոբերտ Հովսեփյանի Խաղադարաններից մեկի ստեղծմանը մասնակից է եղել նաև Լուսինե Մամիկոնյանը:

Без рубрики

Հոդվածի ընթերցում-առցանց քննարկում

Հույսի ժամանակը  

Երկու րաբբի փորձում էին ամեն ինչ անել, որ նացիստական Գերմանիայում կարողանային ապահովել հրեաների հոգևոր անդորրը: Երկու տարի շարունակ
նրանց հաջողվում էր խուսափել հետապնդողներից և կարողանում էին կրոնական արարողություններ կատարել տարբեր համայնքներում: Ի վերջո նրանց կալանավորեցին:
Րաբբիներից մեկը, վախենալով այն ամենից, ինչ կարող է իր հետ պատահել, շարունակ աղոթում էր, մյուսը, այնուամենայնիվ, ողջ օրը քնում էր:
Վախեցած րաբբին մի օր հարցնում է. -Ինչո՞ւ եք այդպես վարվում:
-Որպեսզի կարողանամ պահպանել իմ ուժը. գիտեմ, որ ինձ պետք է գալու:
-Մի՞թե վախեցած չեք. մենք չգիտենք, թե մեզ ինչ կարող է պատահել:
-Ես վախենում էի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չէին բռնել: Այժմ, երբ կալանավոր եմ, ի՞նչ իմաստ ունի վախենալ նրանից, թե ինչ կարող է պատահել: Վախի ժամանակն ավարտվել է, այժմ հույսի ժամանակն է:

Без рубрики

Հոդվածի ընթերցում-առցանց քննարկում

Պարզապես նայիր

Աշակերտը ասաց ուսուցչին.
-Համարյա ողջ օրը ես մտածել եմ այնպիսի բաների մասին , որոնց մասին չարժեր  մտածել ,ցանկացել եմ բաներ , որոնք չարժեր ցանկանալ ,կառուցել եմ ծրագրեր ,որոնցից ճիշտ կլիներ նախապես հրաժարվել :
Եվ  ուսուցիչն առաջարկեց նրան զբոսնել հարակից այգում:Ճանապարհին ինչ-որ բույս մատնանշելով ՝ հարցրեց ,թե աշակերտը գիտի , թե ինչ  բույս  է .
-Բելադոնա կոչվող թունավոր բույսն է ,-պատասխանեց աշակերտը ,-այս բույսի տերևները չի կարելի օգտագործել կերակուրի մեջ ,քանի-որ կարելի է թունավորվել և մահանալ:
-Բայց նրա  տերևներին նայելը բոլորովին անվնաս  է,-ասաց ուսուցիչը ,-այդպես էլ վատ,ստոր մտքերը բոլորովին անվնաս են , եթե թույլ չտաս դրանց իրականանալ :

Հեղինակ ՝ Պաուլո Կոելիո

Без рубрики

Հոդվածի ընթերցում-առցանց քննարկում

Շամիրամի այգիները հարավում

Հարավային դպրոցի բակում մրգատու այգիներ ստեղծելու աշխատանքը արդեն յոթ տարվա պատմություն ունի։ Խորհրդային շրջանի տիպային շենքի շուրջբոլորն ասֆալտապատ էր, և առաջին քայլը ասֆալտից ազատվելը պետք է լիներ: Կրթահամալիրի մյուս դպրոցներում սկսած այդ գործը ոգևորիչ էր, գաղափարը արագ համակեց դպրոցի ուսուցիչներին, սովորողներին, և նրանց տարիների ջանքներով, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խրախուսմամբ և օպերատիվ աջակցությամբ տարածքը մաս-մաս ազատվեց ասֆալտից: Մի քանի մեքենա հող լցվեց դպրոցի տարածքում: Տնկվեցին առաջին պտղատու, դեկորատիվ ծառերը, թփերը, ծաղիկները: Ամենօրյա խնամքի շնորհիվ այգին սկսեց ծաղկել, առաջին պտուղները տալ: Սովորողների համար բակային աշխատանքները դարձան ամենօրյա տեխնոլոգիական կարողությունների, հմտությունների ձեռքբերում: Յուրաքանչյուր տարի տնկվող ծառերի և թփերի թիվը ավելացավ: Այդ գործում մեծ ներդրում ունեցան նաև ծնողները՝ դպրոցին տնկիներ նվիրելով, իրենց շաբաթօրյա աշխատանքներով:

Թաղի բնակիչներն սկզբում դեմ էին ասֆալտի փոխարինմանը հողով, ասֆալտով: Հարակից շենքի բնակիչները կարծում էին՝ հողի, ավազի փոշին, պատուհաններից ներս ներս կլցվի, հաճախ նույնիսկ մոտենում էին, բողոքում: Իսկ հիմա այգին իր տեսքով դարձել է թաղի ամենագեղեցի, մրգաշատ, ծառաշատ վայրը, որտեղ կարող է թաղի բնակիչն էլ մտնել, զբոսնել, հանգստանալ:

Այգին էլի ընկերներ ունի։ Միջին դպրոցի շրջանավարտները՝ 9-րդ դասարանի սվորողները միացան. Հարավային դպրոցի արևելյան մասում տնկվեցին ծիրանենիներ: Ստեղծվեց ծիրանենիների պուրակ:

Կրթական փոխանակումներ ծրագրով Հարավային դպրոցում հյուրընկալվել էիր Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը: Ի հաստատում կրթահամալիրում «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով հաստատված բարեկամության` կրթական փոխանակումների ծրագրով դպրոցի կացարանում հյուրընկալված Թբիլիսիի թ. 37 դպրոցի սովորողների և ուսուցիչների խմբի հետ Հարավային դպրոցի հյուսիս-արևելյան թևում տնկեցինք 50 մրգատու ծառ: Այգու այդ հատվածն անվանակոչեցինք հայ-վրացական պուրակ:

Դպրոցի արևելյան կողմում բացվեցին վոլեյբոլի մարզադաշտերը՝ կարմիր և սպիտակ ավազով ծածկված:

Նաև նախակրթարանի ներքին բակում, որտեղ ևս սևահող և կարմիր ավազ լցվեց, խոտի սերմ ցանվեց: 4-5-րդ դասարանի սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ սերմերն աճեցին, բարձրացան՝ նոր տեսք հաղորդելով ներքին բակին: Սկսվեցին ներքին բակի բարեկարգման աշխատանքները:  5 տարեկանների ներքին բակում տնկվեցին մրգատու ծառեր, ծաղիկներ, թփեր, սևահող և կարմիր ավազ լցվեց: Նախակրթարանի խմբերից յուրաքանչյուրն ունեցավ իր ներքին բակը, որտեղ սաները կարող են օրվա ընթացքում խաղալ, խնամել իրենց այգին, զբոսնել: Արևմտյան կողմում դպրոցի լողափն է, որն իր աշխատանքը սկսում է մայիսից: Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով լողափը մինչև նոյեմբեր գործում է:

Այգիներում հաջորդ աշխատանքը ճիմապատումն էր: Դպրոցի գլխավոր՝ հարավային մուտքի երկու կողմերը ճիմապատվեցին: Ունեցանք կանաչ լանջեր՝ սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ:

Հաջորդ աշխատանքներն ուղղված էին հեծանվաուղու ստեղծմանը:

Դպրոցի արևմտյան թևի մի հատված ասֆալտապատ էր թողնված՝ հեծանվաուղու համար, իսկ մյուս երեք կողմերում հող էր, խիճ: Ագարակից բերվեց երկու մեքենա ավազ՝ հեծանվաուղու ճանապարհի բարեկարգման համար:

Սեբաստուցու օրերին Հարավային դպրոցը հանդես եկավ դպրոցի տարածքում միասնական ծառատունկ, բակային աշխատանքներ կազմակերպելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը մասնակցեցին կրթահամալիրի բոլոր դպրոցները, քոլեջը: Նախապես աշխատանքային գործիքները տեղափոխվեցին Հարավային դպրոց, որոշվեց, թե որ խումբը, որ տարածքում պետք է աշխատի: Աշխատակարգը հրապարակվեց կայքում: Հարավում աշխատանքային խմբերի ակտիվ գործունեությամբ պտղատու այգիներում տնկվեց 60 պտղատու ծառ, բարեկարգվեց հեծանվաուղին: Տիար Բլեյանի առաջարկով այգիները կոչվեցին Շամիրամի այգիները հարավում:

Բակի հյուսիս-արևելյան կողմի մուտքից հանվեցին ցանկապատերը, ճանապարհը բարեկարգվեց, որպեսզի հեծանվորդներն այդ մուտքից ևս կարողանան անարգել օգտվել: Ներքին բակերը, դպրոցի գլխավոր մուտքը փակող ցանկապատերը ևս հանվեցին:

Շամիրամի այգիներում արդեն տնկված է մոտ 250 մրգատու ծառ՝ բալենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, սերկեվիլնի, դեղձենի և այլ մրգատու ծառեր, 60-ից ավելի դեկորատիվ ծառեր, մոտ 80 ծաղիկներ, թփեր:

Այգու ստեղծումը, պահպանումը շատ կարևոր է կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի համար: Սեփական ձեռքերով, սեփական փորձով կատարված աշխատանքն ավելի է գնահատելի դառնում սովորողների շրջանում: Նրանք խնամքով են վերաբերում իրենց տնկած յուքանրյուր ծառին, բույսին, նրանց մեջ սեր և հոգատարություն է առաջանում շրջակա միջավայրի նկատմամբ: Ամեն օր սովորողների մի խումբ աշխատում է պարտեզում. այդ աշխատանքը սովորական է դառնում յուրաքանչյուրի համար: Աշխատանքի շնորիվ սովորողները ծանոթանում են աշխատանքային գործիքների հետ, գիտեն` ո´ր գործիքը որ աշխատանքի համար է նախատեսված, նոր տեխոլոգիկան կարողություններ, հմտություններ են ձեռք բերում: Սովորողների համար իսկական տոն է դառնում բերքի, իրենց տնկած-խնամած ծառի առաջին պտուղները տեսնելը: Ամառային ճամբարներին սովորողները թութ են թափ տալիս, ծիրան, բալ հավաքում։ Իսկական միասնական վայելքը սա է` միասին աշխատել և ճաշակել աշխատանքի արդյունքը:

Այգու ընդլայնման, բարեկարգման աշխատանքերը շարունակվում են:

Հոդվածի հեղինակ ՝ Շամիրամ Պողոսյան

Без рубрики

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան.փետրվար-մայիս

Դասացուցակ

Ժամատախտակ

Ընրությամբ գործնություն –վրացերեն

Մարզական ակումբ –վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում –չեմ հաճախում

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս –չեմ հաճախում

Շուրջտարյա նախագծեր –ֆլեշմոբներ ,թարգմանություններ

Աշխատող .սովորող –նախագծին չեմ մասնակցում