Без рубрики

Մուհամեդ Մարգարե

Image result for Մուհամմադ

525 թվականին այն նվաճվել էր Աֆրիկյան ափում՝ Եթովպիայի սահմաններում գոյացած Աքսումի թագավորության կողմից։ 570 թվականին Աքսումի թագավորի զորքերը հարձակվել էին Եմենից հյուսիս ընկած շրջանի՝ Հիջազի վրա, որտեղ գտնվում էր Մեքքա քաղաքը։ Թագավորն արշավել էր փղերով, որպիսիք չէին հանդիպում Արաբիայում։

Ուստի արաբները 570 թվականը կոչեցին փղի տարի։Ջաբալ ալ-Նուր լեռան ՀիրաքարանձավըՄուհամմադը ծագում է ալ-Կուրեյշ (արաբ․՝ القريش‎‎) ցեղի բանու Հաշիմ (արաբ․՝ بنو حاشم‎‎) տոհմից։Մուհամեդ Մարգարեն ծնվել է  570 թվականի ապրիլի 20 փղի տարում ծննդավայրը Մեքքա — մահացել 632 թվականի հունիսի 8,Մադինայում:Մուհամմադը համարվում է մարդկությանը ուղարկված վերջին առաքյալը (Ղուրան 3։ 144; 48; 29)։ Իսլամի համաձայն նրանից հետո այլևս մարգարեներ չեն լինելու մինչև Ահեղ դատաստանը։  Մուհամեդ Մարգարեն  քարոզիչ էր և իսլամի հիմնադիրն ու մարգարեն, Ալլահից հետո իսլամի կենտրոնական անձը։ Ըստ իսլամի ուսմունքի` Մուհամմադին է Աստված ուղարկել սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Մուսուլման ժողովուրդների կողմից Մուհամմադը կոչվում է մարգարե, առաքյալ և ընտրյալ :Մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ մարգարեի ծնունդը նշանավորվել է բազմաթիվ հրաշքներով  պարսից շահերի պալատում հանգչել է դարերով վառվող կրակը, Սավա լճի մոտ քանդվել են եկեղեցիներ Մուհամմադը նաև քաղաքական գործիչ էր և մուսուլմանական համայնքի (ումմա) ղեկավար։ Ստեղծել է ուժեղ և բավականին խոշոր պետություն Արաբական թերակղզու տարածքում, որը կազմել է Արաբական խալիֆայության հիմքը։Մուհամմադը ծնվել է միջին կարողության վաճառական Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ամինան, ամենայն հավանականությամբ, եղել է հրեադավան։ Երեխայի ծննդից մի քանի օր հետո` առևտրական հերթական ուղերթից վերադարձի ժամանակ, Յասրիբի մերձակայքում վախճանվում է նրա հայրը՝ Աբդալլահը։ Հոր բացակայության պայմաններում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը, անցկացնում է երեխայի ծննդյան արարողությունը։ Ապագա համաշխարհային կրոնի հիմնադրի մանկությունն անցնում է շատ դժվարին պայմաններում։Վեց ամսական հասակում մայրը՝ Ամինան, ունկնդրելով պապի Աբդ ալ-Մուտտալիբի պահանջներին, Մուհամմադին հանձնում է Բանու Սայյադ ցեղի ստնտուներին։ Հետագայում մարգարեն մեծ ակնածանքով էր հիշում իր ստնտու Հալիմային։ Մինչև չորս ու կես տարեկանը նա մնում է Բանու Սայյադ ցեղի մոտ։ Այնուհետև նրա դաստիարակությունն իր վրա է վերցնում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը։15 տարեկան հասակում նա մասնակցում է միջցեղային պատերազմի, որը ստացավ ալ-Ֆիջար անօրինական պատերազմում  , քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին նույնիսկ այն ամիսների ընթացքում, երբ արաբների համար արգելված է պատերազմներ վարել։ Պատերազմը ավարտվեց 4 տարի անց՝ կուրայշցիների լիակատար հաղթանակով։  Այնուհետև Մուհամմադը սկսեց զբաղվել առևտրային գործարքներով: Շուտով նրան վարձակալում է հարուստ և ազդեցիկ Խադիջան։ Մուհամմադը մեծ քարավանով մեկնում է Սիրիա և, 3 ամիս անց վերադառնալով, Խադիջային ապահովում է շատ մեծ եկամուտով։ Խադիջան ամուսնության առաջարկ է անում Մուհամմադին, և վերջինս  տալիս է իր համաձայնությունը։ Այդ ժամանակ մարգարեն 25 տարեկան էր, և 15 տարով ավելի երիտասարդ էր իր կնոջից։ Նրանք ունեցան 6 երեխա, որոնցից 2 տղաները՝ Կասիմը և Աբդալլահը մահացան փոքր հասակում, իսկ աղջիկներից միայն Ֆատիման տեսավ հոր մահը. մյուսները մահացան նրա կյանքի ընթացքում։ Մուսուլմանական աղբյուրների համաձայն՝ 605թ.-ին սկսվեց Քաաբայի վերանորոգումը, և հենց Մուհամմադը սեփական ձեռքերով տեղադրեց «Սև քարը»։ Լինելով Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության քրիստոնեություն ընդունած առաջին մարզերի՝ Սիրիայի ու Պաղեստինիհարևանությամբ, Բոսրան ևս ուներ քրիստոնյա բնակչություն։ Այստեղ Մուհամմադը հանդիպում է քահանա Բահիրային, ով, ավանդության համաձայն, կուրեյշցիներին հայտնում է, որ իրենց մեջ գտնվում է Աստծո մարգարեն:Մուհամմադ մարգարեի կրոնական գործունեությունը սկսվում է այն ժամանակ, երբ լրանում է իր 40 տարին (610 թվական)։ Մինչ այդ, ամեն տարի՝ Ռամադան ամսին, նա առանձնանում էր Ջաբալ ալ-Նուր լեռան Հիրա քարանձավում, և մտածում աստվածային գոյության մասին։ Դա կրոնական գործողություն էր, որ իրականացնում էին կուրայշցիները նախաիսլամական շրջանում։ Մուհամմադը զբաղվում էր բարեգործությամբ, սնունդ բաժանում աղքատներին, ովքեր դիմում էին նրա օգնությանը։Մուհամմադ մարգարեի կենսագրությունը պատմողների թվին է դասվում իր երկրորդ կինը՝ Այիշան։ Նա Մուհամմադի մոտ ընկերոջ՝ Աբու Բաքրի դուստրն էր, ում հետ նա ամուսնացել էր 621 թվականին, երբ Այիշան 9 տարեկան էր։ Վերջինս պատմում էր, որ Մուհամմադի մարգարեական գործունեությունը սկսել է իր երազներից ու քարանձավում առանձնանալուց։Մուհամմադը քարանձավ հեռանալիս վերցնում էր անհրաժեշտ պարագաներ և սնունդ, և լքում էր ընտանիքը մի քանի օրով։ Քարանձավում անցկացրած գիշերներից մեկի ընթացքում նրան ի հայտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը ։ Մուհամմադին նա հրահանգում է կարդալ ։ Մուհամմադի պատասխանը լինում է «մա ակռա» ։ Այդ արտահայտությունը թարգմանվում է որպես «չեմ կարողանում կարդալ» կամ «ինչ կարդամ»։ Ընդ որում, առաջինը մեկնաբանվում է 7-րդ դարում տառաճանաչության բացակայությամբ։ Երկրորդ անգամ նույն պատասխանը ստանալուց հետո /Գաբրիել կամ/ Ջիբրիլը սկսում է արտասանել.

Հայերեն թարգմանություն«Ստեղծման սուրա»

կարդա քո տիրոջ անունով, ով ստեղծել է
ստեղծել է մարդկանց արյան գնդիկից
կարդա, քո տերն ամենաբարին է
ով սովերեցևրել է գրչով
սովորեցրել այն (ամենը), ինչ նա չգիտեր

اقْرَأْ بِاسْمِ رَبِّكَ الَّذِي خَلَقَ
خَلَقَ الْإِنْسَانَ مِنْ عَلَقٍ
اقْرَأْ وَرَبُّكَ الْأَكْرَمُ
الَّذِي عَلَّمَ بِالْقَلَمِ
عَلَّمَ الْإِنْسَانَ مَا لَمْ يَعْلَمْ

Այիշայի վկայությամբ, Մուհամմադը վերադառնում է կնոջ՝ Խադիջայի մոտ, և խնդրում որ իրեն ծածկեն, թաքցնեն։ Ավելի ուշ Մուհամմադը հանգստանում է և պատմում եղելությունը։ 7-րդ դարի հեթանոս արաբների համար դա սարսափելի երևույթ էր. միայն հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց կարող էին ձայներ լսվել անապատում, և դա կարող էր լինել որևէ սատանայական ուժ։ Խադիջան Մուհամմադին ուղարկում է եղբոր՝ քրսիտոնյա Վարակա իբն Նաուֆալի մոտ։ Վերջինս տիրապետում էր նաև հին եբրայական գրին, կարդացել էր Աստվածաշունչն ու Թորան։ Վարական պատասխանում է Մուհամմադին, որ դա սատանայական ուժ չէր, այլ Գաբրիել հրեշտակապետը, ով ժամանակին երևացել էր Մովսես մարգարեին (արաբական ավանդույթում՝ Մուսա, արաբ․՝ موسى‎‎)։ Նա զգուշացրեց, որ դժվար է լինելու Մուհամմադի ճանապարհը, և նա (Վարական) չի կարող ապրել այնքան, որ օգնի նրան՝ ծերության պատճառով:

Աղբյուրները՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A1%D5%A4%D5%A8_%D5%84%D5%A5%D6%84%D6%84%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4

http://armislam.livejournal.com/2278.html

https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A1%D5%A4

Оставьте комментарий