ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մեր գյուղը

IMG_20140815_150732     IMG_20140815_150144  IMG_20140815_150655

Մեր տան ավանդությունը .

37090_345800178860710_878311841_nՍա  իմ քույրիկն է 10734003_1527367144147275_761992195635660075_nՍա ես եմ

Մենք մեր տանը միշտ միասին ենք նստում սեղանի շուրջ …  Մենք մինչ որոշում կայացնելն անպայման քննարկում ենք : Մենք տոները միշտ միասին ենք նշում …

Մենք միշտ միասին ենք և շատ ենք սիրում իրար: Միշտ իրար օգնում ենք  ու ամենակարևորը  , որ մենք երջանիկ ընտանիք ենք :

get (1)Տավուշի բերդ

  Սանահինի վանք

966 թ.

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնարկվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Համաձայն պահպանված գրավոր և նյութական վկայությունների` Սանահինի ներկայիս վանքը հիմնադրվել է 10-րդ դարում` 930-ական թվականներին, Աբաս Բագրատունի թագավորի օրոք Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը: Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է, վանքի գլխավոր տաճարը, որըկառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը` Խոսրովանույշը։ Գրատունը շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով: Հետաքրքիր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին – XIIIդ. սկզբին։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը  չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների պարզ  օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը: Սանահինի վանքի զանգակատունը  շատ հին է։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Ս.Հակոբ եկեղեցու ավերակները, Ս.Հարություն եկեղեցին։Միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը: Կամրջի քարից շինված պարսպի վրա առյուծների բարձրաքանդակներ են։Սանահինի-ում եղել է համալսարան(Սանահինի դպրոց),այն ժամանակներում  Հայաստանի համար կարևոր  ուսումնական  կենտրոն էր։ Հիմնադրվել է 966թ.-ին` Աշոտ Գ Ողորմածի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով։ Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար` վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին,արևմուտքում` բարձրադիր տեղում` Սարգսի մատուռը։

աղբյուր՝ http://www.findarmenia.com/

Արագածոտնի մարզ. ընդհանուր բնութագիր

Կ

Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2,753 կմ²

Բնակչության թիվ՝ 168,100 մարդ

Մարզկենտրոն՝ Աշտարակ

Քաղաքներ՝
1.Աշտարակ
2.Ապարան
3.Թալին

Սարավանդներ/բարձրադիր հարթավայր, որը սանդղափուլերով սահմանազատվում է հարևան ավելի ցածրադիր հարթավայրերից/ Թալին, Կարմրաշեն, Ապարան

Լեռ՝ Արագած

Գետեր- Քասաղ/ վտակներ՝ Գեղարոտ, Ամբերդ/

Լճեր- Քարի լիճ

Գետակ- Մաստարա սելավային գետակ

Տեսարժան վայրեր- Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, Արուճ, Արտավազիկ, Բյուրական, Դաշտադեմ, Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք, Մաստարա, Մարինե, Մուղնի, Ներսեհ Կամսարական, Շամիրամ, Ոսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ:

դիրքը ՀայաստանումՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի անունից։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Արագածոտնի մարզում է գտնվումԲյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/armenia/aragatzotn

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BF%D5%B6%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

Արարատի մարզ. ընդհանուր բնութագիր
Արարատի մարզ

Տարածք ՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400[1]

Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ ,Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին,

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Մժկատարի լեռներ,Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա

Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը:

դիրքը Հայաստանում

Արարատի մարզ. ընդհանուր բնութագ

Արարատի մարզ

Տարածք ՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400[1]

Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ ,Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին,

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիաին

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Մժկատարի լեռներ,Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա

Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը:

դիրքը Հայաստանում

Արագած լեռ

Արագած լեռ

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ:Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ  արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության  օրինակներ (Ամբերդ, Տեղեր):Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C – +10°C: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցադաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառցադաշտեր:Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:

աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/nature/aragatz

Արմավիրի մարզ. ընդհանուր բնութագիր

ՀՅՀԿ
Արմավիրի մարզ

Տարածք- 1,242 կմ²

Բնակչություն- 323,300 մարդ

Մարզկենտրոն- Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է

Քաղաքներ- Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր

Տեսարժան վայրեր- Գայանե, Զվարթնոց, Էջմիածին, Հռիփսիմե, Շողակաթ, Ս.Աստվածածին (Վաղարշապատ), Սարդարապատի հուշահամալիր

Կլիման` արևոտ, չոր ցամաքային

Լիճ- Ակնա/ Այղր /- համարվում է պետական արգելոց

Գետ- Մեծամորն է, (Սևջուրը)սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է
ՅՅԿ

դիրքը ՀայաստանումԱրմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը: Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը(45 հզ բնակիչ), Վաղարշապատը(58 հզ բնակիչ) և Մեծամորը(10 հզ բնակիչ)։

աղբյուր՝ http://armavir.gov.am/general-information/

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

http://www.findarmenia.com/arm/armenia/armavir

Զվարթնոցի տաճար

 Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։

Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը : Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։

Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։

Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։

Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։

1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։

Աղբյուր՝ http://www.findarmenia.com/arm/sights/zvartnots

 Վայոց Ձորի մարզ. ընդհանուր բնութագիր

Վայոց ձորը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ:

Մարզկենտրոն՝ Եղեգնաձոր

Տարածք՝ 2,308 կմ²

Բնակչություն՝55,8 հզ

Քաղաքներ՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք

Սահմանակից է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը

Խոշոր գետ՝ Արփա իր  խոշոր՝ Եղեգիս վտակով

Ջրամբարներ՝Կեչուտի, որից սկիզբ է առնում 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը կառուցվել է Սևանա լիճ փոխադրելու նպատակով:  Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը:

Մարզի կենտրոնով անցնում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Տեսարժան վայրեր՝ Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց, Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար, Մոզրով, Ջերմուկի ջրվեժ, Սիոն

Լեռներ՝ Գոգի/3120մ/,  Վարդենիս/3521մ/, Գնդասար/2946մ/

Վայոց Ձոր մարզում է գտնվում Մոզրովի քարանձավը:

2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։

Վայոց Ձոր մարզի դիրքը Հայաստանում

Շիրակի մարզ
Շիրակի մարզ

Շիրակի մարզ, ընդհանուր բնութագիր

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 կմ²

Մարզկենտրոն՝ Գյումրի

Սահմանակից պետություններ՝ արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստանին

Սահմանակից մարզեր՝ հարավից՝ Արագածոտնի մարզ, արևելքից ՝ Լոռու մարզ

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Գետեր՝ Ախուրյան

Ջրամբարներ՝ Ախուրյան, Սառնաղբյուր, Կառնուտ

Լիճ՝  Արփի

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

դիրքը ՀայաստանումՇիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը:

աղբյուր՝ http://www.findarmenia.com/, http://hy.wikipedia.org/

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։

Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծիրանի ծովը.

Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,

Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,

Ուներ բոցեղեն մորուք,

Եվ աչքերն էին արեգակներ1։

Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։

Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։

Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։

ԱՍՏՂԻԿ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։

Եվ երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Ասղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար։ Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ։

Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում։ Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։

Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։

Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։

Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։

Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև Մհեր։

Մեծ Մհերին խորհուրդ են տալիս գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու։ Երբ Մհերը գնում է այդ թագավորի քաղաքը, տեսնում է՝ բոլոր քաղաքացիք սև են հագել և լաց են լինում։ Մհերը հարցնում է սգո պատճաըը։ Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը և կտրել ջուրը։ Ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա վիշապը մի աղջիկ է ուզում։ Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է։ Այդ օրը թագավորի աղջկա հերթն է, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել։ Մհերը գնում է այդ քարանձավը և պատվիրում քաղաքացիներին՝ թագավորի աղջկան բերել այնտեղ։ Մհերը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սև հագած թագավորի աղջկան։ Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա։ Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում, գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում։ Մհերը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում ներքև, ապա աստիճանարար սկսում է զուլալվել։ Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում։

Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ։ Թագավորը աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին, բերել, խոստանալով աղջկան նրան տալ կնության։

Շատերն են գալիս ներկայանում թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել։ Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը։ Գալիս է Մհերը։ Թագավորը հարցնում է.

— Դո՞ւ ես իմ աղջկան ազատել։

— Ես եմ ազատել, — ասում է Մհերը,— իմ սրով վիշապի յոթ գլուխներն եմ թռցրել։

Թագավորը նրան էլ չի հավատում։ Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Մհերին, բռնում թևից, ներկայացնում հորը։

— Հայր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ։

Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։

Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։

Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։

Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։

Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։

Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

Կարծիքներ կան, որ Վանատուրն ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծո մակդիրն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են, Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծո մակդիրն է։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

,,Մարդը բնության մասնիկ է,,

https://www.youtube.com/watch?v=h9vRFPS2O8E​

  

Սյունիքի մարզ

1_17_1302953271Տարածք 4,506 կմ²

Բնակչություն 141,700

Մարզկենտրոն Կապան

Հարևան մարզեր Վայոց Ձոր

Հարևան պետություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Իրան, Ադրբեջան

Syunik.svgԲնաշխարհը

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Բնական պայմանները և հարստությունները

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Քաղաքները

Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին:

* * *

Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Աղբյուրը՝ http://findarmenia.com/

Լոռու մարզ

1_14_1302953145Տարածք 3789 կմ²

Բնակչություն 392300

Մարզկենտրոն Վանաձոր

Քաղաքներ Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Շամլուղ, Ախթալա

Հարևան մարզեր Տավուշ, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն

Հարևան պետությունն Վրաստան

 

Աշխարհագրություն250px-Lori.svg

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է: Բնակչությամբ  Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից:

Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև։

* * *

Լոռու մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Աղբյուր՝ 

imagesHYKIAB5B         Ստեփանակերտ

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 53,6 հազար բնակիչ (2009 թ.) ։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։Ստեփանակերտը այժմ ունի 25,6 քկմ տարածք, գտնվում է Արցախի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջապատված է անտառներով, այգիներով, ունի մեղմ կլիմայական պայմաններ:

Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թ.), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թ.), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում։ Այժմ քաղաքի միակ գործող եկեղեցին է։Եկեղեցու հիմքերը դրվել են դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007-ի սկիզբ։

է

Գորիս, քաղաք Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Երևանից և 69 կմ հյուսիս-արևելք մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին։ Քաղաքը գտնվում է ԵրևանՍտեփանակերտ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհի վրա։

Goris_new_mix

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։

  • Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
  • «Յոթնաղբյուր» հուշարձանը
  • Հուշարձան «Զանգեր»
  • Ակսել Բակունցի տուն-թանգարանը
  • Գորիսի պատկերասրահը
  • Տաթև վանք
  • Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջը
  • untitled images

Բերձոր, քաղաք է Արցախի Հանրապետության կենտրոնական մասում, Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Քաշաթաղի շրջանի կենտրոնում՝ Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։320px-Berdzor058

Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում Արցախը Հայաստանի հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։

Շուշի, քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, համանուն շրջանի վարչական կենտրոն։Շուշին տարբեր ժամանակներում հիշատակվել է «Քարի գլուխ, (Քարագլուխ տարբերակը վերաբերում է Շիկաքար-Արավուս բնակավայրին (Ասկերանի շրջանում)) Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև Շոշի բերդ, Շոշի», Ղալա, Շոշի ղալա անուններով։

Церковь_Казанчецоц

Շուշին ընկած է Իրանական բարձրավանդակը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում, Արցախյան լեռնաշղթայի արևելյան մասում՝ հյուսիսային լայնության 39°45’49» և արևելյան երկայնության 46°44’51» միջև գտնվող ոչ ծավալուն,Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ

Անդնդախոր կիրճերով և ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված լինելու հետևանքով Շուշին դարձել է մերձկասպյան տափաստաններից դեպի Հայկական բարձրավանդակի մուտքը փակող հզոր միջնաբերդ։ Շրջապատված լինելով միջին բարձրությամբ կանաչ ու անտառոտ լեռներով,որոնցից ամենաբարձրը՝ Մեծ Քիրսն ունի 2724,6 մ բարձրություն, Շուշին երբեմն ենթակա է հզոր քամիների ազդեցությանը։ Քաղաքն ունի մաքուր և առողջարար օդ։ Բնակավայրից 18 կմ հեռու գտնվում է Ճաղատասարի (Թթու ջուր,Լիսագոր) լեռնանցքը (2100 մ), որի վրայով անցնում է Ստեփանակերտ-Երևան A 317 մայրուղին։

Շուշի քաղաքի չորրորդ հատակագիծը կազմվել է 1912թ. ճարտարապետ Ա. Ղոնդաղսազյանի կողմից: Հետաքրքրական կառույցներ են նաև Երկհարկանի իջևանատունը,Թադևոս Թամիրյանի կառուցած հին ջրամբարներն ու աղբյուր-հուշարձանները,Նաթավանի աղբյուր-հուշարձանը:

Շուշին բաց թանգարան է երկնքի տակ։ Զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայրերն են ռեալական ուսումնարանը, Ժամհարյանների առանձնատունն ու հիվանդանոցի շենքը, Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը (այժմ՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը), Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը, Սուրբ Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին, քաղաքը հյուսիսից եզերող ամրոցի պատերն ու Ելիզավետպոլյան մուտքը, գերեզմանոցները, Ձիարշավարանը, սարավանդը եզերող ժայռապարը, Հունոտի կիրճը, Մամռոտ քարը, քարանձավները, Իսահակի աղբյուրը (Պեխե աղբյուր) և այլն։

Եկեղեցին

Եկեղեցին կառուցված է բաց-կրմագույն քարից։ Ունի պատուհան 1×5 մ չափսով։

Ունի երեք միանման մուտք՝արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Կան բազմաթիվ արձանագրություններ նվիրված եկեղեցու բարեգործներին:

Զանգակատուն

Գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք: Այն երեքհարկանի շինություն։ Մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հերշտակների արձաններ, որոնից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։

Սա մեր ճամփորդության երթուղին: Իսկ ժամային գրաֆիկը կարող եք տեսնել այստեղ

gwr

 

HaykNahapetiardzanErevanum

<<Հայկ դյուցազն>>

մաս.1

Ահեղ և երևելի էին առաջին աստվածները, որոնք ստեղծեցին աշխարհն ու մարդկությունը, միաժամանակ և աշխարհի ամենամեծ բարիքները։ Այդ աստվածներից են սերնդի մի քանի  հաղթանդամ դյուցազուններ ըմբոստանալով վճռում են կառուցել Բաբելոնի հսկա աշտարակը, հասնելու երկինք՝ աստվածներին։ Երբ կառուցում են աշտարակը, աստվածների բարկությունից վիթխարի փոթորիկ  է բարձրանում, կործանում աշտարակը։ Միաժամանակ աստվածների կամքով, յուրաքանչյուր մարդ և հսկա մյուսներին անհասկանալի մի նոր լեզվով է սկսում խոսել, որի հետևանքով մեծ խառնաշփոթություն և իրարանցում է ընկնում նրանց մեջ։

Այդ հսկաներից մեկն էր նաև Հաբեթոսթյան/Նոյի որդի Հաբեթի սերնդից/ Հայկը՝ մի քաջ նախարար, վիթխարի աղեղնավոր և քաջ նետաձիգ։

Հայկը վայելչակազմ էր, թիկնեղ, հաստաբազուկ, գանգրահեր, գեղեցիկ վառվռուն աչքերով։ Նա միակը եղավ հսկաների մեջ, որ քաջաբար ըմբոստացավ բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք էին բարձրացնում մյուս հսկաների ու դյուցազունների դեմ և կամենում էին նրանց վրա գերիշխել։ Այդ այն ժամանակ էր, երբ բաբելոնյան խառնաշփոթության հետևանքով մարդկային ցեղը ցրվել էր ամրողջ երկրով մեկ: Եվ հսկաներից մեկին՝ Տիտանյան Բելին, պատահաբար հաջողվում է բռնանալ մյուսների վրա, ամբողջ երկիրն ու մարդկային ցեղը իրեն ենթարկել և իրեն հռչակել թագավոր և աստված։

Հայկը ըմբոստանում է Բելի դեմ, չի հնազանդվում նրան և արհամարհանքով հրաժարվում է նրան աստված կոչել։ Այդ ժամանակ  Բելը կռվով հարձակվում է Հայկի վրա, բայց արի Հայկը հսկա աղեղով հալածում է նրան։ Այդ ընթացքում Բաբելոնում ծնվում են Հայկի որդիներն ու դուստրերը, թոռներն ու ծոռները։ Հայկի անդրանիկ որդին էր Արամանյակը կամ Արամենակը:

Ահա թե ինչպես է դա լինում՝

Հայկը չկամենալով հնազանդվել Բելին, իր ամրողջ գերդաստանով, թվով մոտ երեք հարյուր հոգի, բոլորն էլ ուժեղ մարդիկ, իր բոլոր ծառաներով ու աղախիններով և իրեն ընկերացած մարդկանցով գաղթում է Բաբելոնից դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը:

Հայկն այստեղ սկզբում բնակվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում, որտեղ ապրում էին իրենից առաջ այդտեղ եկած քիչ  մարդիկ։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այստեղ կալվածքներով բնակատեղի է շինում և ժառանգություն տալիս թոռանը՝ Արամանյակի որդի Կադմոսին։ Իսկ ինքը իր մնացած մարդկանցով ու գերդաստանով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս հաստատվում է մի բարձրավանդակ դաշտում և այդ լեռնադաշտը կոչում է Հարք1, այսինքն՝ այդտեղ բնակվողները հայրեր են, Թորգոմի տան սերնդից։ Հայկն այստեղ շինում է մի գյուղ և կոչում իր անունով՝ Հայկաշեն։ Դաշտի հարավային կողմում դարձյալ նախապես բնակվելիս են եղել սակավաթիվ մարդիկ, որոնք հոժարակամ ենթարկվում են դյուցազնին։

Իսկ այդ ժամանակ Բաբելոնում թագավորում էր հսկա որսորդ Տիտանյան Բելը, որն իրեն էր հնազանդեցրել ամբողջ երկրում սփռված բոլոր ազգերին և իր կախարդական հնարագիտությամբ պարտադրել էր բոլոր ազգերին երկրպագելու իր հպարտ պատկերին, իբրև աստծո և զոհ մատուցել։

Բոլոր ազգերը անմիջապես կատարում են նրա հրամանները, բացի Հայկ նահապետից, որը ո՛չ նրան է հնազանդվում, ո՛չ իր տանը նրա պատկերը կանգնեցնում և ոչ էլ մեծարում նրան աստվածային շքով։

Բելը չարանում է Հայկի դեմ, բայց միառժամանակ իր թշնամանքը թաքցնում, նա իր որդիներից մեկին, հավատարիմ մարդկանց ուղեկցությամր, պատգամավոր է ուղարկում հյուսիս՝ Հայկի մոտ, որպեսզի նա հնազանդվի և խաղաղ ապրի։

— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, — ասում է Բելը իր պատգամախոսի բերանով Հայկին, — սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով խաղաղ ապրիր իմ երկրում, որտեղ դու կուզես բնակվել։

Հայկը խստությամբ մերժում է Բելի պատգամավորներին, և նրանք ձեռնունայն վերադառնում են Բաբելոն։

Զայրացած Տիտանյան Բելը մեծ զորք է հավաքում և գալիս հասնում է հյուսիս՝ Արարադի երկիրը, այնտեղ, ուր բնակվում էր Հայկի թոռ Կադմոսը։ Վերջինս խուսափելով Բելից, փախչում գալիս է Հարք, նախապես սուրհանդակներ առաքելով Հայկին, հայտնելով հետևյալը.

— Իմացի՛ր, որ Բելը ուղիղ գալիս է քեզ վրա հավերժական քաջերով: Եվ ես լսելով, որ նա մոտեցել է իմ տանը, կնոջս ու զավակներիս հետ փախստական ահա վախեցած  գալիս եմ քեզ մոտ։ Ուստի շտապ մտածիր անելիքդ։

Հայկն իմանալով այդ, վերցնում է Արամանյակին և Կադմոսին իրենց որդիներով, ինչպես նաև իր յոթանասուն դստրերի որդիներին, բոլորն էլ հսկա տղամարդիկ, և դուրս է գալիս Բելի վիթխարի զորքի դեմ։

Հայկն իր սակավաթիվ մարդկանցով չի կարողանում Բելի զինված հսկա տղամարդկանց բազմության դեմն առնել։ Բելն անգամ փորձում է Հայկին գերել, բայց Հայկը փախչում է Բելից և նահանջելով հեռանում։ Բելը ամուր զրահով զրահապատված՝ իր զորքով հետապնդում է Հայկին։ Հայկը հետ է դառնում և ասում Բելին.

— Ինչո՞ւ ես ինձ իզուր հետապնդում, վերադարձիր քո տեղը, որպեսզի այսօր չմեռնես իմ ձեռից, քանզի իմ նետը բնավ չի վրիպում։

Բելը պատասխան է տալիս և ասում.

— Որպեսզի չընկնես իմ զինվորների ձեռը և չսպանվես, եկ հանձնվիր, ապրիր իմ տանը խաղաղությամր, դարձիր իմ տան որսկան զինվորների ղեկավարը։

Հայկը զայրույթով ասում է.

— Շո՛ւն ես դու և շան երամակից եք դու և ժողովուրդը քո։ Դրա համար էլ այսօր իսկ քո վրա կթափեմ իմ կապարճի նետերը։

մաս. 2

Տիտանյան արքան վստահ էր  իր սպառազինության և իր զորքի ուժի վրա, ու  շարունակում է հետապնդումը։ Բելի զինված ամբոխը զառիվայրից թափվող հեղեղի նման շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները։

Իսկ ուշիմ ու խոհեմ Հայկը իր սակավաթիվ և քաջ աղեղնավորներով հասնում է մանր ձկներով հարուստ մի մեծ աղի լճի։ Լճափին նա կանգ է առնում, հավաքում իր զորքը, դիմում նրան հետևյալ խոսքերով.

— Երբ մենք դուրս գանք Բելի զորքի դեմ, ձգտենք հանդիպել Բելին այնտեդ, ուր կանգնած կլինի նա իր քաջերի խառը բազմության մեջ, կա՛մ պետք է մեռնենք և մեր ամբողջ գերդաստանը ընկնի Բելի ծառայության տակ, կամ մեր մատների ուժը ցուցադրենք, ցրենք Բելի խառնամբոխը և հաղթանակ տանենք։

Հայկը իր սակավաթիվ զորքն առաջ է տանում, հասնում բարձր լեռների արանքում գտնվող մի դաշտաձև տեղ և գետի հոսանքի աջ կողմում՝ բարձրավանդակի վրա, ամուր դիրք գրավում։ Այդտեղից պարզ երևում էր Բելի բազմամբոխ հրոսակը, որ սփռված բռնել էր շրջապատի ամրողջ տարածքը, և զինվորները ազատ ու համարձակ սուրում էին աջ ու ձախ։ Իսկ Բելը հանդարտ ու խաղաղ կանգնած էր բազմության մեջ, գետի ձախ ափին գտնվոդ բլրակի վրա իբրև դիտանոցի։

Հայկն իսկույն նկատում է այդ սպառազինված ջոկատը, որ բավական երկար տարածությամբ անջատված էր զինված ամբոխից։ Այդ ջոկատի մեջ նա ճանաչում է Բելին, որը գլխին կրում էր երկաթե սաղավարտ՝ նշաններ ունեցող վերջույթներով, թիկունքի և լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքին կապել էր գոտի՝ ձախ կողմից կախված երկսայրի սրով. աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակ, իսկ ձախում՝ վահան և աջ ու ձախ կողմերից շրջապատված էր ընտիր զորականներով։

Հայկը տեսնելով կուռ սպառազինված Տիտանյան Բելին և նրան աջ ու ձախ կողմից շրջապատած ընտիր զորականներին, Արամանյակին զույգ եղբայրներով կանգնեցնում է իր աջ կողմը, Կադմոսին զույգ որդիներով՝ իր ձախ կողմը, իբրև կորովի աղեղնավորներ և սրամարտիկներ, իսկ ինքը կանգնում է առջևում, իր զորքի մնացած մարդկանց կանգնեցնում իր հետևում և ամբոդջ զորքը եռանկյունաձև դասավորելով, հանդարտ առաջ է շարժվում։

Երբ երկու կողմի հսկաներն իրար են հասնում, և սկսվում է ահեղ ճակատամարտը, երկրի վրա սոսկալի դղրդյուն է բարձրանում. հսկայազուններն իրենց ահռելի գրոհի թափից միմյանց վրա ահ ու սարսափ են տարածում։ Երկու կողմից բազմաթիվ հաղթանդամ մարդիկ են սրահարվում և գետին տապալվում, և երկու կողմն էլ մնում են անպարտելի։

Այս անսպասելի հարձակումից ու ճակատամարտի ելքից սարսափած Տիտանյան արքան, որ բլուրի բարձունքից իջել էր ներքև, հետ քաշվելով սկսում է բարձրանալ բլուրը, մտածելով այնտեղ իր թիկնապահների մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի և կարողանա երկրորդ ճակատամարտը տալ։

Ադեդնավոր Հայկը այս տեսնելով, իսկույն կռահում է Բելի մտադրությունը. իրեն առաջ է նետում, մոտենում արքային, մինչև վերջ ձգում է իր լայնալիճ, հզոր մայրափայտյա աղեղը և եռաթև նետն արձակելով՝ ուղիղ հարվածում է Բելի կուրծքը զրահավորող պղնձե տախտակին։ Նետասլաքը շեշտակի թափով ծակում անցնում է զրահը, Բելի թիկունքից դուրս գալիս և խրվում հողի մեջ։ Ամբարտավան արքան մսե հսկա արձանի նման տապալվում է գետին և շունչը փչում։

Բելի զինված խառնամբոխը, տեսնելով այս անլուր քաջագործությունն ու իրենց արքայի կործանումը, սարսափահար դիմում է փախուստի։ Հայկի զինվորները հետապնդելով նրանցից շատերին՝ խլում են ձիերի, ջորիների և ուղտերի բազմաթիվ երամակներ։

Հայկը ճակատամարտի վայրում շինում է մի դաստակերտ2, անունը դնում Հայք՝ ի նշան վարած հաղթական կռվի։ Այդ անունից էլ մինչև այժմ ամբողջ գավառը կոչվում է Հայոց ձոր3։ Այն բլուրը, ուր ընկնում է Բելը իր քաջ մարտիկների հետ, Հայկը կոչում է Գերեզմանք, որը հետագայում հայտնի է Գերեզմանակք անունով։ Իսկ Բելի դիակը Հայկը զմռսել է տալիս, տանում է Հարք և թաղում մի բարձրադիր տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Արարադ երկիրը, ուր բնակություն է հաստատում Հայկը, հետագայում նրա անունով կոչվում է Հայք։

Հայկը հետագայում հայերի համար դառնում է պաշտելի նախնի, նրա անունով է կոչվել երկնային Օրիոն համաստեղությունը1, ինչպես նաև Կշիռ կենդանակերպ համաստեղությունը, որ կոչվել է Տաև Շամփուրք Հայկին կամ Պատրվակ Հայկին։ Հայկի որդիների և դստրերի անուններով է կոչվել նաև հին հայոց տոմարի ամիսների մի մասը։

Оставьте комментарий