ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թագավորի իշխանությունը ցմահ է և ժառանգական։ Արևելյան բռնապետություններում (նաև արևմտյան որոշ երկրներում) թագավորը ունեցել է անսահմանափակ, միահեծան իշխանություն և համարվել երկրի գերագույն տիրակալը։ Նոր և նորագույն ժամանակներում Թագավորի իրավունքները սահմանափակվել են սահմանադրությամբ, իսկ որոշ երկրներում թագավոր պահպանվել է որպես խորհրդանիշ։ Հայ իրականությունում «Թագավոր Հայոց» էին կոչվում Հայաստանի և Կիլիկյան հայկական պետության տիրակալները (Արտաշեսյանների և Արշակունիների օրոք թագավոր մեծ մասամբ «արքա» է անվանվել)։ Թագավորի հռչակման արարողությունը՝ պսակադրումը, մեծ շուքով, իշխանների և ժողովրդի ներկայությամբ, կատարում էր թագադիր իշխանը (Բագրատունիների օրոք՝ Հայոց կաթողիկոսը)։ Օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ երկնային թագավոր, ոսկու թագավոր և այլն։ Թագավոր է կոչվում նաև նորափեսան։ «Թագավոր» բառից է առաջացել կիլիկյան հայկական արծաթ դրամի «թագվորին» անունը։ Որպես անձնանուն (Թագվոր) օգտագործվում է 13-րդ դարից։ Հայաստանում միապետի հիմնական տիտղոսներն էին «թագավոր» և «արքա»։ Սակայն երբեմն օգտագործվում էին նաև «շահնշահ», «արքայից արքա», «տիեզերակալ» տիտղոսները։

Հայ նշանավոր թագավորներ

 Տիգրան Բ Մեծ

 Տրդատ Գ Մեծ

 Աշոտ Բ Երկաթ

 Լևոն Բ Բարեպաշտ

Հայոց թագավորներ

Երուսաղեմի թագավորության հայ թագուհիներին, որոնցից շատերը Երուսաղեմի թագավորության 200-ամյա պատմության մեջ նշանակալի դեր են ունեցել ինչպես անչափահաս թագաժառանգների խնամակալության, թագավորության կառավարման հարցում, այնպես էլ մարտի դաշտում: Քանի որ մեզանում ընդունված է խոսել հիմնականում հայ թագավորների մասին և թագուհիների մասին շատ բան չգիտենք, ընթերցողների խնդրանքով շարունակում ենք ներկայացնել հայոց պատմության մեջ հետք թողած հայ թագուհիների մասին տեղեկությունները, այս անգամ՝ այն թագուհիների, որոնք ապրել են հայոց հողում: Ըստ վկայությունների՝ մեզ ծանոթ մոտ 150 թագուհիներից 104-ը հայ էին,10-ը՝ ֆրանսիացի, 9-ը՝ հույն, 8-ը՝ պարթև, 6-ը՝ հռոմեացի, 6-ը՝ պարսիկ, 4-ը՝ վրացի, 2-ը՝ ալան, 1-ը՝ ասորի, 1-ը՝ մոնղոլ: Օրինակ՝ քչերը գիտեն Անահիտ, Արկանա, Արարանսա, Աշխեն, Նաիրա, Թարիրիա, Բագենա, Սուսարատու, Ռուսաինա, Ուրանիա, Ծիրանե, Ասարադոնիա, Սաթենիկ, Տիգրանուհի, Զբել, Զարուհի, Զաբել, Էրատո անուններով հայ թագուհիներին: Որպես հայոց առաջին թագուհի հիշատակվում է Սոսեմը: Հայկ Խաչատրյանի «Հայ թագուհիներ» գրքում հեղինակը խոստովանում է, որ այս անունը պայմանական է տվել, քանի որ պատմությունն այս թագուհու անունը չի պահպանել:

Էպիգե. այսպես էին անվանում Արամե թագավորի կնոջը (Ք.ա. 860-840): Հայտնի չէ, թե քանի կին է ունեցել այս թագավորը, սակայն պահպանվել է հայերի համար արտասովոր այս անվան պատմությունը: Արամե թագավորն ամուսնանում է Վանի հարուստ իշխաններից մեկի դստեր հետ, որի իրական անունը Լասմա էր: Մի օր էլ կանչում է թագուհուն իր մոտ ու ասում. «Մանկուց ատել եմ ու կռվել Ասորեստանի Սալամանսար թագավորի հետ: Նա իմ թշնամին է, որին տեսնում եմ անգամ երազումս: Ինձ նյարդայնացնում է անգամ այն, որ քո անունը բաղկացած է տառերից, որոնք առկա են «Սալամանսար» անվան մեջ: Քո անունն ինձ նրան է հիշեցնում: Եկ մոռանանք քո Լասմա անունը: Իմաստունները քեզ այլ անունով կկնքեն՝ Էպիգե: Այդպես էլ թագուհու անունը մնում է Էպիգե: Մինչև Արտաշեսյանների թագավորությունը, հայ թագուհիների մասին տեղեկությունները շատ չեն: Իսկ Արտաշեսյանների թագավորությունից հայտնի են Արտաշեսի կին Սաթենիկը, Տիգրան Երկրորդի կանայք՝ Սոսեմը (Զոսիման) և Կլեոպատրան: Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր: Հայկ Խաչատրյանը «Հայոց թագուհիներ» գրքում Կլեոպատրայի մասին պատմում է, որ երբ ամուսնացավ Տիգրան Մեծի հետ, 16 տարեկան էր: Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը: Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, որը, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն: Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ: Արտաշեսյանների թագավորության վերջին գահակալն էր Էրատո թագուհին, որ երեք անգամ բարձրանում է գահ, բայց հայտնի չէ, թե ինչն էր թագուհու գահընկեցության պատճառը: Արշակունիների հարստությունից մեզ առավել հայտնի են Տրդատ Մեծի կինը և Խոսրով Կոտակի մայրը՝ Աշխենը (298-330): Ծագումով ալան Աշխենին հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքը: Տրդատ Երրորդը, որոշելով կնության առնել Աշխենին, սպարապետ Սմբատին ուղարկում է ալանների թագավորի մոտ: Երբ Աշխենը եկավ Հայաստան, Տրդատը ամուսնացավ նրա հետ ու շնորհեց թագուհու և Արշակյան տիտղոս, ինչն արտահայտում էր այն բարձր գերազանցությունը, որ կարող էր ընձեռվել կնոջը Հայաստանում: Ինչպես հայտնի է, Տրդատ Երրորդի օրոք Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Աշխենը պետական կրոնի հռչակման հարցում քիչ դեր չի ունեցել: Նա ամուսնուն օգնել է քրիստոնեությունը տարածելու ողջ երկրում: Աշխենը և Խոսրովդուխտը՝ Տրդատի քույրը, կյանքի վերջին տարիներին աշխարհաթող են լինում և ապրում Գառնիի ամրոցում: Պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքում Հայոց թագուհիների շարքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Արշակունյաց թագավորության Փառանձեմ թագուհուն՝ Արշակ Երկրորդի կնոջը, որը, հեղինակի խոսքով, մեր պատմության ամենակարկառուն դեմքերից է: Նա սերում էր Սյունաց նախարարական տոհմից, որի հարստությունը միայն թագավորականին էր զիջում, իսկ Փառանձեմի մայրը սերում էր Մամիկոնյան տոհմից, որ հետագայում պիտի փառավորվեր սպարապետ Վարդան Մամիկոնյանի տարած հաղթանակներով: Փառանձեմն օժտված էր բացառիկ գեղեցկությամբ ու պարկեշտությամբ: Նա թագուհի հռչակվեց Հայաստանի համար շատ ծանր ժամանակ, երբ երկիրը ստիպված էր գոյատևել պարսկա-բյուզանդական բախումների խաչմերուկում: Շապուհը տեսնելով, որ բռնի ուժով հայերի դեմ հաղթանակ չի կարող տոնել, դիմում է նենգության. իր մոտ է հրավիրում թագավորին ու նետում Անհուշ բերդը, ուր 368 թվականին Արշակը վախճանվեց: Շապուհը փորձեց խաբեությամբ կանչել նաև Փառանձեմին, որը, սակայն, չընդունեց հրավերը, ավելին, հանձն առավ երկրի պաշտպանության պատասխանատվությունը և ամրանալով Արտագերս ամրոցում՝ հերոսական պաշտպանություն կազմակերպեց: Արտագերսի առաջին պաշտպանությունն ավարտվեց հայերի հաղթանակով: Այս լուրը ստանալուն պես պարսից արքան անհապաղ Հայաստան է ուղարկում նոր բանակ: Փառանձեմ սպարապետուհին մեկ տարի և երկու ամիս դիմադրում է թշնամուն: Միայն համաճարակի պատճառով է հերոսական պաշտպանությունը կոտրվում: Փառանձեմը գերվեց, և Շապուհը հրապարակավ մահապատժի ենթարկեց Փառանձեմին: Հենց նա է Հայոց պատմության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Պապ թագավորի մայրը, և ինչպես նշում է Մովսիսյանը, պատահական չէր, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորված ջոկատը ստացավ հայոց թագուհու՝ Փառանձեմի անունը: IX դարի երկրորդ կեսին Բագրատունիների գլխավորությամբ վերականգնված հայոց պետականության ամենահայտնի թագուհիներից էր Կատրանիդե երկրորդը՝ Գագիկ Առաջինի կինը, Սյունաց իշխան Վասակի դուստրը, որ հանձն առավ Գագիկի եղբոր՝ Սմբատ Տիեզերակալի նախաձեռնած Անիի Կաթողիկե Մայր տաճարի շինարարությունը: Հայկական նոր՝ Կիլիկյան պետականության ամենահայտնի թագուհին Զապելն էր (1226-1252)` Լևոն Առաջին արքայի դուստրը: Մահանալով թագավորը հասցրեց նշել իր գահաժառանգի անունը՝ Զապել: Այս որոշումը, սակայն, ոչ բոլորն ընդունեցին: Մասնավորապես՝ Անտիոքի դուքս Ռայմոնդին, Երուսաղեմի թագուհի Ռիթային և այլն: Այլոց պլանները, սակայն, խափանվեցին: Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշում է Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության թագաժառանգ Ֆիլիպի հետ՝ պայմանով, որ վերջինս պետք է թագավորի հայկական օրենքներով ու հարգի հայ եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Իսկ նրանց զավակը պետք է ժառանգեր Կիլիկիո և Անտիոքի գահը: Յոթնամյա թագուհու համար կարևոր էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր: Սակայն Ֆիլիպը խախտեց պայմանը՝ վարելով հայկական շահերից չբխող քաղաքականություն: Զապելին որոշեցին ամուսնացնել Կոնստանդին Հեթումյանի որդու՝ Հեթում Առաջինի հետ, որով էլ Հեթումյան արքայատոհմի հիմքը դրվեց: Զապելը իմաստուն քաղաքականություն էր վարում: Նա աշխարհագիր անցկացրեց, պետական կայուն հարկեր սահմանեց ու պետական թոշակով բացեց աղքատանոցներ ու գոդյաց տներ: Նա մեծ ուշադրություն էր դարձնում կրթությանը, կազմակերպում երիտասարդների ուսումը: Նրա նախաձեռնությամբ հիմնվում է նաև հիվանդանոց, որը գործում է մինչև թագավորության անկումը: Կիլիկյան թագավորությունից հայտնի են Զապլուն, Սիպիլը (Սիբիլլա), Զապել Առաջինը, Կեռանը (Աննա), Մարգարիտ Առաջինը, Զապել Երկրորդը, Զապել Երրորդը, Զապել Չորրորդը, Յոհանան, Ագնեսը (Մարիամ), Ալիծը, Կոնստանցան կամ Էլեոնորան, Թեոդորան, Մարիունը, Իրենեն, Մարգարիտ Երկրորդ Սուասսոնը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Հղումը- http://ankakh.com

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ` ժայռերի մեջ: Մ. թ. ա. VI դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը: Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ:

Պետրա ժայռափոր քաղաքը 

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6,5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6,6 մ է: Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. IV–III դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թ.) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը:

Չինական մեծ պարիսպը 
(կառուցվել է մ. թ. ա. IV–III դարերում)

Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին: Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար: Պահպանվել է Կոլիզեումի մի մասը:

Հռոմի Կոլիզեումը (կառուցվել է 75–80 թթ-ին)

Թաջ Մահալը (հայերեն` Թագի պալատ) Ջահան  շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–52 թթ-ին` Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ: 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով:

Թաջ Մահալը (կառուցվել է 1630-52 թթ-ին)

Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր: Հավանաբար հիմնադրվել է VIII դարում: XI դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թ-ին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները: Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն: Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ:

Չիչեն-Իցա քաղաքը (հիմնադրվել է VIII դարում)

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»: Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.: Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր: 1911 թ-ին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յելի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը:

Մաչու-Պիկչու քաղաքը (հիմնադրվել է 1440 թ-ին)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա` ծովի մակերևույթից 704 մ բարձր: Կառուցվել է 1922–31 թթ-ին, բարձրությունը 37 մ է: Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին: Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է:

Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում 
(կառուցվել է 1922–31  թթ-ին)

Աշխարհի հին յոթ հրաշալիքներ

Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։

Արտեմիսի տաճար

Հալիկառնասի դամբարան

Զևսի արձանը

Հռոդոսի կոթողը

Ալեքսանդրայի փարոսը

Քեոփսի բուրգ

Շամիրամի կախովի այգիները 

                                                          Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. 6 դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

                                                   Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Ծրագրել  է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձանների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին Հերոստրատեսը, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Համաշխարհային կրոններ

Հեթանոսական ժամանակաշրջան

Քրիստոնեությունից առաջ մարդիկ հավատացել են տարբեր աստվածների: Եղել է Հունական, Հռոմեական և Հայկական դիցաբանություններ:Գոյություն են ունեցել աստվածների հայրեր:

Հայաստանում Արամազդ-Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ»:

Հունաստանում Զևս- Երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը» ,ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Հռոմում Յուպիտեր- Գերագույն աստված:Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։  Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։Յուպիտերի կինը եղել է Յունոնան-օջախի աստվածուհի:

Գոյություն են ունեցել, ջրի, ռազմի, պատերազմի, մայրության, սիրո, գեղեցկության, կրակի, հողի, արվեստի , որսի , դարբիների ,դաշտերի , անտառների , ստորերկրյա աշխարհի , բերրիության և նույնիսկ հարբեցողության աստվածներ:

Քրիստոնեություն

Տրդատ III-ը երբ գտնվում էր, Հռոմեական կայսրությունում: Նա  հաղթել էր Օլիմպիական խաղեր և շատ սխրագործություններ էր կատարել մարտադաշտում:Հռոմեական կայսրը Տրդատին մեծ պատիվների արժանացնելով ճանապարհում էՀայոց աշխարհ:Տրդատը վերադառնում է և թագավորում Հայաստանի արևմտյան հատվածը:Նրա մոտ ծառայության է գալի Գրիգոր Պարթևը:Գիրգորը թաքցնում էր , ինքն Անակի որդին է և , որ ընդունել է քրիստոնեությունը:Տրդատ թագավորը Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում նվիրված , զոհոր  մատուցելիս տեսնում է , որ Գրիգորը ներկա չէ :Նա իմանում է , որ Գրիգորը Անակի , որդին է հրամայում է նրան ձեռբակալել և փակել բերդի բանտում ՝ Խոր Վիրապում:Գրիգորը այնտեղ մնում  է 13 տարի : Հռիփսիմյան կույսերը փախչելով հետապնդումներից հասնում է Հայաստան :Տրդատը նրանց տեսնելով սիրահարվում է Հռիփսիմեին :Սակայն Հռիփսիմեն մեժում  է  արքայի սերը :Այս ամենը լսելով Տրդատը ծանր հիվանդանում է :Խոսրովադուխտը տեսիլք է ունեն , որ միայն Գրիգորը կարող է բուժել Տրդատին : Տրդատը հրամայում է բաց թողնել Գրիգորին :Դուրս գալով այնտեղից Գրիգորը բուժեց  Տրդատին և սկսեց Քրիստոնեություն քարոզել:Քրիստոնեությունը ընդունել են 301թ:

Կայսերական համակարգեր

Հռոմեական կայսրություն

Եվրոպա , Ասիա և Աֆրիկ նման անվանումները գործածվում էին Օգոստոս կայսրի կառավարումից սկսան մինչև 476թ: Հույլոս Կեսարը հռչակվում է ցմահ դիկտատր մ.թ.ա. 44 թ), Ակտիումի ճակատամարտը(մ.թ.ա. 31 թ սեպտեմբերի 2), և  Գայոս Օկտավիանոսին «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թ հունվարի 4) :Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ հայտարարում է , որ փրկել է Հռոմը :Բայց Օգոստոսի ձեռքում էր ամբողջ իշխանությունը:Կայսրությունը զբաղեցնում է 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր։Բյուզանդական կայսրությունը կործանվեց 1453 թ, երբ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան-թուրքերի կողմից և սպանվեց վերջին կայսր Կոստանդին 11-ը։

Հույն փիլիսոփա

Սոկրատես
6
ԾՆՈՒՆԴ / մ.թ.ա. 470 թ.

ՄԱՀ /  մ.թ.ա. 399 թ.

Սոկրատես (հունարեն՝ Σωκράτης, 470–399 մ.թ.ա.), հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն): Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ ձևը (որը, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։ Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։ Սոկրատեսի դատաքննությունը և մահապատիժը իր կարիերայի գագաթնակետը և Պլատոնի երկխոսությունների կենտրոնական իրադարձություններն էին։ Ըստ Պլատոնի, դրանք երկուսն էլ ավելորդ էին։ Սոկրատեսը դատարանում ընդունել է, որ ինքը կարող էր խուսափել մահապատիժից՝ թողնելով փիլիսոփայությունը և դադարելով ակտիվ հասարակական գործունեությունը։ Դատավարությունից հետո, ինքը կարող էր խուսափել մահապատժից՝ ընդունելով ընկերների փախուստի պլանը։ Թե ինչու էր Սոկրատը ընդունել նահանգի որոշումը, իր մեջ պարունակում է խորը փիլիսոփայություն, այն մանրակրկիտ ներկայացված է իր ընկեր Կրիտոյի հետ զրույցում։

Կյանքը

Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոնքննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։ Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։

Դատը և մահապատիժը

«Սոկրատեսի մահը», նկարիչ՝ Ջեքս–Լուիս Դավիդ(1787)։ Դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում Աթենացիները պարտություն էին կրել։ Աթենացիներից ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատեսը քննադատոում էր դեմոկրատիան։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։ Ձևականորեն նրան մեղադրում էին այն բանում, որ նա չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին։ Մ.թ.ա. 399 թ. դատարանի վճռով նա թույն է խմում և մահանում: Չնայած Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու, սակայն նա, որպես օրինապահ քաղաքացի, հրաժարվում է այդ անօրինական քայլից։

Փիլիսոփայությունը

Սոկրատեսի դիմաքանդակ, հռոմեական մարմար, Լուվրի թանգարան։ Դժվար է ստույգ վերարտադրել Սոկրատեսի ուսմունքը, որովհետև, նախ, նա չի թողել գրավոր ժառանգություն, երկրորդ, նրա հայացքները ներկայացնողների՝ Պլատոնի, Քսենոփանեսի և Արիստոփանեսի երկերում «մտքի տիրակալը» ներկայանում է տարբեր կերպարներով։ Արիստոփանեսը Սոկրատեսին ներկայացնում է որպես սոփեստ, բնափիլիսոփա, Քսենոփանեսը՝ որպես ավանդապահ, օգտապաշտություն քարոզող փիլիսոփա, իսկ Պլատոնը՝ որպես «փիլիսոփայության մարմնացում», որպես ճշմարտություն որոնող մտածող, որը հմտորեն շարադրում է Պլատոնի ուսմունքը։ Սոկրատեսի կերպարի տարբեր մեկնաբանությունները պայմանավորված էին այն բանով, որ նա, լինելով բազմակողմանի ու հանրագիտակ մտածող և փիլիսոփայելու արվեստի մեծահմուտ վարպետ, տարբեր գաղափարներից կարողացել է ստեղծել օրգանական ու ամբողջական փիլիսոփայական ուսմունք։

Նյութի աղբյուր Elq.am

Հին հունական փիլիսոփայություն

Անտիկ Հունական փիլիսոփայությունը, փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում ու մասամբ կամ ամբողջապես տիրապետել մինչև անտիկ դարաշրջանի ավարտը։ Անտիկ Հունական փիլիոփայությունը դարեր անց իր զարգացումն ու տարածումն է ունեցել Հին Հռոմում։ Այս շրջանի հիմնական աշխատությունները գրվել են հին հունարենով։

Ծագում

Անտիկ փիլիսոփաության ծագումը և զարգացումը պայմանավորված էր, ինչպես սոցիալ-տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային մի շարք նախադրյալներով։ Հին հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալումը նպաստեց քաղաք-պետությունների առաջացումը, որտեղ քաղաքացիներն ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։
Կենտրոնական պետականության բացակայությունը, որը անհրաժեշտաբար ենթադրում էր միասնական կրոնադոգմատիկական գաղափարախոսություն և բազմաթիվ քաղաք-պետությունների գոյության փաստը բարենպաստ պայմաններ էին ստեղծում մտքի ազատ դրսևորման համար։ Առանց այդ ազատության՝ հնարավոր չէ պատկերացնել հունական մշակույթի և փիլիսոփայության ծաղկումը։

Փիլիսոփաներն ու փիլիսոփայական առաջին ուսմունքները

Հին Հունաստանում փիլիսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել «յոթ իմաստունները»՝ Կլեոբուլոսը, Սոլոնը, Հիլոնը, Թալեսը, Պիտակը, Բիանտոսը և Պերիանդրոսը, որոնցից պահպանված ասույթներում խտացված ամփոփվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայությունը։ Հին Հունաստանում փիլիսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են Հոնիայում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այդ փիլիսոփայությունը անվանվում է հոնիական։ Հոնիական փիլիսոփայության մեջ են մտնում Միլեթյան դպրոցի և Հերակլիտեսի ուսմունքները։

Փիլիսոփայություն

«Փիլիսոփայություն» բառը ծագել է հին հունական «փիլեո»-սիրել եւ «սոփիա»-իմաստություն բառերից եւ նշանակում է իմաստասիրություն: Որպես մարդկային հոգեւոր մշակույթի առանձին ձեւ այն առաջացել է Հին Հունաստանում մ. թ. ա. VI-V դարերում, շնորհիվ ստրկատիրական դեմոկրատիայի, որտեղ հաստատվել էր քաղաքական եւ հոգեւոր կյանքի, այդ թվում մտքի ազատություն: Փիլիսոփայությունը աշխարհայացքային գիտություն է: Իսկ աշխարհայացքը մարդու ընդհանուր հայացքներն են աշխարհի եւ իր՝ մարդու մասին:

Պատերազմ

Image result for Պատերազմ

Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակը։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Պատերազմի նպատակներին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է, ինչպես նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ միջոցներ։

Բանակը

Հայկական բանակը  հնուց հայտնի է եղել իր հզորությամբ :Արատտայի /Ք.ա 28-27 դ.դ/ բանակի մասին տեղեկանում ենք շումերական արձանագրություններից :Հայաս թագավորությունը  /Ք.ա  15-13դ.դ/ մարտի էր դուրս բերում 700մարտակառք և 10հազարանոց հետևակ:Սարդուրի 2-ի օրոք  երբ սահմանները ձգվում էին չորս ծովորի միջև զինված ուժերի թիվը  ընդհանուր 350 հազար էր:Այս թվի մեջ նաև նեռարված էին նվաճված երկրների զորքերը :   Արտաշեսյանների և Արշակունիների օրոք մեզ տեղեկություն է հասել մի փասթաթուղթից ,,Զորանամակ,, : Դրանում նշված էր թե քանի մարտիկ պետք է դուր բերվի մարտի:Արշակունիների օրոք  բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 4 հազար արքունական էին, ղեկավարվում էին բդեշխների կողմից և պաշտպանում երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով: Բանակի մաս էին կազմում մարդպետական 15 հազարանոց գունդը և մաղխազական 10 հազարանոց գունդը, որով արքունական զորուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի: Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները: Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր: Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը:

Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն: Քաղաքների պարիսպներն ավերելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան մեքենաներ: Մեծ նշանակություն էր տրվում քարանետ գործիքներին: Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով:

Պետական կարգը

pa.png

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:

Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտոնյաները: Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա Ամատունիները:

Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: IV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր: Սպարապետին էին ենթարկվում չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:

Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:

Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը: Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր: Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր:

Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:

Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:

Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:

Կային նաև այլ գործակալություններ:

Գառնու հեթանոսական տաճար

Image result for Գառնի

Գեղամա լեռների ճյուղերից մեկը ծունկ է տալիս Ազատ գետի աջ ափին և դառնում եռանկյունանաձև բարձրիկ հրվանդան:Հենց այդ հրվանդանի վրա է Գառնիի 24սյուներով հրաշակերտ տաջարը :Տաջարը կառուցվել է 77թ. կանգուն է եղել 1600 տարի:Հայաստանի ամենաերկարակյաց տաջարը փլվել է 1679 թ. հունիսի 4-ին ուժեղ երկրաշարժից:Տաջար նվիրված է եղել արևի  հայոց աստված Միհրին  24սյուներրը խորհրդանշել են օրվա 24 ժամը:Որից հետո  եղել է Տրդատ Գ-ի քրոջ Խոսրովադուխտի ամառանոցը :Պատմիչները նաև կոչել են Տրդատի թաղտ :Տաջարի կողքին կառուցվել են պալատական շենքեր նաև պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակ , որը պատրաստված է 15գույնի բնական տարբեր քարերից և պատկերվում է ծով և ծովային պատկերներ :Պատահայր Մովսեց Խորենացին գրել է , որ  բնակավայրը հիմնադրել է Հայկ նահապետի ՝ծոռ Գեղամը , որի թոռան Գառնիկի անունով են  կոչել Գառնի:Այժմ Հայաստանի տեսարժան վայրերից է :

Տիգրան Բ Մեծ

Image result for Տիգրան Մեծի Image result for Տիգրան Մեծի

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Արտավազդ Ա-ն, մ. թ. ա. 113–112թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով, անժառանգ եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տալիս պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք և մ. թ. ա. 95թ. թագադրվում Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցում է Տիգրանակերտ մայրաքաղաքը):
Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում:
Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94թ.Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91թթ. Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:
Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86թթ.Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85թթ. հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը:

Հռոմեական սենատ

Image result for Հռոմյական սենատ

Հռոմի սենատ Հին Հռոմի  բարձրագույն մարմիններից մեկը։ Ծագել է Արիստոկրատ ցեղերի ավագանիներից արքայական դարաշրջանի վերջում (մոտ մ.թ.ա. VI դարում)։

Պետության հիմնադրման ժամանակ սենատը, Մագիստրատների և հանրային ժողովների (կոմիցիաների) հետ միասին, դարձել էր հանրային կյանքի կարևոր մասը։ Սենատի կազմի մեջ ցմահ մտնում էին նախկին մագիստրատները՝այսպիսով սենատում կուտակվում էին քաղաքական ուժերը և Հռոմի կառավարմանփորձը։

Մարկոս Կրասոս

Marcus Licinius Crassus Louvre.jpg

Մարկոս Լիկինիոս Կրասոս  մ. թ. ա. 115, Հռոմմ. թ. ա. 53, հունիսի 11, մ. թ. ա. 53կամ հունիսի 12, մ. թ. ա. 53, Խառան), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ.թ.ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։

Մ.թ.ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։

Մարկոս Անտոնիոս

Image result for Մարկոս Անտոնիոս

Մարկոս Անտոնիոս(հունվարի 17, մ. թ. ա. 83, Հռոմօգոստոսի 4, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսումպատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45-ի քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31-ին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31-ին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։