Без рубрики

Ես տոնածառ եմ ….

Image result for christmas tree

Ես քնքուշ մի տոնածառ եմ , արդեն 11 տարեկան ։Ես ցրտաշունչ անտառից բերված գեղեցկուհին եմ, որ տանը զարդարելուց հետո դառնում եմ անտառային հեքիաթային արքայադուստր։Ես տոնածառն եմ փայլփլուն , գունավոր և երազանքներով լի , ես ուրախացնում եմ փոքրիկ երեխաներին իմ բազմագույն լույսերով և իմ շուրջն եմ հավաքում բոլոր փափուկ խաղալիքներին:Ամանորի զարդն եմ ես . իմ օգնականներն են ձմեռ Պապը և Ձյունանուշը, որոնց էլ ես վստահում եմ փոքրիկների ամանորյա նվերները: Իմ խորհուրդը շատ կարևոր է , շատ եմ սիրում երբ երեխաները խմբվում են իմ շուրջ, անհամբեր սպասում իմ գունեղ լույսերի առաջին գալուն և նույնիսկ երեզանքներ պահում, հավատով, որ անպատճառ կկատարվի: Եվ ի վերջո զարկում է ժամը 12-ի ղողանջները այդ պահը իմ ամենա սպասիրելի պահն է Պատկերացրեք երեխաները գտնում են իրենց երազած խաղալիքը, դուք չեք պատկերացնի թե ինչ դեմքի արտահայտությամբ են նայում ինձ. մե՜ծ շնորհակալությամբ.