Без рубрики

Ձյունը եկավ

lusine mayreni

Ձյունը եկավ 

Մի քաղաք է լինում ,որտեղ միշտ արև էր ու երբեք ձյուն չէր գալիս: Ու հանկարծ այս   գիշեր ձյուն եկավ , բոլորը զարմանքից քարացել ու նայում էին իրար, ուզում էին հասկանալ՝  ի՞նչ է թափվում կապույտ երկնքից , թվում էր երազ է, բայց ոչ ~…Ու մի փոքրիկ աղջիկ զարմացած չէր, որովհետև նա շատ անգամներ տեսել էր ձյուն, նա զարմանք չէր ապրում այլ՝ ուրախություն էր զգում …
Նա ուրախ վազեց  դեպի ձյունը, իսկ մարդիկ վախեցան ու սկսեցին բղավել:

Բոլորը վազեցին դեպի փոքրիկ աղջիկը, որպեսզի փրկեն նրան այդ սպիտակ ու անհասկանալի բանից.

Իսկ աղջիկը չէր էլ լսում ամբոխի ձայները նա ուրախությունից թավալվում էր ձյան մեջ:
Հետո բոլորը, հետևելով աղջկան, սկեցին թավալվել այդ սպիտակ ու փափուկ հեքիաթի մեջ … սկսեցին ժպտալ ու խաղալ …Իսկ երբ ընտելացան ձյանը ,արդեն միշտ սպասում էին միշտ նրա գալուն, ..որովհետև ձմեռը ու ձյունը նրանց շա՜տ ու շա՜տ ժպիտներ ու հեքիաթներ պարգևեց ….

 

Հանելուկներ

Ես սպիտակ թիթեռ եմ, 

Ամեն տեղ էլ կթռչեմ ,Ձմռան դաշտում, անտառում, 

Ճերմակ վերմակ կփռեմ :

,,Ձյուն , ձյան փաթիլ,,

 

Ծնվում եմ ջրից,

Ճերմակ թև առանում, 

Քո շնչից անգամ ,

Նորից ջուր դառնում :

,,Փաթիլներ,,

 

Ալևոր եմ սպիտակ, 

Բերում եմ ձյուն ու սահնակ ,

Կարմիր ներկու այտ , երես, 

Ասեք տեսնեմ ՝ ո՞վ եմ ես:

,,Ձմեռ,,

 

 Ձմռանը ամենուր եմ , 

Ձեր սիրելի հյուն եմ , 

Մենծի համար պաղ եմ , 

Մանուկների խաղ եմ :

,,Ձյուն,,

 

 Իր սփռոցով սպիտակ, 

Պապս ծածկեց գյուղ , քաղաք,

Սակայն պապիս սձռոցով ,

Չծածկվեց ոչ մի ծով :

,,Ձմեռ,,

 

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝

Զարդարում է ձեր երեկոն,

Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,

Որ բերում է ձեզ նոր տարի:

                                  /Ձմեռ Պապ/