Без рубрики

Չինական իմաստությունն ասացվածքներում

ՅՄ

Չինական մշակույթը լի է այնպիսի իմաստություններով, որոնք օգնում են մեզ առօրյա կյանքում։ Այսպիսով, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Հանձնվելու գայթակղությունը շատ ավելի է մեծանում հաղթանակից կարճ ժամանակ առաջ։

Մի վախեցիր դանդաղ ընթացքից, վախեցիր կանգնելուց։

Կյանքի խորմանակությունն այն է, որ պետք է մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ։

Ուժեղ մարդը արգելք է հաղթահարում, իսկ իմաստունը՝ մի ամբողջ ճանապարհ։

Ճամփորդությունները մեկ քայլից են սկսվում։

Ուրախությամբ լի խրճիթն ավելի գերադասելի է, քան կարոտով լի դղյակը։

Հիմարի համար անգամ երջանկությունն է հիմարություն։

Եթե սայթաքել ես եւ ընկել, չի նշանակում, որ սխալ տեղում ես հայտնվել։

Ամեն ինչին նայիր վառ տեսանկյունից, իսկ եթե դա առկա չէ, ապա մաքրիր գորշությունը, որպեսզի պայծառությունը փայլի։

Այն, ինչ պատահում է, տեղի է ունենում իր ճիշտ ժամանակին։

Նա, ով քո թերություններն է մատնանշում, միշտ չէ, որ քո թշնամին է։ Եվ նա, ով մշտապես գովաբանում է, միշտ չէ, որ քո ընկերներն է։

Մի վախեցիր, որ չգիտես. վախեցիր, որ չես սովորի։

Ուսուցիչները դռներ են բացում, մնացած ճանապարհը մենք ինքներս են անցնում։

Առանց թերությունների ընկերներ չեն լինում։ Եթե սկսես թերություններ փնտրել, ուրեմն առանց ընկեր կմնաս։

Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր՝ ստվեր։

Ճամփորդությունից ոչ մեկը չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նա կար։

Մարդը, ով սարեր է շուռ տալիս, ամեն ինչ սկսել է մանր քարերն այս կողմից այն կողմ տեղափոխելուց։

Եթե սխալ ես գործել, ավելի լավ է միանգամից ծիծաղես։

Ծառ տնկելու լավագույն ժամանակը քսան տարի առաջ էր։ Իսկ հաջորդ ճիշտ պահը հենց այսօր է։

Աղբյուր՝ տես այստեղ

Без рубрики

Հաշվետվություն

Իմ նոր շա՜տ շա՜տ սիրելի միջավայրը

Ես իմ միջավայրում ոչինչ չէի փոխի : Քանի որ , սիրում եմ իմ դպորցը , իմ միջավայրը , իմ ընկերներին: Կստեղծեի մի մեծ բակ որտեղ մենք ընկերներով կխաղանք : Մի տարածք էլ կստեղծեի մեր շատ սիրելի բույսերի, պտղատու ծառերի համար որ խնամենք ու վայելենք : Բայց այդ ամենի հետ մեկ տեղ մեր դպրոցում կան նաև շատ ու շատ նախագծեր օրինակ՝ Էկոտուր ,Դիջիթեք և այլն , որոնք ես միանշանակ չէի փոխի : Ուզում եմ միշտ տեսնել իմ սիրելի կրթահամալիրը այնպես ինչպես կա ու դեռ ավելի գեղեցիկ ու մեդիակրթահամլիր: