ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

***
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  բառերն ու արտահայտությունները:
  • դյութել-Գրավել, հրապուրել, հափշտակել, հմայել
  • վարդե շրթեր-Կարմիր շուրթեր
  • կրակ սրտեր-Սիրող սրտեր
  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր արտահայտությունները:
  • ջինջ օրեր-Պարզ օրեր
  • թովիչ լեզու-Գրավիչ խոսքեր
  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:
  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց:

    ***
    Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
    Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

    Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
    Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

    Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
    Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

    Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
    Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:
  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…

Հայրենիքում

Հայրենիքում

Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:
Երկինքներ, որպես մանկական աչեր-Ինձ համար ամենակարևոր տողը աս է , որովհետև մանկական աչքերում կարծես թե ամնինչ խոսվում է և  հասկանում ես թե ինչ է զգում մանուկը:

Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպե՞ս է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:

Զգացմունք — Հայրենիքին կարոտող սիրտ .

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Այս քառատողում շատ կարոտության մասին է  , տրամադրությունը գալիս է այս տողից <<Երկինքներ , որպես մանկական աչեր >> , որովհետև  Հայրենիքի երկինքը կարծես թե մանկական արևոտ աչքեր լինի , որոնք մեզ տաքացնում են իրենց ջերմությամբ :

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Իսկ այս քառատողում ամենից շատ խոսվում է կորուստի  մասին  , Չարենցը այս մասին գրել է , որովհետև կարծում եմ ունեցել է մի շատ մեծ և կարևոր կորուստ:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Այս քառատողում կանչում էր կարոտը հայրենիքի հանդեպ, որովհետև բանաստեղծությունում գրված է այս տողը <<Կանչում էր ,կանչում ձյունոտ լեռներում>>, որովհետև Չարենցը չեր կարողանում իր մտքից հանել իր սիրելի Հայրենիքը:

Հոգիս աստղային մթության մեջ

Հոգիս նայում է աստղային մթության մեջ , որովհետև հենց նայում ես աստղային մթության մեջ կարծես թե ընկած լինես փայլփլող երազների մեջ , որոնք քեզ տանում են հոգու խորքը , որտեղ  դու հասկանում ես մի կարևոր բան, բայց չես կարողանում արտահաjտվել, քանի-որ այդ ամենը միայն դու ես զգում ուրիշ ոչ ոքի  հասու չէ այդ:Միայն դու ես տեսնում ՝ դա քո սպասված երազն է :Ոչ  ոքի հասու չէ այդ , և  միայն  դո՛ւ կարող ես իրականություն դարձնել այդ երազանքը  աստղային մթությունից մխրճվելով դեպի արևոտ և պայծառ երկինք :

Հնչում են օրերը

Հնչում են օրերը…

Բացատրիր

բոսոր-Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն,մուգ կարմիր, արյան գույնի:

ղողանջ-Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն:

հրե-Հրի, կրակի, հրեղեն:

հրկեզ-Հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ:

գալիք-ապագա

Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Այս բանաստեղծությունում Աշուն եղանակն է ապրում և Աշնան գույներ  :

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Բանաստեղծության ռիթմը շատ տխուր է ինձ համար :

Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916

 

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

 Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Սիրելի Վիվանին

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական –
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
որշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ –
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
որշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
1916-1917

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Оставьте комментарий