ԱՄԱՆՈՐ

Սուրբ Ծննդյան ավետարանական   շարական

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս

Այսօր ցնծան երկնայինքն. Գեղարդ երգեցիկ խումբ

<<Սուրբ Ծննդյան հրաշք >>

Մտորումներ

Սուրբ Ծննունդը միշտ իր հետ հրաշքներ է բերում :

Անգամ այն դեպքում ,երբ դու տխուր ես ու չես ուզում հավատալ ինչ- որ հրաշքի:

Սուրբ Ծննդյան հրաշքը այն  է , որ ամեն պահ կարող  է  ինչ-որ անսպասելի հրաշք  կատարվի ու  դու ինքդ պետք է մի երազանք պահես ու հավատաս , որ  քո երազանքն  կիրականանա : Իհարկե մենք կզգանք երբ են իրականանում ,որովհետև դրանք կատարվում են  մեր հոգու խորքում :

Իսկ երբ կատարվի դու փորձիր մյուս ընկերներիդ  էլ այնպես պատմես քո երազանքների իրականացման մասին,  ,որ ընկերներդ էլ  սկսեն հավատալ , որ աշխարում  կատարվում են հրաշքներ `Սուրբ Ծննդայն հրաշքներ:

Ինչպես են տոնում  Ամանորն  այլ երկրներում.

  

 

Ինչպես են տոնում Ամանորն Էկվադորում

Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը։ Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ։

Ինչպես են տոնում Ամանորն Դանիայում

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

Ինչպես են տոնում Ամանորն Անգլիայում

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

 Ինչպես են Վրաստանում հայերը տոնում  Ամանորը

Վրաստանի հայերի ընտանիքներում ընդունված է նշել, թե’ Նոր տարին, թե’ Սբ Ծնունդը: Ամանորին  հայերը ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, որտեղ լինում է, թե հայկական, թե Վրացական ուտելիքներ: Իսկ Սբ Ծնունդը նրանք նշում են հունվարի 7 -ին ուղղափառ վրացիների հետ:
Հաճելի էր լսել, որ Հայերը ձգտում են հավաքվել և հնարավորության դեպքում միասին նշել տոները:
— Մենք` հայերս, որքան էլ դժվար դրության մեջ լինենք, միևնույն է հույսով ու հավատով ենք դիմավորում Նոր տարին, իսկ վրացիների մետ հակառակն է, շատ քչերն են Ամանորը դիմավորում բարձր տրամադրությամբ:

Ինչպես են տոնում Ամանորն Գերմանիաում 

     Հիմնական հոդված՝ Ամանորը Գերմանիայում

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Ինչպես են տոնում Ամանորն Մեծ Բրիտանիաում 

    Հիմնական հոդված՝ Ամանորը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով։

Ինչպես եմ տոնում Ամանորն Իտալիաում

     Հիմնակն հոդված՝ Ամանորը Իտալիայում

Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ փոխարինելով դրանք նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

Ինչպես են տոնում Ամանորն Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

Ինչպես են տոնում Ամանորն Կոլումբիաում

Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։

Ինչպես են տոնում Ամանորն Եգիպտոսում 

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին

Ինչպես են տոնում Ամանորն Ֆրանսիաում 

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Ինչպես են տոնում Ամանորն Շվեդիաում 

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

 

Ուղեվորություն դեպի Լապլանդիա

Ֆինալդիան ձմեռային  հրաշալի  տեսարանների , անաղարտ բնության  երկիր  է  : Իզուր  չէ, որ  այդ  համեստ  , բայց  հետաքրքիր  երկիրն   այցելող  զբոսաշրջիկները   մեծ  սիրով  են  պատմում  իրենց  տպավորությունների  մասին : 
Կա  մի  մարդ , որ  մանուկ  հասակում  չի  հավատացել  Ձմեռ  պապին , կամ  էլ , համոզված  չի եղել  , որ  տարին  հրաշքների  տոն  է  և  այդ  ժամանակ  բոլոր  ցանկությունները  բարի  ու  ամենահաս Ձմեռ  պապի  օգնությամբ  կկատարվեն : Իսկ  գիտեք, որ  այդ  ցանկությունների  կատարման  երկիրը Ֆինլանդիան  է , իսկ  ավելի  ճիշտ  `Լապլանդիան , որին  այնտեղ  լապպի  նահանգ  են  անվանում : Հենց  այդտեղ  է  ապրում  Ձմեռ  պապը  , որին  ֆիններեն  անվանում են   ՅՈԼԼՈՒՊՈՒԿԻ:Ամանորի  տոների  ժամանակ Սանտան  դուրս  է  գալիս իր  կախարդական  տնից և գնում Ռովանիեմի ,որտեղ  գտնվում  է  իր  շտաբ-բնակարանը`սառցե  պալատը, այնտեղ շամանները  հրաշագործություններով  ու  գուշակություններով  են զբաղված: Երկնքում  փայլում  է  իսկական  բևեռային  հյուսիսափայլը , որը  գիշեր-ցերեկ  լուսավորում  է  այդ  հեքիաթային  աշխարհը : Ռովանեմիում  նոր տարին  ցնծությամբ  են  դիմավորում  : Իսկ  Օունասվաարա  լեռը , որպես  կանոն  ամենաուրախ  շրջագայությունների  տեղն  է : Այնտեղ  նոր  տարվա  գիշերը  ինտերնացիոնալ  զանգվածը զվարճանում  է  ուզածիդ  պես: 
Ծննդյան  տոներն ու  ամանորը  Ֆինլանդիայում  դիմավորող  յուրաքանչյուր  մարդ իրեն  երեխա  է  զգում: Հոգսերը  մոռացվում  են   ու  թվում  է , որ  հրաշքը  շատ  մոտ  է ,բավական  է  ձեռքը  մեկնել:

Ամանորը տոնելու սովորույթները տարբեր ժողովուրդների մոտ

720b07e180709c0bdd40b7fe3f4fc8cb

Ինչ կտրականապես չի կարելի նվիրել 2016թ. Ամանորին
Մեծ Բրիտանիայում ընդունված էր տունը զարդարել սրատերևով և ամեն տարի մեկ անգամ Սուրբ ծնունդին բոլոր տղամարդկանց իրավունք էր տրված բոլոր այն աղջիկներին, ովքեր կկանգնեին այդ տերևների տակ, համբուրել:
Ամանորն ու Սուրբ ծնունդը աշխարհի բոլոր ժողովուրդների համար նշանավորվում է երկու հիմնական սկզբունքներով, որոնցից մեկը խորհրդանշում է օրացույցային տարվա սկիզբը, իսկ մյուսը յուրաքանչյուր մարդու հնարավորություն տալիս վերարժևորելու անցած տարին գնահատելու իր հաջողություններն ու թերացումները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ մարդիկ հրաշալի հնարավորոթյուն են ունենում նոր ծրագրեր կազմել հաջորդ տարվա համար և ցանկանալ, որ Նոր տարին լինի բարի ու խաղաղ:
Քանի որ տարբեր ժողովուրդների ազգային բնավորությունը գրեթե նույնանման է, այդ իսկ պատճառով ժողովուրդների մոտ ձևավորված են սուրբ ծննդյան տոների նշման ավանդույթներ, որոնք տարիների կամ հարյուրամյակների ընթացքում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից դրանք ստանում են օրենքի ուժ կամ այդ ավանդույթը նշելու առիթը դառնում է համաժողովրդական տոն:
Աշխարհի ժողովուրդների մեծ մասը այսօր նոր տարվա գալուստը նշում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: Սակայն ամեն ժողովուրդ իր ազգային առանձնահատկությունից ելնելով Ամանորը նշում է սեփական ավանդույթներով: Նման ավանդույթները ընդգծում են տվյալ ժողովդի անհատականությունը և ինքնատիպ այցեքարտը:
Մեծ Բրիտանիան այն երկրների թվին է պատկանում, որտեղ եկեղեցին մեծ դեր է խաղացել ավանդույթներին օրենքի ուժ տալու գործում: Անգլիայւմ Ամանորը նշում էին մարտի 26-ին: Երբ Վեսթմինստերյան Աբբայությունում երկարատև քննարկումներից հետո որոշում ընդունվեց Նոր տարին նշել հունվարի 1-ին, շատ շատերը զայրացած էին: Իսկ Անգլիկան եկեղեցու առաջնորդները հայտարարեցին, որ դա «Աստծուց մի քանի ամսվա գողություն է»: Չնայած եկեղեցու կողմից ստեղծած դժվարություններին, այնուամենայնիվ, Ամանորը դարձավ համաժողովրդական տոն և 1751թ. սկսվեց նշվել հունվարի 1-ից: Եկեղեցին ստիպված եղավ նաև ընդունել վիկինգներից Բրիտանիա բերված ավանդույթները: Կտրում էին մի մեծ ծառ, որը ամբողջ տարվա ընթացքում չորանում էր և միայն հաջորդ Սուրբ ծնունդին այն բերում էին օջախ ու վառում. եթե այն չէր վառվում մինչև վերջ, ապա այդ ընտանիքին դժբախտություն էր սպասվում: Բացի սա, Մեծ Բրիտանիայում ընդունված էր տունը զարդարել սրատերևով և ամեն տարի մեկ անգամ Սուրբ ծնունդին բոլոր տղամարդկանց իրավունք էր տրված բոլոր այն աղջիկներին, ովքեր կկանգնեին այդ տերևների տակ, համբուրել:
Հին սլավոններն էլ ամանորյա տոնակատարությունները սկսվում էին մարտի 1-ին` գարնան գալուստի հետ կապված: Այդ օրերին սլավոնները զարդարում էին բալի ծառերը պտղաբերության աստվածներին երկրպագելու համար: Ուկրաինայի և Ռուսաստանի գյուղերում ընդունված կարգ էր, որ սեղանի երկու ծայրերին պարտադիր պետք է սխտոր դրված լինի, իսկ սեղանի մեջտեղում սողի տասներկու դիլիմ` վրան սերմեր, որոնք առողջ պետք է պահեին այդ ընտանիքը ու հեռու` չարքերից:
Քրիստոնեության ընդունումից հետո ռուսները սկսեցին նոր տարվա գալուստը տոնել սեպտեմբերի 1-ին, ինչպես այն նշում էին հույները, որը շարունակվեց մինչև 18-րդ դարը:
Պյոտր Առաջինի բարեփոխումների հետ զուգահեռ փոխվեց նաև տոնական տոմարը «Բարիհաջողումների հետ կապված որոշում եմ, որ այսուհետ Ամանորը պետք է նշել հունվարի 1-ին: Այդ օրը պետք է փողոցներոն ու տները զարդարել սոճիների և եղևնիների ճյուղերով ու այդ օրը կրակել բոլոր թնդանոթներից, որքան որ կբավարարի վառոդը, վառել կրակներ: Իսկ աղքատ մարդիկ թող ծառի ճյուղ ամրացնեն իրենց տան դարպասին»,- ասված էր Պյոտր Առաջինի հրովարտակում:
Ամանորյա գիշերը ծագող արևի երկրում` Ճապոնիայում ազդարարվում է զանգերի ղողանջով, որոնց կոչնակը պետք է հարվածեր 108 անգամ: Ի՞նչ է այն նշանակում: Դա նշանավորում է վեց արատներ` դրանցից ամեն մեկին բնորոշ 18 հատկանիշներով: Ինչ արած Ճապոնացիները իրենց նկատմամբ խստապահանջ ազգնեն, ովքեր հնարել են պոկեմոններին, խառակիրին ու տամագոչին:
Տարօրինակ է, սակայն մահմեդական Թուրքիայում, որտեղ կինը զրկված է շատ իրավունքներից, Ամանորին ձմեռ պապի փոխարեն նվերները բերում է ձմեռ տատը, որին Թուրքիայում Նոել տատիկ են անվանում:
Աստճանաբար բոլոր երկրներում Նոր տարվա զարդարանքները կարծես թե միակցվել են, որի մեջ ամփոփվել են գրեթե բոլոր ավանդական ազգերի ամանորյա խորհրդանիշները: Այն զարդարանքների տարրերի «հայրենիքը», որ մենք օգտագործում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնին կարծես թե գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ կենտորնացված են բոլոր երկրների ավանդույթներն ու աստվածշնչյան կարգերը: