Без рубрики

Ընկերություն ….

Ընկերություն…

ynkerutyun

Ընկերություն՝ իմ կարծիքով ամենաթանկ բանն է աշխարհում:Կան մարդիկ, ովքեր լավ ընկեր են՝ անկեղծ են ամեն հարցում, միշտ պատրաստ են քեզ օգնելու, պետք եղած ժամանակ կողքիդ են, անում են ամեն խենթություն քեզ հետ միասին:Ընկերության մեջ դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը քեզ պետք է , որ կյանքդ ուրախ անցկացնես :Բայց կան նաև ընկերներ , որոնք ընկերության շնորհիվ օգտագործում եմ քո բարությունը  նաև մեջ են բերում ժողովրդական ասացվածքը

«Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու»:

Նաև մեջ են բերում իմաստալից աֆորիզմներ ընկերության մասին .

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան 

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։  Գրաֆ 

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն 

Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս 

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել 

Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Էվրիպիդես  

Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է։Թոմաս Ֆուլեր

 Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան            աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։  Թելման

 

Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։ Հենրի Ադամս

Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել      դրանք։ Ալֆիերի

Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։ Բալզակ

Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։Բեկոն

Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։Էննիուս

Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։Էրազմ  Ռոտերդամցի

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։Թուկիդիտես

Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։Ժանլիս

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։Լաբրյուեր

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։Լառոշֆուկո

Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։Լառոշֆուկո

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։Լառոշֆուկո

Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։Լեսինգ

Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։Կրասիցկի

Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։Հեզլիթ

Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։Հելվեցիուս

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։Հիպել

Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։Էթել Մամֆորդ

Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։Մանձոնի

Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։Միզներ

Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։Պյութագորաս

Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։Պուբլիլիոս Սիրոս

Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։Պուբլիլիոս Սիրոս

Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։Ռենար

Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։Ժան Ժակ Ռուսո

Բանն այն չէ, թե ումից ես ծնվել դու, այլ այն, թե ում հետ ես ընկերություն անում։Սերվանտես

Մեծ մարդու ընկերությունն աստվածների պարգև է։Վոլտեր

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն

Առանց ընկերության կյանքը ոչինչ է։Ցիցերոն

Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։Ցիցերոն

Երբ շան ու կատվի մեջ ընկերություն է հանկարծ առաջանում, դա այլ բան չէ, քան դաշինք` ընդդեմ խոհարարի։Ստեֆան Ցվայգ

Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։ՈՒդետո

«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։Փեդրո