Без рубрики

«Այլընտրանքային պատմություն» նախագիծ

Մոռացված կրոններ

Related image  Image result for կրոն

Մեզ թվում է , որ ամեն կրոն մենք գիտենք բայց դա այդպես չէ :Այս կրոններից  մեծ մասը մոռացվել  են ժամանակի ընթացքում:  Կրոններն խորհրդանշող  տաճարներն ու արձանները համրյա թե ամբողջությամբ անհետացել են պատմությունից, իսկ ներկայումս, նրանց աստվածները նույնիսկ չեն էլ հիշվում : Այստեղ ես ձեզ կծանոթացնեմ այն  կրոնների հետ,  որոնք գոյություն են ունեցել շատ վաղուց , ունեն  մեծ պատմություն և տարբերվում են ներկայումս գոյություն ունեցող կրոններից :Ինձ թվում է բոլորին էլ հետաքրքիր կլինի այս տեղեկությունը.

Օլմեկների կրոնը

  36942814

Օլմեկները մեզոամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչ են: Նրանք պաշտում էին իրենց կրոնը Ք.ա. 1400-400 թթ.` մինչև իրենց կործանումը ՝ ոչ մի ստույգ պատճառ հայտնի չէ նրանց կործանման մասին, սակայն ենթադրվում է, որ դա կարող էր լինել խոշոր հրաբխային ժայթքման հետևանքով: Քանի որ չի պահպանվել որևէ ստույգ փաստ կամ վկայություն նրանց կրոնի հետ կապված գիտնականները ստիպված էին այն համեմատել Ացտեկների ու Մայաների կրոնների հետ, որպեսզի գտնեին նմանությունները: Օլմեկների կրոնը շատ նման էր շամանիզմի իսկ նրանց գլխավոր աստվածը հովազ էր անձրևի և պտղաբերության աստվածը: Չնայած, ըստ որոշ տեսությունների նրանք չունեին գլխավոր աստված, այլ 8 առանձին հավասար կարևորություն ունեցող աստվածներ:
Աստվածներին մատուցվում էին տարբեր զոհաբերություններ այդ թվում նաև արյան զոհաբերութուն: Նրանց պաշտամունքը զուգակցվում էր տարբեր ծիսական պարերով ինչպես նաև դիմակներով: Օլմեկների հոգևոր առաջնորդները, հալյուցինացիաներ առաջացնող տարբեր հոգեմետ միջոցներ էին օգտագործում իրենց աստվածների հոգիների հետ շփվելու համար: Մինչ այժմ հնագետներին հաջողվել է Օլմեկների 10 պաշտամունքի առարկաներ գտնել: Իր վաղ ծագման համար այս կոնը համարվում է մեցոամերկացիների կրոնների մայր կրոնը, հանտկապես այն պատճառով, որ դրա ու դրան հաջորդող կրոնների միջև բազմաթիվ նմանություններ կան:

Վեդիզմ

05 Indra

Վադիզմը անտիկ Հնդ-արիական ցեղերի կողմից պաշտվող կրոն էր, որն իր ծաղկումն էր ապրում Ք.ա. 1500- 500 թթ.: Համարվում է, որ ժամանակակից հինդուիզմը ծագել է այս կրոնից, քանի որ այս երկու կրոնները կիսում են  միևնույն հոգևոր տեքստերը` Չորս Վեդաները: Այնուամենայնիվ սրանց մեջ կան նաև տարբերություններ: Այն իրենից ներկայացնում է բազմաստվածության կրոն, որտեղ աստվածները բաժանվում են երկու տարբեր դասերի` Դեվաներ, որոնք համարվում են բնության աստվածները և Ասուրաներ, որոնք բարոյական կոնցեպտների աստվածներն էին: Վեդիզմում բանավոր կատարվող հիմները կարևոր նշանակություն ունեին և տարբեր արարողություններ էին իրականացվում, որտեղ կարևոր դեր էին խաղում կրոնի հոգևոր առաջնորդները, ովքեր ըստ հավատացիալների, բարելավում էին կրոնի հետևորդների կյանքը, իրենց աստվածներին բարհաճ վերաբերմունք ցույց տալով:  Վեդիզումում կենդանական զոհաբերություններ էին մատուցում, որն այնուամենայնիվ տարածված բնույթ չէր կրոմ: Ավելի հաճախ որպես զոհաբերություն էին մատուցվում կաթ ու հացահատիկ:
Ինդրան ամենակարևոր աստվածն էր և ամենահայտնի առասպելը պատմում է, որ երբ Ինդրան սպանում է իր երեխաներից շատերին Դիտին ՝ սատանաների մայրը սկսում է կախարդել Ինդրայի վերջին դեռևս չծնված տղային, որպեսզի նա ավելի ուժեղ լիներ քան Ինդրան: Պարզելով այս մասին` Ինդրան կայծակի գունդ է կուլ տալիս ու սպանում արգանդում գտնվող չծնված մանկանը:

Աշուրիզմ

mardukrelief

Ասորական ազգային կուլտը` Աշուրիզմը, գրեթե նույնական է Բաբելոնյան կրոնին, սակայն մեկ շատ կարևոր տարբերությամբ. որպես հիմնական պաշտամունքի առարկա Մարդուկին պաշտելու փոխարեն, ասորիները պաշտում էին Աշուրին: Լինելով գրեթե նույնական հին Բաբելոնի կրոնին այս կրոնը նաև որոշ նմանություններ է կիսում Հուդաիզմի և Քրիստոնեության հետ, ավելի ստույգ` «Մեծ ջրհեղեղի» պատմությամբ և Բաբելոնի աշտարակաշինության պատմությամբ: Նրանք նաև կիսում էին Լիլիթ անունով կնոջ մասին պատմությունը, ըստ որի Լիլիթը Ադամի առաջին կինն էր և իրենից ներկայացնում էր չարը:
Աշուրիզմի ամենակարևոր օրերից մեկը Նոր տարվա տոնակատարությունն է, որը հայտնի է որպես Ակիտու, և որը տևում է 11 օր, որի ընթացքում առանձնահատուկ միջոցառումներով երկրպագում են Աշուրին: Այս կրոնը մոտավորապես ծագել է Ք.ա. 18-րդ դարում և տևել մինչև Ք.ա. 5-րդ դար, երբ Ասորեստանը կործանվեց, չնայած հնարավոր է որ այն դեռևս պահպանվում էր գաղտնի կերպով:

Թենգրիիզմ

800px-Khan_Tengri_Pyramid

Աշխարհի ամենահին կրոններից է Թենգրիիզմը, որը ծագել է մոտավորապես Բրոնզե դարում (3600-1200 Ք.ա.): Կրոնը զարգացվել է Ալթայի լեռներում Կենտրոնական Ասիայում: Այն իրենից ներկայացնում է միաստված կրոն, որտեղ մեծ կարևորություն էր տրվում նախնիների պաշտամունքին: Այս կրոնում ի տարբերություն այլ կրոնների չկա սուրբ գիրք այդ իսկ պատճառով շատ բան հայտնի չէ դրա մասին: Այնուամենայնիվ, շատերը հավատացած են, որ Հյուսիսային Կովկասում ապրող Հոները  պաշտում էին Թենգրի անունով աստծուն, ում նրանք ձիեր էին զոհաբերում:
Այս կրոնը որոշ նմանություններ ունի քրիստոնեության հետ (ինչպես որ բազմաթիվ այլ հեթանոսական կրոններ): Նրանց ամենակարևոր տոնը դեկտեմբերի 23-ին էր, որը Թենգրանի Հայտնության օրն էր: Նրանց բազմաթիվ ավանդույթներր գալիս են դեռևս 5-րդ դարից: Այդ թվում նաև նրանք ծննդյան տոների համար ծառ էին տանում իրենց տներ ու զարդարում դրանք: Մոնղոլների կառավարման տարիներին կրոնը անկում ապրեց, սակայն նույնիսկ մեր օրերում քիչ մարդիկ դեռևս պահպանել են այս կրոնը: Ղրղստանում նույնիսկ կան քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են այս կրոնը դարձնել պետական կրոն:

Մանիքաիզմ

manichaeism

Մանիքաիզմին Պարսկաստանում Ք.հ 3-րդ դարում սկիզբ է դրել Մանի անունով մի մարդ: Այն ի սկզբանե համարվում էր, քրիստոնեության հերետիկ աղանդ, սակայն ընդունվել է, որպես առանձին կրոն: Այս կրոնի հիմնադիրը պնդում էր, թե միավորում էր աշխարհի բոլոր կրոնները մեկ կրոնի մեջ, այդ թվում և զորոաստրանիզմը, բուդդիզմը և քրիստոնեությունը: Մանիքաիզմի ուսմունքը շեշտը դնուոմ էր բարու և չարի տարբերությունների վրա և համարվում էր, թե ուներ այն գիտելիքները, որոնք թույլ կտային մադուն գնալ դեպի փրկության: Այս կրոնի կողմնակիցների կամ հետևորդների ամենաբարձր աստիճանի մարդիկ համարվում էին «Կատարյալներ» կամ «Ընտրյալներ» և նրանք պետք է վարեյին քոչվորային կյանք:
Դրա հետևորդները մեծ առաքյալներ էին, ովքեր տարածում էին Մանիի ազդեցությունն ամբողջ երկրագնդի վրա, մինչև որ այն կորցրեց իր ազդեցությոյւնը Միջնադարում: Կրոնի անկումը հատկապես նկատվեց այն ժամանակ, երբ դրա հետևորդներին մահապատժի էին ենթարկում իրենց հավատալիքների համար Չինաստանում, անտիկ Հռոմում (հատկապես հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից էին հետապնդվում):
Ամենահետաքրքիրը այս կրոնի հետ կապված թերևս դրա ստեղծման մասիn առասպելն է: Ըստ այդ առասպելի ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Աշխարհի լույսն ու Աշխարհի խավարը սկսել են մարտնչել միմյանց դեմ: Կրոնում ասվում է նաև, որ Ադամն ու Եվան ստեղծվել են չար ուժերի կողմից իսկ Հիսուսն ու Մանին բարի ուժերի կողմից, որպեսզի բացահայտեն մարդկային ռասսայի իրական հոգևոր արժեքները:

Միթրաիզմը

4628796211_a28138e12a_b-e1380658723289

Միթրաիզմը Եվրոպա է թափանցել պարսկական արմատներից Ալեքսանդր Մակեդոնացու նվաճողական արշավանքների հետ: Այն ժողովրդակայնություն էր վայելում հատկապես հռոմեական զինվորների շրջանում:Այն դարձավ անտիկ հռոմի առեղծվածային կուլտերից մեկը` կրոնական աղանդ, որը գաղտնի բնույթ էր կրում: Միթրասը հռոմեացիներին հայտնի էր, որպես արևի պարսից աստված, կամ էլ երկնքի ու երկրի միջև գտնվող լույսի աստված:Միթրաիզմի մասին շատ բան հայտնի չէ, և գրվածքներ չեն պահպանվել, որոնք կկարողանային տեղեկություններ փոխանցել դրա մասին: Այն ամենն ինչ հատնի է մեզ, հիմնականում այս կրոնի տաճարների ավերակներից են մեզ հայտնի: Իսկ այս տաճարները հիմնականում կառուցվում էին գետնի տակ:
Մի նրբություն կա, որով տարբերվում են հռոմեական միթրաիզմը պարսկական միթրաիզմից. այն, որ Միթրաս աստվածը հաճախ պատկերվում է ցլին սպանելիս, որը հնագետներին շփոթեցնում է:
Դեկտեմբերի 25-ը կարևոր օր էր նրանց օրացույցում, քանի որ այն համարվում էր Միթրասի ծննդյան օրը: Այս և մի շարք այլ փաստեր ստիպում են որոշ մարդկանց մտածել, թե Քրիստոնեությունը այս կրոնից է ծագել, չնայած այն փաստի, որ սա որևէ կերպ ապացուցել հնարավոր չէ:

Մինոանի կրոնը

bronze knoss bljp

Եվս մեկ բազմաստվածության կրոն, որը որպես այդպիսին ոչ մի անուն չունի: Այն պաշտվում էր Կրետե կղզու բնակիչների` մինոանների կողմից: Այն բավականին շատ էր ասոցացվում բնությանը: Տարբեր հնագիտական պեղումների արդյունքում այս տարածաշրջանից ցլի դիմակներ ու պոզեր են գտնվել: Նույնիսկ որոշ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ  մինոանները նույնպես այնպիսի մրցումներ են իրականացրել, ինչպիսիք մերօրյա ռոդեոներն են: Գտածոները վկայում են այն մասին, որ նրանք փորձել են բռնել ցլերին ու հնազանդեցնել դրանց: Ինչպես և բազմաթիվ այլ անտիկ կրոններ, այս մեկն էլ չուներ որոշակի տեքստեր, որոնցից հնարավոր կլիներ տեղեկատվություն ստանալ, և բոլոր հնարավոր տեղեկատվությունը կրոնի մասին ստացվել են քարանձավային փորագրություններից ու նկարներից:
Մինոանների պաշտամունքի հիմանական առարկան բնության աստվածուհին էր: Այս փաստն այս կկրոնը դարձնում է այն քիչ մայրիշխանական հիմք ունեցող կրոններից մեկը, որոնք գոյություն են ունեցել մարդկության պատմության մեջ:
Նրանց կրոնական պաշտամունքի մաս են կազմել, ինչպես արդեն նշեցինք, ցլերը ինչպես նաև օձերը և երկգլխանի կացնանման գործիքներ: Իսկ վերջերս իրականցված պեղումները ցույց են տվել, որ նրանք նաև մարդկային զոհաբերություններ են կատարել,  և միգուցե հենց այս կրոնից են սկիզբ առել Թեսևսի և Մինոտավրոսի մասին առասպելները:

Աթենիզմ

Aten

Այս կրոնն առաջ է քաշվել Ախենատոն, նույն ինքը Ամենհոտեպ չորրորդի կողմից Եգիպտոսում: Աթենիզմը միաստավծության կրոն էր, որը պետական Եգիպտոսի պետական կոնն էր Ամենհոտեպ 4-րդի կառավարման տարիներին (երբ նա մահացավ հին հավատալիքները դանդաղորեն վերականգնվեցին): Աթենը Եգիպտական աստվածն էր և Աթեն էին կոչում նաև արևին:
Ընդունված էր, որ միայն փարավորը կարող էր խոսել Աթենի հետ իսկ հասարակ մարդիկ ոչ, այդ իսկ պատճառով , երբ փարավոնը մահացավ մարդիկ վերադարձան իրենց հին հավատալիքներին: 20-րդ դարում հայտնաբերված հուշատախտակները փաստում էին այն մասին, որ փարավոնը իսկապես տարվել էր այս նոր կրոնով հատկապես իր կնոջ`  Նեֆերտիտիի մահանալուց հետո: Նա նաև Թութանհամոն փարավոնի հայրն էր, ով իր անունը փոխեց հոգևորականների ճնշումների հետևանքով: Ախենատոնի կառավարման ժամանակահատվածում բազմաթիվ երգեր են հորինվել, որոնցից մեկը նույնիսկ որոշ չափով նման է աստվածաշնչյան 104 սաղմոսին:

 Քանանի կրոն 

baal03

Ինչպես նախորդ կրոնը, այս մեկն էլ անուն չունի: Քանանի կրոնը պաշտվում էր Միջերկրական ծովի և Հորդանան գետի միջև ընկած տարածաշրջանում: Հազարավոր տարիներ են անցել և միակ փաստը, որ վկայում է Քանանի կրոնի մասին, դա Աստվածաշունչն է և Թորան, որտեղ նկարագրվում է Իսրաելի հետ նրանց թշնամությունը: Այնուամենայնիվ, 1927-1937թթ.ին Սիրիայի հյուսիսային ափերին քանանական մի քանի հուշատախտակներ են գտնվել: Այդ շրջանը բազմաստվածության տարածք էր` պաշտամունքի տարբեր առարկաներով, այդ թվում էր ամենանշանավորը` գլխավոր աստաված Էլը, և նրա որդի Բաալը, որը ամպրոպի և անձրև աստվածն էր:
Այս կրոնի հետ կապված ամենահայտնի առասպելը Բաալի և Մոթի` մահվան աստծո կռիվն է: Մոթին հաջողվում է Բաալին պարտության մատնել ու վերջինս ցամաքում է: Մյուս աստվածները միանում են Էլին, որպեսզի ազատեն նրա որդուն: Ռազմի կույս աստվածուհի Անատը անցնում է Անդրաշխարհ, սպանում Մոթին ու ազատում Բաալին:
Հարևան աղանդների ազդեցությունից, ժամանակի ընթացքում այն քայքայվեց ու իսրաելական նվաճումների հետևանքով ու կրոնական ճնշումների արդյունքում ի վերջո այս կրոնն ամբողությամբ անհետացավ:

Ֆիննական հեթանոսություն

lightning

Ֆիննական հեթանոսությունը բազմաստվածության կրոն էր, որը կոնկրետ անուն չուներ և ընդունված էր Ֆինլանդիայում մինչև երկրի քրիստոնեացումը: Այս կրոնն իր մեջ ներառում էր շամանիզմի որոշ տարրեր, այդ թվում նաև իրենց նախնիների պաշտանմունքը: Ֆինները մեծ կարևորություն էին տալիս բառերի ուժին և հավատում էին, որ թե՛ շնչավոր, թե՛ անշունչ առարկաները, բոլորն էլ հոգի ունեն: Հեթանոս ֆինները միահյուսված էին բնությանը ու կարծում էին, թե աշխարհը ստեղծվել է ջրում սուզվող բադի ձվից:
Կրոնի գլխավոր աստվածը Ուկկոն էր` երկնքի ու ամպրոպի աստվածը, իսկ նրա երկրպագության հատուկ տոնը անց էր կացվում Ապրիլի 4-ին, որը նրանց օրացույցի կարևորագույն օրերից մեկն էր:
Ուկկոն աստվածը որոշ նմանություններ ուներ նորվեգական աստված Թորի հետ: Նա նույնպես ուներ Թորի մուրճանման գործիքից (մյուլնիր): Ասում են, թե ամպրոպն ու կայծակը հայտվում էր այն ժամանակ, երբ Ուկկոն քնում էր իր կնոջ Ակկայի հետ: Հետաքրքիր է, որ Ուկկոյի համար ամենաթանկ զոհաբերությունը համարվում էր զատիկի զոհաբերությունը և այն հայտնի էր «Ուկկոյի կով» անունով:

Նյութի աղբյուր ՝ Պատմության  մոռացված կրոններ մաս 1,Պատմության  մոռացված կրոններ մաս 2

Оставьте комментарий