Без рубрики

,,ԿՈՄԻՏԱՍԻ,, ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Komitas Museum-Institute (1) Komitas Museum-Institute (2) Նկարները ներբեռնված  են  Կոմիտասի անվան թանգարանի կայք-էջից:Komitas Museum-Institute

Այսօր մենք 4-1 և 4-2 դասարանի սովորողներով գնացինք ‹‹Կոմիտաս››-ի անվան թանգարան – ինստիտուտ : Թանգարան – ինստիտուտում լուսանկարել և տեսանկարել չէր թույլատրվում :

Թանգարանը բաղկացած էր 8 սրահներից: Ամեն մի սրահ մտնելիս ցածր լսելի էր Կոմիտասի երաժշտությունը :
Շատ հետաքրքիր բաներ իմացանք Կոնիտասի կյանքի մասին : Իմացանք ,որ նա եղել է հոգևորական: Նրա հայրը եղել է կոշկակար, իսկ մայրը՝ գորգագործ :
Վերջին սրահում դրված էր Կոմիտասի դաշնամուրը , որը  նրան  էր նվիրել մեծա -հարուստ Մանթաշովը :

Մենք բոլորս հավաքվելով դաշնամուրի մոտ երգեցինք ‹‹Կաքավիկ›› երգը :
Մեծ բավականություն ստացած վերադարձանք դպրոց: