Без рубрики

Կարդում եմ Տիար Բլեյաի օրագիրը

Մայրիկ, ուզում ե՞ս

Դավիթ Բլեյանը, ասել եմ, երկար ժամանակ է, ինչ դոշնուկ (գոգնոց) չի կրում։ Տեսեք՝ խոհանոցի մեծ ու բարձր սեղանի մոտ առանձին բազմել ու ի՜նչ մաքուր է ուտում պատառաքաղով. տոնական (մարդամեջ դուրս գալու) շորերն են հագին, պատառաքաղով ջրոտ տոլմա է ուտում, ո՛չ մի կաթիլ չի թռցնում սպիտակ-կապտավուն վենաշապիկին: Նախանձս բերում է: Սա այն տոլման է, որ ծնվեց օրեր առաջ:
– Մայրիկ, ուզում ե՞ս տոլմա եփես՝ ուտեմ…

Էլի է ուզում, ուտում է, իմ աչքի առաջ իմ տոլմաները հերթով գնում են Դավթի ամանը: Ես անձայն զմայլվում եմ տեսարանով…

– Մայրիկ, ուզում ե՞ս՝ մի հատ էլ շոկոլադ ուտեմ:

Ուտում է:
– Էլի՞ ես ուզում, մայրիկ, ուտեմ:
Ուտում է:
– Էլ չեմ ուզում ուտես, Դավիթ,- վճռում է մայրիկը…
– Էս մեկն էլ ուտեմ ու վերջ…

Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում…

– Մտերմիկ, ի՞նչ ասել է, հայրիկ,- կհարցնի Դավիթը,-  մտերմիկ էր:

Վելուծություն

Տիար Բլեյանը  այստեղ խոսում է Դավիթիկի մասին թե նա ինչպես է ուտում  և ոչ մի կաթիլ չի թռցնում  վենաշապիկին:

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով ստեղծված այս տեսազրույցը սոսկ հղում դառնա․․․ Հետո հարցրի՝ ինչի  համար, նայեցի ընթերցողի աչքերով, կարդացի-տեսազրույցի`  Սիրանույշ-լրագրողի սեղմագիրը, հավանեցի,ով կուզի թող սեղմագիրն այս կարդա, ով` տեսազրույցով կանցնի,  ով` դդումով կմարսի ամբողջը․․․ Քաղաքական համերգը ԱԺ ընտրությունների տեսքով նո՜ր-նո՜ր սկսվում է, ինչ չեմ ասել՝ կասեմ․ ուր էր թե իմ վատ-լավ ասելով լիներ․․․

Կրթահամալիրի վրացախոսների ակումբը թարմ, քաղաքական տարի է սկսում։ Տեսեք տպավորիչ հանդիպումը Հայաստանում Վրաստանի դեսպանի տիկնոջ` Եկատերինե Բաքրաձերի հետ։ Հիմա էլ ակումբը մեր նոր գործընկերոջ` «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հորդորով ներկայացնում է առաջին ընթերցում անցած, իմ սկզբունքային հավանությունը ստածած հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատեսի նախագիծը։ Եվ որպեսզի դա մտնի կրթահամալիրի 2017-ի ուսումնական օրացույց, դառնա ուսումնական աշխատանք ոչ միայն վրացախոսների ակումբի համար, անհրաժեշտ է, որ հիմա յուրաքանչյուր դպրոց, ակումբ, խումբ, օղակ, սեբաստացի ընտանիք, կրթահամակիր մասնակցի նախագծի երկրորդ ընթերցմանը, իրենը դարձնի` իր անելիքի պարտավորությամբ…

Բարի կիրակի…

Վելուծություն

Այս գրում տիար Բլեյանը խոսում է , որ կրթահամալիրը ունի գործընկերներ  որոնց նախագծերը մենք կատարում եք օրինակ՝  հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատեսը : Այդ նախագծի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բազմաթիվ ընկերներ մեր հարևան երկրում  , ամրապնդվում է երկրների շփումը : Նախագծի շրջանակներում անցկացվում են ներառյալ այլ ստուգատեսներ :

Ուզում եմ համ իմ պապան լինի, համ էլ պապիկը

Կիրակին՝ իսկական կիրակի. Արթուր Բլեյանն իր հայրական կալվածքում տղամարդի սեղանի շուրջ հավաքել էր եղբայր-հորեղբայրներին, մի խումբ ընկերների հետ… Դավիթ Բլեյանի 1-ին խաշն էր. միանգամից հո մոտ չի՞ գալու, կարևորը՝ տղամարդկանց հետ խաշի սեղան նստեց: Իր կարոտած մետրոն նստեց, ինչպիսի՜ եղբայր-հորեղբայրներ տեսավ, խաղաց, սիրվեց, ոստիկանական ավտոմեքենա ստացավ Արամ Բլեյանից… Կեցցե Արթուրը, կալվածքի իր բաժինը սիրով-բարեխիղճ-շնորհքով բարեկարգում-ծաղկեցնում է: Լավ հողագործ է դարձել՝ ինքն իր քրտինքով, արդար վաստակով…

Լիլիթ Բլեյանի Սոնային, իմ կրտսեր թոռնուհուն փոխադարձ կարոտում ենք…
Դավթին բացատրում է.
– Իմ պապիկն է քո հայրիկը՝ պապան… Ես փոքր թոռնիկն եմ Աշոտ պապիկի, Արաքսիկը՝ մեծը, Արևիկը՝ միջին…
Դավիթը համառում է.
– Ուզում եմ համ իմ պապան լինի, համ էլ պապիկը…
Ու բառախաղ է սկսում՝ պապա-պապիկ, պապա-պիկ-պիկ… Անձրևը չխանգարեց. Սոնուլիկի ցանկությունը՝ պոնչիկանոցում պոնչիկ ուտելու, մեզ միավորեց. ի՜նչ լավ եղավ, որքան էլ ես այդ հաստատության հոտն ու աղմուկը դժվար եմ տանում…

Դավթի տղամարդկային կոպտության հաղթահարման մասին առայժմ մտածում ենք. ոչ մի տեղաշարժ չունենք: Դրա փոխարեն հումորը շարժվում, առաջ ընկած գնում է…
Ցույց եմ տալիս.
– Տես, պոնչիկանոցից եկանք, դրսի շորերը հայրիկի նման հանի, տնային շորեր, կոշիկ հագի՝ ազատ, հանգիստ, մայրիկին էլ լավ, իր ծննդյան առիթով էլ նվեր կլինի…
Չէ ու չէ: Քիչ հետո վազելով մոտենում է.
– Օգնիր, հայրիկ, զուգարան գնամ:
– Սիրով, իհարկե, բայց տես, հիմա այս ջինսիդ, ներքին շորիդ հետ ինչպե՞ս վարվենք…
Դավիթը տեղում.
– Ներողություն, հայրիկ ջան…

Դավիթն այս կիրակի էլ ցերեկը չքնեց. է՜յ գիտի, պարտեզ, որտե՞ղ ես, բոլորս էլ կարոտած գալիս ենք, իսկ ամենաշատը՝ Դավիթը… Ի՜նչ գորովանքով է անընդհատ խոսում իր պարտեզից, դաստիարակ ընկեր Կարինեից ու ընկեր Մելինեից, քանի՜ անգամ լսեց-նայեց տիկին Սոֆյայի «Խնոցի» երաժշտական բեմադրությունը… Շշմելու շարք է ու մեր պարտեզներով մեկ թող տարածվի, շարունակվի, նոր ներկայացումներ լինեն, գան հավաքվեն շարան-շարան… Կոմիտասի 145-ամյակի տարին հենց սրանցով նշանավոր դարձնեն… երաժշտության մեր մոգերը՝ Տաթևիկը, Հասմիկը, Մարինեն, Սոֆյան, Մերին, «Շրխկանը»՝ իր բոլոր դաստիարակներով-օգնականներով ու ամենաշրխկան-զնգզնգան տիկին Աիդայով… Իսկ մինչ այդ Դավիթը մեզ տարավ մահիճ: Հոգնել, քնել է ուզում մեր ընտանիքը՝ Դավթի նախաձեռնությամբ…

Հուլիս է, բացվե՛ք, ինչպես մանուկն օրորոցում, երբ շոգում է…

– Դե՛, գլուխս մի տար, շո՜ւտ գրկի առյուծին, տա՛ր լողացրու, կեղտից ազատի… հո ես խոզ չեմ, առյուծ եմ…
Այսպես, ահա, շարունակեց-կտրեց իմ առավոտյան արթնացման ծեսը Դավիթը Բլեյան… Տեսնեք՝ ո՜նց  է փքվել-քնել… տղամարդու պես… Ու արդեն իմ գրկի մեջ, լողարանում.
– Պա՛պ, ես կարամ էնպես մռնչա՜մ, որ Տիարից փոքր թիքեն ականջը մնա… Պապ, գիտե՞ս` թիքեն կտորն ա, քիչն ա՝ մի թիքա հաց տուր ուտեմ,- արդեն ցնցուղի տակ շարունակում է  մեր հերոսը…

Դավիթ Բլեյանն իր սիրելի, Սոնա քույրիկ-Դավիթ տղա  մեծացրած գրքերի մեծ քանակ տարել է պարտեզ… փռել-ցուցադրել, պատմել-խաղացել են… թողել է բոլորը խմբում.
– Դավի՛թ, քո ընկերները պաղպաղակի վրա  շատ ուրախացա՞ն, թե՞ գրքերի…
– Պա՛պ, մենք կարող ենք պաղպաղակ ուտելով գրքերը նկարներով շուռումուռ տանք, ես պատմեմ իրենց համար…
Իսկ Անուլիկն այնպիսի նրբություն-խնամք-ճաշակ է հաղորդել իր նոր հագուստին… Դավիթ Բլեյանը ո՜նց դիմանա…