Без рубрики

Խնկո Ապոր գրադարան

   

Մենք  շաբաթ օրը ամսի քսանին գնացինք  Օպերա, իսկ այնտեղից շարժվեցինք դեպի ` Խնկո Ապոր գրադարան։  Ամենաառաջինը  մտանք նրանց ամենամեծ և ամենագլխավոր գրքերի սենյակը, որտեղ կար 7000 — ից ավել գրքեր։ Այնտեղ պատերին պատկերված էին գեղեցիկ պատկերներ՝ հեթանոսական ժամանակաշրջանի, քրիստոնեական ժամանակաշրջանի և մեր այբուբենի վերաբերյալ։ Մեզ պատմեցին այդ նկարների մասին  որից հետո շարունակեցինք մեր պտույտը գրադարանում։ Գնացինք « Աշխարհի տարբեր լեզուների գրականության գրքեր » անունով մի սենյակ, որտեղ կային տարբեր  գրքեր օտար լեզուներով, նրանք մեզ մի սարք ցույց տվեցին, որը կոչվում էր kindle: Հետո աստիճաններով բարձրացանք և հայտնվեցինք մի սենյակում, որտեղ մեզ ցույց տվեցին ճապոնական տառերը և պատմեցին դրանց մասին, ասացին, թե նրանք ինչպես են գրում և մեր անունները գրեցին  գրատախտակին։ Մեզ ցույց տվեցին մի չինական գիրք,որը  իր հետ ուներ գրիչ երբ այդ գրիչը ինչ որ ճապոնական բառի վրա ես պահում նա կարդում է այդ բառը: Հետո գնացինք կենտրոնական գրքերի սենյակը այնտեղ կային տարբեր ժանրերի գրքեր, կային մի քանի դիվիդիներ, երեխաները կարող են գալ այդ սենյակ և մուլտֆիլմ դիտել օտար լեզվով,։ Մեր վերջին սենյակը, որ այցելեցինք դա՝ երաժշտական  սենյակ էր, որտեղ մեզ պատմեցին երաժշտական գործիքների մասին, հետո երեխաներից մի քանիսը նվագեցին դաշնամուր և այսպիսով մենք վերադարձանք դպրոց, ունենալով անմոռանալի փոքրիկ ճամփհորդություն :

Оставьте комментарий